Ինչպե՞ս բարելավել ՀՀ-ի գետերի էկոհամակարգերը. նախարարությունը նոր մեթոդով է աշխատելու

16/02/2018 schedule11:48

Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասն ունի գլխավորապես ձնհալքից սնում, եւ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման համաձայն, ուսումնասիրված գետավազանների հիդրոլոգիական դիտակետերի համար բնապահպանական թողքի արժեքը որոշելիս հիմք էր ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքերը, իսկ չուսումնասիրված գետերի համար՝ անհրաժեշտ էր օգտվել հիդրոլոգիական ատլասում պատկերված բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում  առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի հոսքի մոդուլների քարտեզից:

Ինչպես հայտնում են բնապահպանության նախարարությունից, համաձայն վերոնշյալ որոշման, բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական (այդ թվում՝ ջրաբանական տվյալները), ջրաֆիզիկական եւ ջրաքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստին ՀՀ վարչապետի կողմից տրվեց հանձնարարական՝  վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը՝ բնապահպանական թողքերի մասով, հաշվի առնելով՝   գետերի սնուցման եւ սեզոնային առանձնահատկությունները:

ՀՀ կառավարության 2011 թվականի N927-Ն որոշման վերանայումը՝ բնապահպանական թողքի մասով, ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է հանրապետության գիտնական-հիդրոլոգների հետ եւ առաջարկվել է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկա, որի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվելու գետերի սնուցման եւ սեզոնային առանձնահատկությունները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով, որն ընդունվել է սույն թվականի հունվարի 25-ի նիստում, սահմանվում է, որ ուսումնասիրված գետերի գործող հիդրոլոգիական դիտակետերի հատածքներում բնապահպանական թողքի արժեքն որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը որպես «անվտանգության գործոն», համաձայն ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների, քանի որ Հայաստանի Հանրապետության գետերում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական եւ ջրաքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են:  «Անվտանգության գործոնը» ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային եւ ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատեւումը եւ վերարտադրությունը: 

Ի տարբերություն նախկին մեթոդի, այս մեթոդով բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ, հաշվի առնելով գետերի սնուցման եւ սեզոնային առանձնահատկությունները,  բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների եւ ստացվում է 12 արժեք՝ տարվա կտրվածքով, նախկին մեկի փոխարեն: Վերոհիշյալ փոփոխությունները կնպաստեն գետավազանի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը եւ գետերի էկոհամակարգերի բարելավմանը։

Տպել
1581 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն