Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Երեւանի Սասունցի Դավթի հրապարակին հարող կիսակառույց բազմահարկ շենքը կքանդվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը: Կիսակառույց շինությունը քանդելու եւ տեղում նորը կառուցելու նպատակով ներդրումներ են կատարելու օտարերկրյա «Մաջեստիկ Սքուեր 1» եւ «Մաջեստիկ Սքուեր 2» ՍՊ ընկերությունները: Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարվա նոյեմբերի 22-ին կառուցապատող ընկերություններին տվել է քանդման թույլտվություն:

Կառուցապատող ընկերությունների մասին տեղեկատվություն գրեթե չկա: Ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների՝ այդ ընկերությունները 2016 թվականի հուլիսի 28-ին հիմնադրել է ոմն Պիեր Քույումդջյան, որը հետագայում դադարեցրել է իր մասնակցությունը երկու ընկերությունում:

Կայարանամերձ հրապարակի կիսակառույց շենքի քանդման եւ վերակառուցման մասին տարիներ շարունակ խոսվել է, սակայն գործ այդպես էլ չի կատարվել: Քաղաքաշինության կոմիտի նախագահ Նարեկ Սարգսյանը դեռեւս նախորդ տարվա սկզբին հայտարարել էր, որ կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, կառուցվելու է նաեւ բնակելի հատված:

Նարեկ Սարգսյանը վստահեցրել էր, որ ընթանում են նախագծային աշխատանքները, իսկ ներդրողը օտարազգի է: Սարգսյանն ասել էր նաեւ, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ եւ այդ մասում կգործի նաեւ «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեեւ նախապես ծրագրված չի եղել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմելու 60 միլիոն դոլարից ավելի գումար, նախատեսվում էր ծրագիրն ավարտել երեք տարում:

Այսօր այցելեցինք կայարանամերձ հրապարակ: Տարածքում հավաքված մարդիկ գիտեին, որ շենքը պետք է առաջիկայում քանդվի, սակայն կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին տարածքում չեն հանդիպել: Կիսակառույց շենքի տարածքը ցանկապատված է, կա հիմնական մուտք, որը ետնամասից է: Տարածք մտնելուն պես մեզ դիմավորեց միջին տարիքի մի կին՝ առաջարկելով չնկարել շենքը: Բացատրեցինք, որ լրագրող ենք եւ ուզում ենք տեղեկանալ, թե ինչ վիճակ է ներսում: Մեզ տեղեկացրեց, որ արդեն մի քանի տարի է, որ շենքում անօթեւաններ չկան, տարածքում տեսախցիկներ են տեղադրվել եւ հսկողություն է իրականացվում: Նրա խոսքով՝ տարիներ առաջ շատ են եղել դեպքեր, որ անօթեւաններ են մահացել շենքում:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի տարի առաջ կիսակառույց շինության ողջ երկայնքով դեպի հրապարակի կողմը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը կառուցապատում է իրականացրել: Հրապարակի աջ եւ ձախ կողմերում այժմ նրան պատկանող հասարակական նշանակության շինություններն են տեղակայված: Սեդրակյանը դրանք վարձակալությամբ է տրամադրել: Եթե քանդման աշխատանքները բարեհաջող ավարտ ունենան, ապա դժվար է պատկերացնել, որ կառուցապատողը կհամաձայնի այդ կրպակաշարը պահպանելու մտքի հետ: Կրպակները չքանդելու դեպքում ապագա շինության ֆասադի առաջին հարկը կմնա ստվերում: Հաշվի առնելով, որ Մհեր Սեդրակյանի գործերն այնքան էլ լավ չեն, չի բացառվում, որ կրպակաշարը եւս կքանդվի:

Կիսակառույցի տեղում խորհրդային տարիներին գտնվում էր մայրաքաղաքի ամենահայտնի կինոթատրոններից մեկը՝ մեկ դահլիճով՝ «Սասունցի Դավիթ»-ը: Կինոթատրոնը բացվել էր 1960-ականներին:

Մհեր Սեդրակյանի կրպակաշարը

Նախկին «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը

 Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

 

Տպել
10513 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ