Հանկարծակի ստուգումներ Արցախի Պաշտպանության բանակում. արդյունքները գոհացուցիչ են

07/02/2018 schedule19:39

Փետրվարի 6-ից 7-ը ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ, որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ ներգրավվել են ՊԲ-ի, միավորումների և մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման և ապահովման մարմինները: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, գործողությունների համադրման և փորձի փոխանակման ծրագրի համաձայն՝ համաբանակային նշանակության գործընթացներին հետևում էին նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները՝ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ լրատվական ծառայությունը:

Համաձայն ստացված ներմուծականների՝ ստուգումներին ընդգրկված բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի, ծավալվել նախատեսված կենտրոնացման և մարտական կիրառման շրջաններում, ապա անցել առաջադրված խնդիրների կատարմանը:

Մարզումների ընթացքում, ըստ պայմանականորեն զարգացող մարտական իրադրության պահանջների, առանձին ուսումնամարտական առաջադրանքներ են կատարել նաև մասնակից զորամասերի տարբեր ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունը ունկնդրել է ներկայացվող զեկույցները, հետևել իրականացվող գործընթացների համապատասխանությանը ներկայացվող պահանջներին՝ ընթացքում նաև ուղղորդելով և որոշակի շտկումներ կատարելով իրականացվող աշխատանքներում:

Մասնակից բոլոր օղակի հրամանատարները, միավորումները, զորամասերն ու ղեկավարման մարմինները դրսևորել են մարտական պատրաստականության պատշաճ մակարդակ: Դրանց արդյունքում կատարելագործվել է բանակի ղեկավարման համակարգը, զորատեսակների և զորամասերի ներդաշնակման մակարդակը, մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերվելու ունակությունները:

Արդյունքների ամփոփման ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը բարձր են գնահատել իրականացված մարտական պատրաստականության միջոցառումները և փաստել, որ ՊԲ-ն ունակ է ժամանակին և համարժեք արձագանքելու օպերատիվ մարտավարական իրադրության զարգացումներին և ըստ այդմ արդյունավետորեն հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:

Տպել
1077 դիտում

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Խախտումներ հայտնաբերվել են Արտաշատում ստուգված բոլոր դպրոցներում. ՍԱՊԾ

Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը. Մ. Առաքելյան

Վանաձորում խողովակներով բարձված КамАЗ է վթարի ենթարկվել (լուսանկարներ)

Կապանում փլուզված երկհարկանի տան փլատակների տակից 69-ամյա կնոջ դի է դուրս բերվել

Պարոն Էրդողան, հիմար մի՛ եղեք. հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին (լուսանկար)

Արծվանիկի պոչամբարում տեղի ունեցած վթարը վերացվել է. Տեսչական մարմին

ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ

Լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի կաթվածից հետո կրկին մարզվում է

«Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում ներդրված փորձնական սննդի ծրագրից օգտվող կալանավորները մեծ թիվ են կազմում. նախարար

Ինչքան հրավիրյալների թոփ տասնյակին մոտենանք, այնքան վախերը դեպի հարգարժան գեներալներ շատ են ուղղվելու․ Անդրանիկ Քոչարյան

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարից արտահոսք է եղել եւ հոսքաջրերը լցվել են Ողջի գետը. Գրիգորյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

Անհրաժեշտության դեպքում հրապարակային կդիմեմ Վիտալի Բալասանյանին, եթե ասելիք ունենա․ Անդրանիկ Քոչարյան

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են. ինչ է քննարկվել զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը

ԵՏՄ երկրների քաղաքացիների կենսաթոշակի վճարման կարգը 2021-ին կփոխվի

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը

Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վիճաբանության ժամանակ 1 անձ սպանվել էր, ևս 2-ը ստացել էին հրազենային վնասվածքներ

Մի շարք շենքերի կապիտալ վերանորոգման համար ԿԳՄՍ նախարարությանը 444 մլն դրամ կհատկացվի