Ինտերպոլում լռություն է. Բաքուն միջազգային հետախուզո՞ւմ է հայտարարել Կասպար Կարամպետյանին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, ինչպես հայտնում է Թուրանը, Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ:

Հատկանշական է, որ Ինտերպոլի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն Կասպար Կարամպետյանին միջազգային հետախուզում հայտարարելու մասին գոյություն չունի:

Նշենք նաեւ, որ ըստ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի, կազմակերպությանը խստիվ արգելվում է որեւէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասսայական բնույթ կրող գործերին և հարցերին, քանի որ խնդիրը շատ զգայուն է եւ սպառնում է Ինտերպոլի հեղինակությանն ու բարի համբավին:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակը էժանագին և անհիմն լուրեր է որակել ադրբեջանական լրատվամիջոցների տվյալ հաղորդումը՝ պնդելով, որ դրանց տարածումը Հայաստանում ադրբեջանական իշխանության նպատակն է: Գրասենյակից խոստացել են Կասպար Կարամպետյանի մեկնաբանությունը տրամադրել ավելի ուշ:

Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ, մասնավորապես, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղ են այցելում եվրոպացի քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, նրանցից շատերը հայտնվել են Ադրբեջանի հայտնի «սև ցուցակում»:

Ավելի վաղ, եղել են դեպքեր, երբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ Արցախ այցելելու համար այս կամ այն գործիչին միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Օրինակ՝ 2017 թ-ի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Արցախ այցելելու համար Ինտելպոլի գծով միջազգային հետախոզում է հայտարարել Եվրախորհրդարանի անդամներ Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոհարուսի եւ Յարոմիր Շտետինաին, ինչն իրականաւոմ ապատեղեկատվություն էր:

Այն հերքերց ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ վկայակոչելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացված տեղեկատվությունը, համաձայն որի Ֆրանկ Էնգելը, Էլենի Թեոհարուսը եւ Յարոմիր Շտետինան Ինտերպոլի հաշվառումներով չեն անցնում եւ միջազգային հետախուզման մեջ չեն գտնվում:

Տպել
5227 դիտում

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16.2 հա տարածք

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է. քրգործ է հարուցվել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհին որպես փորձնական մոդել կատարվել է ամառային-ձմեռային պահպանում

Բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի