Եթե ԵԼՔ-ի արտահերթ նիստով փոփոխություն լինի, բյուջեի մասով լարվածություն կառաջանա

Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի կունենա արտահերթ նիստ՝ ԵԼՔ դաշինքի նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ Ծառուկյան դաշինքը: Արտահերթ նիստում ԵԼՔ-ը ներկայացնելու է Հարկային օրենսգրքում իր փոփոխությունների տարբերակը, որը հնարավորություն կընձեռի մեղմել գնաճը: «Հայկական ժամանակ»-ը ԵԼՔ-ի պատգամավոր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե՝ արտահերթ նիստի ժամանակ դաշինքը փոփոխությունների ի՞նչ տարբերակներ է առաջարկելու, որը կմեղմի գնաճը եւ կկարգավորի մարդկանց սոցիալական վիճակը:

«Ես չէի ցանկանա նախագիծն ամբողջությամբ մանրամասնել, քանի որ եթե հիմա ներկայացնեմ, ապա դրան դեմ խոսացողներն այսօրվանից կպատրաստեն իրենց խոսքը եւ արգումենտները, բայց ոչ թե քայլ անելու, այլ դրան հակադարձելու առումով: Տնտեսագիտական առումով ես իմ արգումենտները ներկայացնելու եմ, հիմնավորելու եմ, թե եկամտահարկը ինչ վնասներ է բերում տեղեկատվական, գյուղատնտեսական,  ներդրումային ոլորտներին:  Ակցիզային հարկի բարձրացումը գյուղատնտեսությանը մեծ վնասներ է տալիս: Շահաբաժնի հարկման մասին օրենքը շատ լուրջ վնասներ է իր մեջ պարունակում՝ ներդրումային քաղաքականության առումով: Սրանք գործընթացներ են, որոնք մեր երկրի պարագայում հակառակ արդյունքն են ունենալու եւ բյուջեի դեֆիցիտը լրացնելով Հայաստանի տնտեսությունը պարալիզացնելու են: Այն կովը, որը կթում են, սատկացնելու են: Մենք առաջարկում ենք մտածել նոր հորթեր գնելու, դրանց կերակրելու մասին, որ կարողանանք ասել՝ երկիրը երկու-երեք տարի հետո ունենալու է բյուջեի նոր մուտքեր, որի պարագայում կկարողանանք ունենալ 20 հազար լրացուցիչ պայմանագրային զինծառայող»,- ասաց Արամ Սարգսյանը:

Պատգամավորի խոսքով՝ արտահերթ նիստի ժամանակ շեշտը դրվելու է այն գործիքների փոփոխության վրա, որով իշխանությունները նպաստել են կտրուկ գնաճին: Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանությունները գնաճն արդարացնում են երկու տարբերակով՝ միջազգային շուկայում թանկացումներ են եղել եւ երկրորդ տարբերակ, որ ինչ-որ կերպ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված փաստաթղթի հետեւանք են:

«Այդ փաստաթղթով նաեւ էժանություն է եղել: Միջազգային գների հետ կապված թանկացումը եղել է, բայց այս լրացուցիչ թանկացումը, որ եղավ ակցիզային եւ եկամտային հարկի պատճառով էր: Կառավարման այս ձեւը, որ իշխանություններն առաջարկում են դա ոչ միայն թանկացման խնդիր է, այլեւ Հայաստանի տնտեսության միջեւ վերջին կաթիլը քամելու տարբերակ»,- ասում է Արամ Սարգսյանը՝ նշելով, որ իրենց բարեփոխումների նախագիծը հիմնված է լինելու հենց այս խնդիրների կարգավորման առումով:

ԱԺ փոխնախագահ, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին նշեց, որ եկամտահարկի փոփոխության մասով իրենց ներկայացրած նախագիծը եւ ԵԼՔ-ի նախաձեռնությունն ունեն որոշակի եզրեր:

«Եթե ընդունվի ակցիզային կամ եկամտահարկի օրենքի փոփոխությունների նախագիծը, ապա գները միանշանակ կնվազեն: Եթե ընդունվի, ուրեմն տարբեր խավերի մոտ եկամուտն ավելի շատ է լինում, քանի որ քիչ են հարկ վճարում, իսկ ակցիզային հարկի մասով կտրուկ իջնում է բենզինի, սեղմված գազի, դիզվառելիքի գները, հետ ենք գալիս նախկին գներին»,- ասում է Միքայել Մելքումյանը:

ԱԺ փոխնախագահը չի կարծում, որ իշխանությունն ինչ-որ զիջման կգնա: Նրա խոսքով՝ լուրջ լարվածություն կառաջանա:

«Լուրջ լարվածություն կառաջանա բյուջետային ծախսերի առումով, քանի որ արդեն պլանավորված է, որ բյուջեն պետք է լցվի այդ հարկերով. այն չափը, որի չափով բյուջետային ենթադրական մուտքերը պետք է իջնեն եւ այն չափը, որ նա պետք է տնտեսական որակյալ աճ ունենա՝ ստվերի դեմ պայքարելով կամ լավ վարչարարություն իրականացնելով: Այսինքն՝ այն նախագծերը, որ ներկայացնում ենք, դրանցով քիչ է բյուջե գումար գալիս, մենք ասում ենք, որ դա պետք է լրացնել համապատասխան տնտեսական աճով, վարչարարական համակարգի բարելավմամբ եւ ստվերի կրճատումներով: Հնարավոր է, որ սրա հետ չկապված գնաճ էլ անեն, որը պարտադիր չէ կապված լինի գազի, բենզինի հետ կարող է այլ ապրանքներ էլ թանկացնեն: Նախկինում, երբ գնաճ էին անում, հարկային բեռը չէին բարձրացնում, հիմա երկուսն էլ անում են»,- ասաց Մելքումյանը:

Մելքումյանն ասում է, որ արտահերթ նիստի ժամանակ շեշտը դնելու են թոշակ-աշխատավարձ բարձրացնելու վրա՝ որպես գնաճի զսպման մեխանիզմ:

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում: 

Տպել
2850 դիտում

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ

Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրել 15 տարի պատիժը կրելուց հետո

Մեկ շաբաթում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ

Յոթ մարդու մահվան պատճառ դարձած Զոդ-ի կամրջի վթարի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Վարչապետի աշխատակազմին պատկանող 3 ավտոմեքենա փոխանցվեց Պետական պահպանության ծառայությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» եւ «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ընկերություններին. 65 նոր աշխատատեղ կստեղծվի

«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը դասական աճուրդով կօտարվի. մեկնարկային գինը 7 մլրդ 526 մլն դրամ

Պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության կողմից իրականացվող հարցաքննությունները տեսաձայնագրելու նախագծին

Կապիտալ վերանորոգվել են 34 հրշեջ-փրկարարական ջոկատներ. տնտեսվել է 300 միլիոն դրամ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատ են Ղազախստանի տարածքում հաշվառվելու պարտավորությունից

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մեքենավարները կաշխատեն Կույբիշևի երկաթուղում