Սպան հակառակորդին էն աշխարհ ուղարկողն ա. «Մեդիալաբի» խմբագրին սպառանացող անձը՝ դիպուկահար

«Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինս «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Արդեն անձնական նամակով Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը անձնական նամակագրությամբ այլ սպառնալիքներ էլ է ուղղել խմբագրին, որոնք բոլորը Գրիգորյանը ներկայացրել է իրավապահներին: Երեկ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց կապ հաստատել Հայկ Բերման Օհանյանի հետ: Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Օհանյան, ինչո՞ւ եք սպառնացել «Մեդիալաբ» կայքի տնօրենին:

- Ոստիկանությունից բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ, որ ոչ մի սպառնալիք չի եղել, դա ընդամենն իր ճիշտ մտածելակերպի բանն ա՝ հետագա գրանտներ շահելու համար, էդքան բան:

- Դուք պաշտպանության նախարարությունո՞ւմ եք աշխատում:

- Ասեցի՝ բոլոր հարցերը ոստիկանությանը:

- Ոստիկանությունն այս փուլում չի կարող ասել՝ դուք ՊՆ-ում եք աշխատո՞ւմ, թե՞ ոչ:

- Բոլոր հարցերը իրենց, հաջողություն:

- Այսինքն՝ պնդում եք, որ չե՞ք սպառնացել խմբագրին:

- Այո, տենց բան չի եղել: Հարց ա եղել անձնական նամակի մեջ՝ դուք ինձ սպառնո՞ւմ եք, պատասխան եղել ա՝ դուք ո՞վ եք, որ ձեզ սպառնամ:

- Դուք ասել եք, որ հակառակորդին այն աշխարհն ուղարկողն եք: Դա ի՞նչ է նշանակում:

- Հայոց բանակի ցանկացած սպա եւ զինվոր հակառակորդին էն աշխարհն ուղարկող ա, եւ եթե ինքն իրան համարում ա հակառակորդ, ուրեմն, իրա գործն ա:

- Դուք այդպիսի քանի՞ հակառակորդ եք այն աշխարհ ուղարկել:

- Դա արդեն ձեր գործը չի, Հայոց բանակիցանկացած սպա այդ գործով զբաղվում ա:

- Այնուամենայնիվ, ձեզ ոստիկանություն հրավիրել, բացատրություն վերցրե՞լ են, թե՞ ոչ:

- Բոլոր հարցերը իրանցից, հաջողություն:

Առաջին հայացքից ոչինչ չասող այս լուսանկարը եւ լատինատառ գրառումը Օհանյանի՝ անձնական նամակով Մարիաննա Գրիգորյանին ուղարկած սպառնալիքներից մեկն է միայն: Գրառումը թարգմանաբար նշանակում ՝ ապրիր այս օրդ, որովհետեւ վաղը կարող է չգալ:

Խմբագրին ուղարկված սպառնալիքներից եւս մեկը

Սա Հայկ Օհանյանի Ինստագրամի էջն է, որը, սակայն մեր զանգից հետո ջնջվեց

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ սույն դեպքով հետաքննությունը շարունակվում է:

Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ «Մեդիալաբ»-ի տնօրենի հասցեին հնչած սպառնալիքների մասին մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում երեկ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջության ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը): Նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել ՀՀ Քննչական կոմիտե:

Մարիաննա Գրիգորյանի հասցեին ուղղված սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ նախօրեին դատապարտող հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ՝ վերջերս «Մեդիալաբի» տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսեւորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»,- նշված էր դատապարտող հայտարարությունում:

Հարցազրույցը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 7-ի համարում:

Տպել
3287 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին