Քաղաքապետարանը կփակի՞ ավագանու նիստերը լրագրողների առջեւ. ԵԾ-ի ակցիայի պատասխանը

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին եւ աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երեւան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաեւ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:

Երեւանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաեւ հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաեւ այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ քաղաքապետին զայրացրել է այն, որ օրեր առաջ Երկիր ծիրանի կուսակցության ներկայացուցիչները Երեւանի ավագանու նիստի ժամանակ բժշկական դիմակներով բացել են ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում, ինչը, ըստ քաղաքապետարանի, «աշխատավայրում կատարելն անթույլատրելի է»: ՀՀԿ-ական ավագանու անդամներից ոմանք այդ ակցիան անգամ խուլիգանություն որակեցին:

Իսկ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ չպետք է անպատասխան թողնել այս միջադեպը, պետք է տալ կոշտ գնահատական: Նա առաջարկել էր մտածել մեխանիզմներ՝ «նման վտանգավոր երեւույթներից» զերծ մնալու համար: Նրա հետ համաձայնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տպավորություն է ստեղծվում, որ այս հանձնարարականներով կյանքի է կոչվում հենց փոխքաղաքապետի՝ «վտանգավոր երեւույթներից» զերծ մնալու համար մեխանիզմներ ստեղծելու գաղափարը: 

Հատկանշական է, որ շաբաթներ առաջ կառավարությունում նիստերի լուսաբանման հետ կապված հարցի լուծումը գտան՝ դրանք փակ դռների հետեւում անցկացնելու մեխանիզմի կիրառմամբ: Թե ինչ գործելաոճ կորդեգրեն Երեւանի քաղաքապետարանում՝ կիմանանք շուտով:

Տպել
1491 դիտում

Էրդողանի հրամանագրով Սահակ եպիսկոպոս Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել

Բալահովիտ գյուղի ակումբներից մեկի տնօրենը գարեջրի շշով հարվածել է 36-ամյա երեւանցուն

Թույլ տրված թերությունների պատճառով Երևանի և 3 մարզերի դադարեցված ջրամատակարարումը 4 ժամ ուշ կվերականգնվի

Էկոնոմիկայի նախարարությունը դեղձով բեռնված բեռնատարների հարցով կապի մեջ է Վերին Լարսի անցակետի հետ

Քննչական կոմիտեն արձագանքել է Ամուլսարի մասին 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ լուրերին

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

Վրաերթ Վանաձորում. Mersedes-ը վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջը (լուսանկարներ)

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին