Ընդհատված թռիչք. Ан-148 ուղեւորատար ինքնաթիռի զոհերի մասին պատմում են հարազատները

12/02/2018 schedule11:59

Մերձմոսկվայում կործանված Ан-148 ուղեւորատար ինքնաթիռի զոհերի ընտանիքի անդամներն ու ընկերները պատմում են նրանց մասին, ում կորցրեցին մեկընդմիշտ:

Նշվում է, որ մահացածների թվում էր նաեւ 29-ամյա բորտուղեկցորդուհին՝ Անաստասիա Սլավինսկայան: Նա բորտուղեկցորդուհի էր աշխատում արդեն 6 տարի եւ ծանոթները հիշում են, որ թռիչքները շատ էր սիրում:

«Երբ նա նոր էր սկսել բորտուղեկցորդուհի աշխատել, ես միշտ հարցնում էի չի՞ վախենում թռիչքներից, իսկ Նաստյան պատասխանում էր, որ դա շատ ավելի հետաքրքիր է, քան շաբաթը 5 օր օֆիսում նստելը», - պատմում է նրա ընկերուհիներից մեկը:

Հայտնի է, որ Անաստասիան ֆիզարձակուրդից միայն վերջերս էր վերադարձել աշխատանքի: Իսկ սոցցանցում, կարծես թե, մարգարեական մի գրառում էր արել: «Դու այդքան շատ ժամանակ ունեիր, ինչու՞ դու չհասցրեցիր հավաքվել: Աստված, որովհետեւ ես պառկած էի այսքան ժամանակ...», - այսպիսի գրառում է արել աղջիկն իր էջում հունվարի 28-ին»:

Վերջին անգամ Անաստասիան սոցիալական ցանցում է եղել 15:21-ին, արդեն ինքնաթիռի մեջ: Ողբերգական վթարից ընդամենը մի քանի րոպե առաջ:

Կործանված ինքնաթիռի օդաչուի մասին պատմել է «Սարատովյան ավիաուղիների» մամուլի ծառայության ղեկավարը՝ անվանելով նրան «հմուտ օդաչու»:

Ինքնաթիռի անձնակազմի հրամանատարը՝ Վալերի Գուբանովը, ծնվել է 1966թ.-ին: Վալերին այդ տեսակի ինքնաթիռով 2800 ժամ թռիչքներ է իրականացրել, իսկ ընդհանուր թռիչքները 5000 ժամ են կազմում: Վթարից առաջ նա հասցրել է կապ հաստատել՝ ասելով, որ օդանավի հետ կապված խնդիր կա եւ պատրաստվում է վթարային վայրէջք կատարել Ժուկովսկի օդանավակայանում: Դա նրա վերջին արտահայտություն է:

Այնուհետեւ գծում հայտնվել է դիսպետչերի հետ խոսակցության ձայնագրությունը, որտեղ դիսպետչերը ուղղություն է տալիս, իսկ օդաչուն պատասխանում է եւ հրաժեշտ է տալիս:

Վորոնցովան նաեւ պատմել է, որ Ан-148  ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չի ունեցել: Ինքնաթիռը 2010թ.-ի արտադրության է, իսկ ընկերությունն այն ձեռք է բերել 2016թ.-ին:

РЕН-ТВ հեռուստաընկերությունը, սակայն հաղորդում է, որ ինքնաթիռը թռիչքից առաջ չի անցել հակասառեցման հեղուկով մշակում, գլխավոր օդաչուն ինքն է հրաժարվել:

Զոհվածների բոլոր հարազատներին հատուկ չվերթով Մոսկվա կտեղափոխեն: Բորտուղեկցորդուհիներից էր նաեւ Վիկտորիա Կովալը: Նա նույնպես իր կյանքի վերջին րոպեներին հասցրել է սոցցանցերում գրառում կատարել: Ժամը 14:06ր-ին նա գրել է. «Մի ոգեշնչեք նրանց, ում հետ չեք պատրաստվում թռչել»: 

Իր էջում Վիկտորիան հրապարակել  է նաեւ օդում սավառնող ինքնաթիռի մի լուսանկար՝ որտեղ գրառում է կատարել. «Ամենագեղեցիկ աշխատանքը կապված է թռչելու ցանկության հետ»:

Վիկտորիան 22 տարեկան էր, ամուսնացած չէր:

Մյուս երկու անդամները՝ Սերգեյ Գավրիլովը եւ Օլեգ Կուզմինը եղել են տեխնիկական անձնակազմից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը թռիչքից 7ր հետո վթարի է ենթարկվել: 65 ուղեւորից եւ անձնակազմի 6 անդամից ոչ մեկը չի փրկվել:

Ուղեւորների թվում նաեւ 3՝ 5-17 տարեկան երեխա է եղել եւ երկու հայ:

Տպել
2098 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին