Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. խմբագրական

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղափոխեց այդ երկրում անցկացվելիք նախագահի ընտրությունների ժամկետը: Եթե չփոխվեր, այն անց էր կացվելու այս տարվա հոկտեմբերին, բայց որոշվել է, որ Ադրբեջանը նախագահ «կընտրի» ապրիլի 11-ին: Ադրբեջանի քաղաքական մեկնաբանները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե որն է այդ քայլի իրական պատճառը: Բայց դա այնքան էլ հետաքրքիր չէ: Հետաքրքիր չէ նույնիսկ այն, որ անցած տարի Ադրբեջանում անցկացված հանրաքվեով նախագահի լիազորությունները 5 տարուց դարձվեց 7 տարի:

Մի տարօրինակ զուգադիպությամբ, այն օրերին, երբ Ադրբեջանում համաժողովրդական ցնծության պայմաններում նախագահ կընտրվի Ալիեւը, Հայաստանում կառաջադրվեն ՀՀ վարչապետի թեկնածուները, որոնցից կընտրվի Սերժ Սարգսյանը՝ ոչ պակաս ցնծության պայմաններում: Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ ոչ, Ալիեւը դիտավորյա՞լ է սա արել, որ այս ժամկետները համընկնեն՝ այլ թեմա է:

Բայց փորձենք այս ամենին նայել «կողքից»: Ուրեմն ինչ տեղի կունենա էս մեր կողմերում առաջիկա 2-3 ամիսներին: Ադրբեջանում տեղի կունենա ընտրություն, որի արդյունքը կանխորոշված է՝ նախագահ կդառնա Ալիեւը, որի ձեռքում կենտրոնացած է ամբողջ իշխանությունն առանց վերապահումների: Ու դրա համար այդ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ են իրականացվել: Հայաստանում վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը: Նա նույնպես Սահմանադրության մեջ փոփոխություններ է արել, որպեսզի վարչապետը դառնա երկրի բացարձակ միապետը, եւ հենց ինքն էլ դառնալու է վարչապետ: Հայաստանի դեպքում եւս իշխանությունը կենտրոնացած է լինելու Սերժ Սարգսյանի ձեռքերում՝ առանց վերապահումների:

Ստացվում է, որ «կողքից» նայելու դեպքում տարբերություն չկա, եթե հաշվի չառնենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախաձեռնելիս Ալիեւը չէր խոստացել, որ նախագահ չի դառնալու, իսկ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի ստանձնի վարչապետի պաշտոնը:

Երկու դեպքում էլ ընտրությունների ելքը կանխորոշված է, երկու դեպքում էլ կա իշխանության բացարձակ, անվերապահ կենտրոնացում մեկ մարդու ձեռքերում: «Կողքից» նայելու դեպքում այլ մանրուքները ընդամենը լիրիկական բնույթի են ու արդեն էական չեն: Ավտորիտարիզմը ավտորիտարիզմ է, անկախ նրանից, թե ինչ սկուտեղով է այն մատուցվում՝ ժանգոտ, թե արծաթափայլ:  Գուցե Հայաստանում ավտորիտարիզմը մի քիչ մեղմ է, այստեղ ավելի քիչ են քաղբանտարկյալները, ԶԼՄ-ները ավելի համարձակ են, քան Ադրբեջանում: Բայց դա ի՞նչ է փոխում: Թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում ընտրություններով իշխանության փոփոխությունը տեսանելի ապագայում անհնարին է: Երկու երկրներում էլ տնտեսական «էլիտան» սերտաճած է իշխանության հետ, ֆինանսական ու նյութական ռեսուրսները գերկենտրոնացած են եւ ուղղակի թե անուղղակի գտնվում են մեկ մարդու լիակատար վերահսկողության տակ... Սա մեկ բառով ասած հենց տոտալիտարիզմն է: 

Այնպես որ, մենք մեզ ընդամենը ներշնչում ենք, թե «կողքի» դիտողի տեսանկյունից մենք շատ ավելի բարենպաստ լույսի ներքո ենք ներկայանում: Տարբերությունը, իրոք, մեծ չէ: Իսկ եթե մի փոքր տարբերություն այնուամենայնիվ կա եւ թվում է, թե դա մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ավելի լավ «խաղալ» համաշխարհային քաղաքականության բեմում, ապա Ադրբեջանն էլ իր առավելությունները ունի՝ փող, նավթ, աճող բնակչություն, Թուրքիայի լիակատար աջակցություն եւ այլն:  Ու դեռ շատ վիճելի է, թե ում ունեցած առավելությունն է ավելի ծանրակշիռ:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը դառնան անտարբերելի, եւ պետք է խոստովանել, որ այդ հարցում նրա գրանցած հաջողությունները անվիճելի են:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարի առաջին էջում:

Տպել
7113 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ