Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի առաջին անգամ Սերժ Սարգսյանն ուշադրություն էր դարձրել այդ տոնին եւ այցելել Երեւանում գտնվող «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում էր ունեցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում Սարգսյանը ներկաների հետ զրուցել է գրահրատարակչական աշխատանքի ձեռքբերումների եւ խնդիրների մասին, անդրադարձ կատարել գրքի տպագրության եւ վաճառքի, գրադարանների ու գրախանութների գործունեության բարելավման, ընթերցանության խրախուսման, պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության խնդիրներին: 

Հանդիպման ավարտից հետո «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը «168.am» կայքին հարցազրույց է տվել, խոսել հանդիպման մանրամասների մասին եւ նշել՝ շշմած է Սերժ Սարգսյանի կատարած գրագիտական վերլուծություններով: Մինչեւ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտած Սերժ Սարգսյանը ներսում «շշմեցրել է» Մարտիրոսյանին, գուցե մյուսներին էլ՝ իր վերլուծություններով, «Բուկինիստի» պատերից դուրս Սերժ Սարգսյանի եւ նրա թիկնազորի պահվածքը եւս շշմեցնող է եղել: Հայ բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանը երեկ  իր տպավորություններով է կիսվել Սերժ Սարգսյանի հետ ոչ պլանավորված հանդիպումից: Բանն այն է, որ երբ Սերժ Սարգսյանն այցելել է գրախանութ, Արփի Ոսկանյանը նույպես եղել է այնտեղ, որովհետեւ նրան հրավիրել էին իր հեղինակած գիրքը մակագրելու՝ մրցույթի շրջանակներում ընթերցողներից մեկին տրամադրելու համար: Սակայն հեղինակին այդպես էլ հնարավորույթուն չի ընձեռվել մակագրել իր գիրքը, նա բախվել է Սերժ Սարգսյանի «ախրանային»:

«Հայկական ժամանակ»-ը զուգահեռաբար ներկայացնում է Բուկինիստի շուրջ այդ օրը ստեղծված երկու զուգահեռ իրականությունները՝ օգտագործելով հատվածներ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից եւ Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումից (Թե ինչպես էր Սերժ Սարգսյանը օկուպացրել գրախանութը):

Արմեն Մարտիրոսյանը հարցազրույցում պատմում է, թե ինչպես են Սերժ Սարգսյանի համար գիրք-նվեր պատրաստել. «Ես պարոն Սարգսյանի համար պատրաստել էի ավստրիացի մեծագույն գրող և մտածող Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» երկհատորյակը, սակայն ի սկզբանե ուզում էի, որ նվերս իր մեջ որոշակի ուղերձ պարունակեր: Ցանկացած պարագայում, երբ որևէ մեկին որևէ տեսակի նվեր ես տալիս, ուզում ես, որ այն որոշակի ուղերձ պարունակի»:

Արփի Ոսկանյանը գրում է՝ ինչպես էր պլանավորել մակագրել իր գիրքը, որ պետք է նվիրեին ընթերցողներից մեկին. «Մտքում նախապատրաստում էի մակագրության տեքստը՝ հասցեագրված այն բախտավոր այցելուին, որ նախախնամության կամոք դառնալու էր գրքիս այդ օրինակի տերը։ Մոտավորապես՝ այսպես.«Սիրելի անծանոթ, ես ուրախ եմ, որ գիրքս բաժին հասավ հենց քեզ, որովհետեւ հավատում եմ ճակատագրի նշաններին, ու եթե այն քո ձեռքում է հայտնվել, ուրեմն դուք իրար տալու բան ունեք...»։  Սակայն գրախանութը փակ էր։ Դրսում կոստյումներով ու փողկապներով մարդիկ էին կանգնած, հսկում էին մուտքը, ոչ մեկին ներս չէին թողնում»:

Մինչ Արփի Ոսկանյանը եւ ուրիշներն անձրեւի տակ կանգնած մտածել են, թե ինչու է գրքի տոնին գրախանութը օկուպացվել, Արմեն Մարտիրոսյանը եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մյուս մասնակիցները բացահայտելիս են եղել, թե որքան լավ է տիրապետում Սարգսյանը ժամանակակից հայ գրականության խնդիրներին:

«Ինձ զարմացրեց, որ պարոն Սարգսյանը քաջատեղյակ էր ժամանակակից հայ գրականությունում տիրող, իմ կարծիքով, խայտառակ վիճակին, այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները ժամանակակից հայ գրականությունից իսպառ բացակայում են: Մենք պետականածնունդ վեպ չունենք: Պարոն Սարգսյանը տեղակ էր այս մասին: Օրինակ, երբ երկու տարի առաջ մենք թարգմանեցինք և հրատարակեցինք Օթար Ճիլաձեի «Քթոց» վեպը, Անուշ Սեդրակյանն ասաց, որ սա պետականաստեղծ վեպ է, միաժամանակ՝ լավագույն արևելաեվրոպական վեպերից մեկը: Այսօր Սերժ Սարգսյանը՝ առանց այս գրքի անունը տալու, նույն խնդիրը բարձրացրեց՝ նկատելով, որ ժամանակակից հայ գրականության մեջ այդպիսի գրական գործ չկա: Ես շշմած էի, որ Սերժ Սարգսյանը կարողանում է այսպիսի գրականագիտական վերլուծություն անել: Հայաստանի որևէ գրականագետից ես այս խնդրի մասին երբեք ոչինչ չեմ լսել, կրկնում եմ՝ որևէ գրականագետից»,- հարցազրույցում պատմում է Արմեն Մարտիրոսյանը:

Մինչդեռ գրող Արփի Ոսկանյանը գրախանութի դռների մոտ, որտեղ ոչ ոքի, նույնիսկ աշխատողներին եւ լրագրողներին չեն թույլատրել ներս մտնել, մտածել է, թե ինչու՞ է Սերժ Սարգսյանը փչացնում գրքերով իսկապես հետաքրքրված անձանց տոնը:

«Մի աղջիկ շշուկով ու շատ խորհրդավոր ասաց՝ ներսում նախագահն է։ Ուզում էի հարցնել՝ ինչի՞ նախագահը, հետո հասկացա, որ մեծն Սերժ Սարգսյանն է Բաղրամյան 26-ի իր բարձունքից իջել գրախանութ գիրք գնելու։ Այդ պահին նկատեցի նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ դրսում կանգնած՝ հնարավորություն էին փնտրում գրախանութի ներսում «նախագահին» նկարելու, բայց նրանք, որ ինձ հարկադիր կատարողներ էին թվացել, իսկ իրականում «նախագահի» թիկնազորի անդամներ էին, դա թույլ չէին տալիս։ Շատ զավեշտալի, իրոք կաֆկայական վիճակ էր։ Համ լրագրողներին կանչողներն էին իրենք, համ նկարել արգելողները։ Ինչի՞ համար էր էս անիմաստ շոուն։ Որ լրատվամիջոցներով հաղորդվի, թե նախագահը գիրք նվիրելու օրը գրախանութ է այցելել գիրք առնելո՞ւ, բայց համ էլ դրա լուսաբանումը ներկայացվի որպես լրագրողների նախաձեռնություն։ Իբր՝ դա հո էնքան արտառոց կամ կարեւոր բան չի, որ լուսաբանելու կարիք ունենա, նախագահի համար գրախանութն ու գիրքը սովորական բան են։ Հիշեցի ու ակամայից հարգանքով լցվեցի սրա նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, որ բաց տեքստով հայտարարում էր, թե գիրք կարդացող չէ։ Նա գոնե չէր գա, գիրք նվիրելու օրով մտնի գրախանութ ու ոտի տակ ընկնի։ Սակայն ինձ զարմացնում էր մի բան, որ էդքան ժամանակ էդքան մարդ չէր կարողանում «նախագահին» մի խելքը գլխին գիրք խորհուրդ տալ, որ առնի ու դուրս գա, մենք էլ մտնենք... Քիչ էր մնում թիկնազորի անդամներին ասեմ, որ հաղորդեն՝ պատրաստ եմ օգնել այդ հարցում։ Ու ինչն էր հետաքրքիր, որ ինքը գրադարակների արանքներում շրջողների մեջ չէր երեւում։ Տպավորություն էր, որ էդ մարդկանց հորդորել է գիրք ընտրել իր համար, իսկ ինքը ինչ-որ տեղ խորքերում նստած սպասում է։ Մտածում էի՝ ինչ երջանկություն կլիներ ունենալ մի նախագահ, որը գրախանութ այցելելու համար գրախանութը չէր փակի ու շրջապատի թիկնազորով։ Կմտներ ամենաբանուկ ժամին, կբարեւեր մարդկանց, կխոսեր, կատակներ կաներ, գուցե ինչ-որ գիրք խորհուրդ տար կամ մյուսների խորհրդով ինչ-որ գիրք գներ... «Սիրելի անծանոթ, որ ինձ հետ ապրում ես միեւնույն երկրում, քեզ ցանկանում եմ նույնը, ինչ ինձ, սրտանց եմ ցանկանում, որքան էլ այդ ցանկությունն այլեւս անիրատեսական է թվում... Ցանկանում եմ, որ մեր երկիրը վերջապես ունենա նորմալ իշխանություն՝ այնպիսի իշխանություն, որը իշխանություն ձեռք գցելու համար ստիպված չլինի ինձ ու քեզ կաշառել, ստորացնել, աղքատացնել ու գնդակահարել»։  Այդ ամբողջ ընթացքում, որ սպասում էի, գնորդները մոտենում էին գրախանութին ու հետ էին մղվում 6 գնորդ րոպեում արագությամբ։  Եւ ահա, մեծ դիկտատորի հավակնություններով այդ փոքրիկ մարդը նստած է ինձնից մի 15 մետր հեռավորության վրա, նրա պատճառով ես անձրեւի տակ կանգնած եմ, երբ տղաս հիվանդ սպասում է ինձ տանը, ու ես պարզ ու հստակ տեսա, թե ոնց եմ իմ գրպանից հանում երեւակայական ատրճանակը ու պահում նրա բոլորովին ճերմակած քունքին։ Հետո մի այլ տեսարան անցավ մտքովս՝ ավելի հարիր նրա ու նրա թիկնազորի լրջությանն ու թափին։ Ես սպասում եմ, երբ նա վերջապես դուրս կգա ու գրպանիցս հանում եմ ջրոցի խաղալու համար նախատեսված, մանկական, գույնզգույն ատրճանակը, որի մեջ ջրի փոխարեն «կիսլատա» է։ Չէ, ես սկզբունքորեն դեմ եմ բռնությանը։ Սկզբունքորեն ու գաղափարապես։ Ես ուզում եմ, որ մարդկանց դատի ու պատժի դատարանը։ Ասեցի, որ չեմ սպասի ընդհանրապես ու շարժվեցի դեպի տուն, շառից-փորձանքից հեռու։ Մի պահ կանգ առա ու նայեցի թիկնազորի գլխավորին, բերանս բացեցի ու լռեցի... Ուզում էի ասել՝ էսօր իմ տոնն է, իմ ու իմ անծանոթ ընթերցողի, էսօրվա հերոսները մենք ենք, հիմա դուք ձեր լրագրողներով եկել եք ստեղ, մեր փառքը գողանում եք, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք... Պայքարողից խլել եք հրապարակը, աղքատից աղքատությունը, հայրենասերից՝ բանակին օգնելու պատրաստակամությունը, ընթերցողից՝ սերը գրքի հանդեպ, բոլորից՝ ամեն ինչ, բոլոր էն վերջին ապաստանները, որտեղ կարող ենք ձեզ նմաններից պատսպարվել ու գլուխներս կախ ապրել, չգալ, չզզվացնել ձեզ, ձեր ոչ մի տոնը չհարամել... Ու հանկարծ հասկացա, որ պատասխանը հարցիս մեջ է։ Քանի մենք ձեռ ենք քաշել իրենց տոները փչացնելուց, տոն փչացնողն այսուհետ իրենք են լինելու, ու իրենք մխտռելու են մեր ամեն մի տոնը...
Ափսոս, չմակագրեցի քեզ գիրքս, սիրելի անծանոթ։ Սա էր ամենակարեւոր բանը, որ կուզեի քեզ ասել»,- գրել է բանաստեղծուհին։

168.am-ի հարցազրույցում կարդում ենք. 

-Պարոն Մարտիրոսյանեթե չեմ սխալվում, կարծեմ՝ առաջին տարին է, որ երկրի նախագահը պաշտոնապես անդրադարձ կատարեց գրքի տոնինայո՞:

– Այո, առաջին անգամն էր: Մենք ավելի քան քսան տարի խոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը գրքի տոնավաճառներ չի այցելում, գրքի կարևորությունն ընդգծող միջոցառումներին մասնակցություն չի ցուցաբերում, և այլն, ու ուրախալի էր, որ այս տարի պաշտոնապես գոնե այսպիսի անդրադարձ եղավ: Թեև, ես նորից եմ կրկնում՝ գրքի և գրահրատարկչության հետ կապված ոչ մի հարց պարոն Սարգսյանը կարող է և չլուծել՝ ո՛չ զրոյական ԱԱՀ, ո՛չ գրքի խրախուսում, և այլն, ոչ մի բան: Ամենակարևոր հարցը, որը ես մեծապես ակնկալում եմ, որ նա կլուծի՝ խաղաղության պայմանագիրն է, որի՝ օր առաջ ստորագրելուց հետո միայն գիրքը կհասնի ընթերցողին:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ հայտնում է, որ Սերժ Սարգսյանին են ներկայացրել  գրքերի հարկի զրոյացման, գրքերի գովազդները կոմերցիոն գովազդային բլոկից հանելու եւ գրքի տպագրության թանկության հետ կապված խնդիրներ եւ լիահույս են, որ  շուտով կլսենք, որ գրքի վրա ավելացված արժեքի հարկը կդառնա զրո եւ՝ բարձրացված բոլոր մնացած հարցերը ևս կկարգավորվեն:

Ահա այսպիսի զուգահեռ իրականություններ են տիրել Բուկինիստ գրախանութի պատերից ներս եւ դուրս, փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, երբ առաջին անգամ ՀՀ ղեկավարությունը որոշեց իր ներկայությամբ նշանավորել այդ օրը:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 21-ի համարում, 3-րդ էջում:

Տպել
6543 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց