Ամեն իրիգուն կոստյումը տանում են, Սերժ Սարգսյանին ասում՝ շեֆ ջան, մի հատ հագի. Փաշինյան

Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Անվտանգության խորհրդի կազմի նախագիծը: Խմբակցության անունից ելույթ ունեցավ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա, անդրադառնալով առաջին փոխվարչապետի պաշտոնին՝ ասաց, որ սա նվեր է Կարեն Կարապետյանին «քցելու համար», քանի որ նրան Սերժ Սարգսյանը սուպերվարչապետի պաշտոն էր խոստացել, բայց հիմա Սերժ Սարգսյանն է լինելու այդ սուպերվարչապետը:

«Երբ քննարկում ենք Սահմանադրության նոր տեքստի կիրառման հարցերը եւ ինստիտուտների մասին ենք խոսում, վերջում տեսնում ենք, որ ինչ-որ բան իրար չի կպնում: Սա բնական է, որովհետեւ մենք ձեւ ենք անում, որ խոսում ենք ինստիտուտների մասին, որովհետեւ մենք խոսում ենք անձերի մասին: Սահմանադրության մեջ առաջին փոխվարչապետի հասկացություն չկա եւ պարզ է, որ չկա, որովհետեւ 2015 թվականին դրա անհրաժեշտությունը չկար: 2015 թվականին, որ նոր Սահմանադրությունն ընդունվում էր, այդ պահի վարչապետ Հովիկ Աբրահամյանը մտածում էր, որ ինքն է լինելու այդ սուպերվարչապետը: Սերժ Սարգսյանն էլ ասում էր՝ թող Հովիկ Աբրահամյանն այդպես մտածի: Հետո իրավիճակը փոխվեց, Սերժ Սարգսյանը Մոսկվայից հրավիրեց Կարեն Կարապետյանին ու ասաց՝ Կարեն ջան, հիմա ես հայտարարել եմ, որ չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, ուզում եմ իշխանությունը քեզ ժառանգեմ, արի վարչապետ աշխատի: Կարեն Կարապետյանն էլ ասաց՝ լավ, այդ սուպերվարչապետը կլինեմ ես: Հիմա եկել է այդ փոխանցելու ժամանակը, ասում են՝ Կարեն ջան, ոնց որ Գալուստ Գրիգորիչը, էն մեկը, մյուսը դեմ են ու ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պետք է Կարեն Կարապետյանի աչքերի մեջ նայելով՝ նրան չորով քցի:

Հիմա, որ այս քցելու պահը մի քիչ մեղմ լինի, մի հատ պրիզ՝ առաջին փոխվարչապետ: Այս Սահմանադրությունը, որի մասին խոսում ենք, Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է: Ամեն իրիգուն տանում են, ասում են՝ շեֆ մի հատ հագի, տեսնենք ոնց է, Սերժ Սարգսյանն էլ ասում է՝ ոնց որ այս վարատնիկի կողմը մի քիչ սուր է, թող մի քիչ կարը կլոր տանեն: Արդյունքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ժողովրդին էլ է խաբում: Ինքը ասել է, որ չի լինելու վարչապետ, բայց այդ հարցը դրած լուծում է: Հիմա, որ այս հարցը լուծի, պետք է ժողովրդին էլ պաշիրիտելնի պրիզ տա: Ժողովրդի պրիզն էլ սիրուն, պուպուշ դեսպանն է, որ բերել է, որ ժպտա: Սա էլ ժողովրդի նվերն է, որ արանքում սղցնեն, բայց Սերժ Սարգսյանը մտածում է, որ Արմեն Սարգսյանը կարող է մի օր լուրջ վերաբերվել երկրի գլուխը լինելու իր կարգավիճակին եւ ասում է՝ տղեք, դավայ, թեւերը կտրեք: Ներման հարցը նախագահը ո՞վ է, որ ների, ես կասեմ՝ կներեն: Իրան ասել են, որ ինքը Բաղրամյան 26-ի նախագահականում չի նստելու, իրեն մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտան, կասեն՝ այդտեղ նստի ու շարունակի ժպտալ, իսկ մենք կանենք փոփոխությունները»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
8571 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել