ԱՄԷ-ն հետաքրքրված է ՀՀ-ի ենթակառուցվածքներով․ նախարարը հանդիպել է շեյխ Սաուդ Բինի հետ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 8-ին հանդիպել է ԱՄԷ գերագույն խորհրդի անդամ, Ռաս ալ Խայմայի ղեկավար, Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին, տրանսպորտային միջանցքներին, ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ ավիացիոն փոխադրումներին, ստարտափներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վահան Մարտիրոսյանը Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ՀՀ պետական քաղաքականությունը եւ ընթացիկ ծրագրերը: 

Մասնավորապես, ներկայացվել են Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, ՏՏ ոլորտում գրանցված ցուցանիշներն ու ձեռքբերումները, Հայաստանի թվային օրակարգը, պետություն-մասնավոր հատված ձեւաչափով իրականացվող ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ առեւտրատնտեսական հարաբերությունները ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ:

Հանդիպման ավարտին նախարար Վահան Մարտիրոսյանը Նորին Մեծություն Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին հրավիրել է Հայաստան։

Տպել
1326 դիտում

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին