Ընդհանրապես չեմ տխրել. Հայկ Կասպարովը՝ «Դեպի Եվրատեսիլի» եզրափակիչ չանցնելու մասին

Երգիչ Հայկ Կասպարովը բարձր տրամադրություն ունի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի առաջին կիսաեզրափակչից հետո: Թեեւ երեկ՝ փետրվարի 19-ին, հեռուստադիտողների SMS քվեարկության ու միջազգային ժյուրիի գնահատականների հիման վրա դուրս է մնացել հետագա պայքարից, չի տխրել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ առանձնապես մեծ հույսեր չի էլ ունեցել:

«Բոլորն էլ գիտեին, որ ես չէի սպասում, որ պետք է անցնեմ: Համենայնդեպս, երեկվա ելույթս մի քանի անգամ դիտելուց հետո, չհաշված որոշ թերություններ, ընդհանուր առմամբ շատ գոհ եմ: Ելույթս կարեւորը ստացված էր: Իսկ թե մրցույթն ինչ է տվել, պարզ կլինի որոշ ժամանակ անց: Շատերն ինձնից ավելի շատ էին տխրել, չգիտեին գրեն, թե՝ չգրեն: Գրում էին՝ հո նեղված չե՞ս: Ընդհանրապես նեղված չեմ, ու երեւի իմ դեմքի արտահայտությունից էլ դա երեւում էր: Ուրախ եմ, որ մասնակցեցի, գիտակցում էի, որ հաղթելու շանսերս բավականին քիչ էին, ու ավելի լավ է տանը նստեմ, մի քիչ հանգստանամ, քան հայտնվեմ եզրափակչում ու չհաղթեմ (կատակում է)»,- ասաց նա:

Երգիչը շնորհակալ է Հանրային հեռուստաընկերությանը: Մեծ հաճույք է ստացել ողջ աշխատանքի ընթացքում: Նշում է, որ ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Բոլոր իրենց լավագույն էին անում:

«Շատ մեծ թիմ էր աշխատում, ու բոլորը փորձում էին այնպես անել, որ ստանային լավը, գեղեցիկը: Եղել են պահեր, որ ասել եմ այսպես եմ ուզում, ու եղել է: Ամեն ինչ անում էին, որ մաքսիմալ լավ լինի»,- ասաց նա:

Երեկ եզրափակիչ են անցել Մգեր Արմենիան, Ռոբերտ Քոլոյանը, Գեւորգ Հարությունյանը, Լուսինե Մարդանյանը եւ «Նեմրա» խումբը: Հեռուստադիտողների կողմից այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ են եղել: Հատկապես զայրացած են Թամար Կապրելիանի երկրպագուները: Հայկն անդրադարձավ եզրափակիչ չանցած մասնակիցներին: Նա էլ այն կարծիքին է, որ Թամարն անպայման պետք է հաղթահարեր կիսաեզրափակիչը:

«Ինձ համար անակնկալ էր Թամարի եւ «Գաթա» Բենդի չանցնելը: Իմ կարծիքով՝ «Գաթան» այնտեղ 100%-ով պետք է լիներ, Թամարը նույնպես: Թամարին շատ սիրեցինք, շատ բեմական է, շատ գեղեցիկ, եթե համեմատական կարգով նայենք, նա պետք է լիներ եզրափակչում»,- ասաց նա:

Հեռուստադիտողներից շատերը սոցիալական ցանցերում գրել էին, որ SMS քվեարկության ժամանակ խնդիր է եղել: Նրանց քվեարկությունները տեղ չեն հասել: Նշում են, որ SMS-ն ուղարկելուց բավական ժամանակ անց պատասխան են ստացել, որ քվեարկությունն ավարտված է: Հայկ Կասպարովը նույնպես այս խնդրին բախվել է:

«Քվեարկությունն ավարտվելուց հետո շատ մարդիկ ֆոտոներ էին ուղարկում, որ քվեարկել են ու քվեարկությունը տեղ չի հասել: 2-3 ժամ հետո պատասխան է եկել, որ քվեարկությունն ավարտված է, շատ մարդիկ են ուղարկել: Բայց դե նորմալ է, ուղիղ եթեր է»,- ասաց նա:

Այս շրջանում Հայկ Կասպարովը Նիկ Էգիբյանի հետ աշխատում է նոր երգի վրա: Ունի նաեւ այլ ծրագրեր, որոնց մասին ժամանակից շուտ խոսել չի ցանկանում: Բացի այդ՝ ապրիլի 7-ին մասնակցելու է Գերմանիայի Քյոլն քաղաքում Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կայանալիք համերգ-երեկույթին: Այն կրում է Armenian Delusion Night խորագիրը: Մեծ միջոցառում է, որը Գերմանիայում կայանում է տարին 2 անգամ: Ներկա են լինում Եվրոպայի տարբեր մասերից ժամանած հայեր:

Տպել
2701 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը