Հարցը բարձրացնում են նրանք, ովքեր ռեյտինգայինով ձայներ հավաքելու խնդիր ունեն. Բաղդասարյան

ԱԺ Ծառուկյան խմբակցությունը եւ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությունը ցանկանում են Ընտրական օրենսգրքում վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգին: Իշխող ՀՀԿ-ն, սակայն դեմ է դրան: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու են դեմ: Նա նաեւ խոսել է վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուի, ինչպես նաեւ կառավարության նիստերն այսուհետ փակ անցկացնելու որոշման մասին:

Պարոն Բաղդասարյան, երեկ Ծառուկյան խմբակցությունն ԱԺ-ում, իսկ մի քանի օր առաջ էլ ՀՅԴ ԳՄ-ի եւ Բյուրոյի համատեղ նիստից հետո, ձեր կոալիցիոն գործընկերները հայտարարեցին, որ ցանկանում են Ընտրական օրենսգրքում վերանայել գործող ռեյտինգային ընտրակարգը: Արդեն պարզ է, որ ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգի մոդելի կիրառմանը: Հնարավո՞ր է, որ այս մասով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ տարաձայնություններ լինեն: ՀՀԿ-ն ի՞նչ է անելու այս մասով ՀՅԴ-ին «չնեղացնելու» համար:

- Այս առաջարկությունը, ի սկզբանե եղել է ՀՅԴ-ի կողմից եւ բավականին շուտ, երբ քննարկվում էր ռեյտինգային համակարգը: Եթե սա կոնֆլիկտի առարկա դառնար, մենք կոալիցիա չէինք կազմի: Այսինքն՝ այս խնդիրը դուրս է գալիս: Ռեյտինգային համակարգին ՀՅԴ-ն դեմ եղել է քննարկումների ժամանակ, իսկ 90-ականներին ՀՅԴ դեմ էր մեծամասնական ընտրակարգին: 1991 թվականից մինչեւ այսօր կրճատվել է մեծամասնական (այժմ՝ ռեյտինգային-խմբ.) ընտրական համակարգը: Ես չորս անգամ ընտրվել եմ մեծամասնական համակարգով եւ ինձ թվում է, որ կա անհրաժեշտություն շրջանների կապը իշխանությունների, կառավարության հետ, եւ այդ կապը ստեղծում են մարզերից ընտրված պատգամավորները: Եթե մենք հիմա անցում կատարենք համամասնականի եւ հրաժարվենք ռեյտինգայինից, ապա ցուցակները կկազմվեն այնպես, որ մարզեր կլինեն, որ որեւէ ներկայացուցիչ չեն ունենա Ազգային ժողովում: Դա ճիշտ չի լինի, քանի որ կան շահեր եւ պատգամավորների ճնշող մեծամասնությունը հարցեր են բարձրացնում տեղային խնդիրների մասին, լսելի են դարձնում մարզային բնակիչների խնդիրները: Չեմ կարծում, որ մեր քաղաքական ուժերը կարող են այդ խնդիրներին տիրապետել, մինչդեռ տեղի պատգամավորն ավելի տեղեկացված է: Սա զարգացումների հետ է կապված: Մենք չենք կարող այսօրվա քաղաքական դաշտը համեմատել 90-ականների դաշտի հետ: Դաշտն ավելի քաղաքականացված է, անում ենք ժողովրդավարական քայլեր: Շատ մեծ թռիչքային տարբերություններ կան 90-ականների հետ: Հարկ եղած դեպքում միշտ էլ վերանայվել է Ընտրական օրենսգիրքը՝ հատկապես ընտրություններից առաջ: Բնականաբար, լինելու են առաջարկներ, որոնք մենք քննարկելու ենք: Մենք չպետք է շարժվենք այնպես, թե որ քաղաքական ուժին, որ տարբերակն է ձեռք տալիս: Այն քաղաքական ուժերն են բարձրացնում այս հարցը, որոնք խնդիր են ունենում ռեյտինգային ձայներ հավաքելու համար: Ժամանակին, երբ Ծառուկյան դաշինքը Բարգավաճ Հայաստան էր, նրանք չունեին այս խնդիրը: Նրանք բավական մեծ թվով մեծամասնականով ընտրված պատգամավորներ ունենում էին Ազգային ժողովում: ՀՅԴ-ն ունեցել է խնդիրներ, նրանց մոտեցումը քաղաքական է, եւ մենք, հարգելով մեր գործընկերներին նրանց բարձրաձայնածը, քննարկման առարկա կդարձնենք:

- ՀՅԴ-ն վերոնշյալ նիստից հետո հայտարարություն էր տարածել, որ լավ կլինի, եթե մինչեւ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համագործակցության մեկ տարվա լրանալը գործընկերներն ամփոփեին մեկ տարվա գործունեությունը, եւ արդյունքները ներկայացնեին հանրությանը: ՀՀԿ-ում կատարվածն ամփոփելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ են: Եվ կրկին նույն պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՅԴ-ին չեն բավարարում երկրի զարգացման տեմպերը, նրանք կարծում են, որ բարեփոխումների  հանդեպ հանրային անվստահությունը դեռեւս հաղթահարված չէ: Կիսու՞մ եք Ձեր գործընկերների կարծիքը եւ եթե այո, ապա որտեղ է թերանում իշխող ուժը:

- Առաջին խնդրի հետ կապված. մենք չենք սպասում, որ լրանա մեկ տարին եւ մեր արած գործերն, անելիքները քննարկում ենք: Մեկ տարվա գործունեության հետ կապված մեր հավաքներում միշտ քննարկումներ անում ենք, եւ մեր կոալիցիոն գործընկերների հետ հանդիպելու, քննարկումներ անելու առումով որեւէ խնդիր չենք տեսնում: Զարգացման տեմպերի հետ կապված՝ մենք եւ մեր գործընկերը միշտ ձգտում ենք ավելիին, որեւէ մեկ անգամ «գոհ ենք» տերմին չենք օգտագործել: Մենք տեսլականներից գոհունակություն հայտնում ենք, որը բերելու է հետագա զարգացումներին: Տեմպերից գոհ լինել, նշանակում է՝ մնալ տեղում: Մենք էլ ենք ասում, որ դեռ տեղ ունենք տեմպերն արագացնելու: Սա չի նշանակում՝ թերանալ, սա նշանակում է, որ տեղ ունենք զարգացումն արագացնելու: Եթե գոհ լինենք զարգացումից, պետք է մտածենք պահպանման մասին: Ես այն կարծիքին չեմ, որ պետք է անընդհատ մտածենք ավելի զարգացնելու, առաջընթաց ապահովելու մասին: Կառավարության ծրագիրը ենթադրում է պայմաններ ստեղծել ապագա զարգացման համար: Եթե մենք հիմքեր են ստեղծում ապագա զարգացման համար, բնականաբար, պետք է մտածենք տեմպերի մասին:

- Պարոն Բաղդասարյան, նախատեսվում է կառավարության նիստերը ապրիլից դռնփակ անցկացնել, որովհետեւ նախարարներն իբր կաշկանդվում են լրագրողներից: Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ նախարարը կաշկանդվի լրագրողից: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

- Կառավարությունը կազմված է թիմից՝ կոալիցիոն գործընկերներից: Երբ որոշումներ են կայացվում այնտեղ, լրագրողներից կարող է կաշկանդվածություն լինել, որ թվերի մեջ կարծիքների ազատ արտահայտումը կաշկանդող լինի: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ ավելի ազատ լինեն քննարկումները, չխուսափեն ոչ մի բանից, քանի որ յուրաքանչյուր թիմում կարող են լինել տարաձայնություններ: Կառավարության նիստերը փակ են, բայց Ազգային ժողովի նիստերը բաց են: Այն, ինչ քննարկում են կառավարությունում, դրա ազատությունը պետք է ապահովի Ազգային ժողովը: Կառավարությունը պետք է լինի անկաշկանդ՝ իր քննարկումներում, այնտեղ չկա ընդդիմություն:

- Պարոն Բաղդասարյան, կառավարության նիստերը դռնփակ դարձնելը, համաներում շնորհելու պատիվը վարչապետին «հանձնելը», Ազգային անվտանգության խորհրդը վարչապետի ենթակայության տակ դնելը, ինչու չէ նաեւ Բաղրամյան 26-ի նախագահական շենքը ապագա վարչապետին տալը...ՀՀԿ-ն իր վարչապետի համար հարմարավետ պայմաններ է ստեղծում եւ սա այն համատեքստում, երբ ակտիվ քննարկվում է, որ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

- ՀՀԿ-ն չի ստեղծում, Սահմանադրությունն է տանում դրան: Կարող եք խորհրդարանական երկրների օրինակները նայել, որ մենք առանձին որոշում չենք կայացնում մեր երկրի համար: Գիտեք, որ համակարգում վարչապետի դերակատարությունը մեծանում է: Իհարկե, Ազգային ժողովի վերահսկողությունն էլ է մեծանում: Ինձ թվում է, որ այստեղ շատ ճիշտ են որոշումները եւ նախագահը իր լիազորությունների շրջանակներում կկատարի իր լիազորությունները, իսկ վարչապետը՝ իր: Եթե այդ լիազորությունները վերապահեինք նախագահին, կասեին՝ օրինակ ցույց տվեք, թե որ խորհրդարանական երկրում է այդ լիազորությունները նախագահինը: Ներում շնորհելուն մասնակից են դառնում ե՛ւ վարչապետը ե՛ւ արդարադատության նախարարությունը: Անվտանգության խորհրդում կառավարության գործառույթներն են: Խնդրում եմ ենթադրություններ մի արեք, երբ գա ժամանակը, մենք կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Մենք ամեն ինչ հարմարեցնում ենք Սահմանադրությանը:

- Ընդհանրապես ՀՀԿ-ում վարչապետի պաշտոնի հետ կապված ի՞նչ դիրքորոշում ունեն, թեեւ պաշտոնական մասով հարցը չի քննարկվել, բայց որպես իշխող քաղաքական ուժ պետք է արդեն թեկնածուներ ունենաք:

- Բացարձակապես որեւէ քննարկում չի եղել: Մենք զբաղված ենք նախագահի մեր թեկնածուով:

- Ի՞նչ արարողակարգ է նախատեսվում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտի օրը՝ ապրիլի 9-ին:

- Նման հարց չի քննարկվել:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 8-ի համարում:

Տպել
3320 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց