Հայաստանի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է. Նիկոլ Փաշինյան

«Մենք ոչ մի բան գաղտնի չենք պահել: Մենք Արմեն Սարգսյանի խոսնակը չենք, որ ասենք՝ ինչ է խոսել: Նա դուրս է եկել եւ մոտավորապես ասել է, թե ինչ ենք խոսել: Մեր հարցերը կրկին հնչելու են լիագումար նիստերի ժամանակ եւ, եթե հարցերի ու պատասխանների միջեւ տարբերություն կլինի՝ մենք կբարձրաձայնենք»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու՞ են գաղտնի պահում նախագահի ՀՀԿ-ի թեկնածուի հետ քննարկված հարցերի պատասխանները:

Այնուհետ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ է խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը գրկախառնվել թեկնածուի հետ, ասաց.

«Արմեն Սարգսյանը, տեսնելով Արամ Սարգսյանին, գրկախառնվել է, որովհետեւ նրանք 20 տարվա ծանոթություն ունեն: Անձնական հարաբերությունները կապ չունեն քաղաքականության հետ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանն այնպիսի հայտարարություններ է անում, որ չի պատրաստվում մարիոնետ լինել ՀՀ նախագահի պաշտոնում, ընդգծեց նաեւ, որ հանդիպման առանցքում եղել է այն հարցը, որ, եթե հանրությունը դուրս գա եւ թույլ չտա, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա, նա արդեն նախագահի պաշտոնում, ի՞նչ կանի: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ նոր նախագահը իրավունք ունի ժողովրդին կոչով դիմել:

«Այս ժամանակահատվածում, ենթադրենք՝ 100 հազար քաղաքացիներ պայքարում են ընդդեմ Հայաստանի ադրբեջանականացմանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի վերարտադրության: Մենք սրա վրա ենք հրավիրել Արմեն Սարգսյանի ուշադրությունը, լսել նրա անձնական կարծիքն այս խնդրի վերաբերյալ: Ես հարցը կտամ նաեւ բաց նիստի ժամանակ»,- նշեց նա:

Լրագրողի հարցին, թե ինչու՞ չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Փաշինյանը նկատեց.

«Հիմա Հայաստանի թիվ 1 խնդիրը նրա այդ վերարտադրությունը թույլ չտալն է: Ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը տեսնում եմ ամեն պահ՝ որպես քաղաքական գործիչ եւ քաղաքացի, բայց միայն իմ ուզելով չի, ես հանրությանը ձեւ եմ առաջարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի համար, բայց դրա համար ՀՀ քաղաքացին իր կամքը չի արտահայտել: 2016 թվականին շատ մեծ շանս կար, բայց «Սասնա ծռերի» մեր ընկերները դադարեցրեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Ցավոք, ԵԼՔ խմբակցության մանդատների թիվն այնքան չէ, որ մենք կարողանանք լրացուցիչ պրոցեդուրաներով լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3036 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց