ՊՆ-ն «ծածկում է» Medialab-ի խմբագրին սպառնացող սպային. նախարարից էլ՝ ոչ մի ծպտուն

Օրեր առաջ Medialab.am կայքի՝ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից: Վերջինիս Ինստագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել, որ հայոց բանակի սպա է: Արդյոք Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը ծառայո՞ւմ է հայոց բանակում, նրան պատասխանատվության կանչել են մարդուն բացահայտ սպառնալու համար, այս հարցերն ուղղեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին.

-Պարոն Հովհաննսիյան, Medialab-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած Հայկ Օհանյան անունով օգտատերը ՊՆ սպա՞ է:

-Ոչ:

-Բայց Ինստագրամի իր էջում նշել է՝ դիպուկահար, եւ ասում է, որ հայոց բանակի սպա է:

-Շատ բան կարող է ասել, բայց ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ:

-Իսկ ե՞րբ է եղել:

-Պարտավոր չեմ իր ծառայության թվերն ասել մանրամասն:

-Քանի՞ տարի առաջ է սպա եղել:

-Մի քանի տարի:

-Հիմա ինչու՞ էլ չի ծառայում, հեռացրե՞լ են:

-Ո՞վ ասաց՝ հեռացրել են: Ինքն ուղղակի չի ծառայում:

-Ի՞նքն է դուրս եկել:

-Այո:

-Իսկ որևէ արարքի համար նկատողություն ունեցե՞լ է:

-Չգիտեմ, եթե իմանամ էլ՝ դա անձնական գործ է, ու հրապարակման ենթակա չէ:

-Որեւէ բան չի արե՞լ, որ կարող էր նկատողություն ստանալ, կամ գուցե պատասխանատվության ենթարկվել:

-Ոչ:

-Իսկ Պաշտպանության նախարարն ի՞նչ վերաբերմունք ունի այս դեպքի կապակցությամբ, թեկուզ նախկին սպայի արարքի հանդեպ:

-Իր արարքի վերաբերյալ համապատասխան վարույթ կա: Հետեւաբար՝ ամեն ինչ վարույթի շրջանակներում:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
3585 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց