Արա Աբրահամյանը հարստանում է Ռուսաստանի հայերի ունեցվածքը յուրացնելով. հայտարարություն

Ռուբեն Գրիգորյանը Մոսկվայի առաջին կոոպերատորներից է։ 90-ականների սկզբին նրան էին պատկանում մի շարք կրպակներ Ռուսաստանի մայրաքաղաքի Պրոսպեկտ Միրա շրջանում, եւ նա որոշեց կառուցել այն ժամանակների համար ոչ սովորական, բնակելի եւ առեւտրային մասերից բաղկացած բազմաֆունկցիոնալ շենք։ Այս մասին ասված է «Հայկական ժամանակի» էլեկտրոնային հասցեին «2Ն Քոմփընի» ընկերության ուղարկած պաշտոնական հայտարարությունում:

Շինարարությունը սկսվեց 1995 թվականին, ինչի համար բանկից վարկ վերցվեց։ Ստորգետնյա մասի շինարարության ավարտից հետո պարզվեց, որ գումարային միջոցները բավական չեն, եւ ներդրողների հետ բանակցություններ սկսվեցին։ Այս ընթացքում հայտնվեց Արա Աբրահամյանը։ Ունենալով կապեր ՌԴ Նախագահի աշխատակազմի եւ դաշնային չինովնիկների հետ, նա առաջարկեց իր ծառայությունները՝ դեռեւս շինարարության ընթացքում բնակելի հատվածի մի մասը ՌԴ նախագահի աշխատակազմին վաճառելու տեսքով, ինչն ինքնին օրինական էր։ Դրա դիմաց Աբրահամյանը պայման դրեց, որ շենքի ղեկավարման եկամուտների 50%-ը պատկանի իրեն։ Հարկ է նշել, որ որեւէ անձնական միջոց կամ ջանք շինարարության գործում Աբրահամյանը չի ներդրել։

1998 թվականին շենքի շինարարության ավարտին սեփականատեր դարձավ «2Ն Քոմփընի» ՓԲԸ-ն, որում Արա Աբրահամյանին էր պատկանում բաժնեմասերի 50%-ը։ Ընդ որում, իր ներկայությունը թաքցնելու համար Աբրահամյանը բաժնետեր նշանակեց իր տիկնոջը՝ Նատալյա Աբրահամյանին (այժմ՝ ԱՄՆ քաղաքացի)։  Բիզնեսի վարման բոլոր հարցերը դրված էին Ռուբեն Գրիգորյանի վրա, ով իր վրա էր վերցրել օբյեկտի շինարարության եւ կոմերցիոն ռեալիզացման ողջ բեռը։

Որպես շենքի կառավարման մոդել ընտրվել էր «վստահված կառավարումը»՝ ՌԴ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, որի համաձայն սեփականատերը կաշկանդված չէ տնտեսական գործունեությամբ՝ ունենալով ակտիվները կառավարելու լայն ազատություններ։ Կառավարող ընկերության կառավարիչ նշանակվեց Ալեքսեյ Գորինովը, ով Ռուբեն Գրիգորյանի հետ անցել էր շենքի կառուցման երկար ուղին։

Այս տարիների ընթացքում բաժնետեր Նատալյա Աբրահամյանը որեւէ անգամ չի մասնակցել բաժնետերերի ժողովներին, կապի դուրս չի եկել, ո՛չ մյուս բաժնետերի, ո՛չ կառավարչի, ո՛չ հաշվապահության հետ։ Այսինքն, բաժնետիրական ընկերության նկատմամբ որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերել։ Նրա փոխարեն ամեն անգամ բաժնետերերի ժողովին էր ներկայանում Արա Աբրահամյանի զարմիկը՝ լիազորագրով։

2016 թվականին Արա Աբրահամյանը հարձակման է անցնում մյուս բաժնետերի եւ շենքի ընտրված կառավարման ձեւի նկատմամբ։ 2016 թվականի աշնանը կառավարող ընկերության կառավարիչ Գորինովին է զանգահարում Կարաֆելով ազգանունով ոմն փաստաբան եւ նսեմացնող տոնով սկսում է մեղադրել բաժնետերերի շահերի դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջ՝ առաջարկելով ինքնակամ լքել պաշտոնը։ Կարաֆելովը հայտարարել էր նաեւ, որ միեւնույն է, նա կհասնի իր ուզածին ցանկացած գնով։

ԱՄՆ քաղաքացուհի Նատալյա Աբրահամյանի կողմից լիազորագիր ստանալով, Կարաֆելովը բաժնետերերի հերթական ժողովին հայտարարեց երկրորդ բաժնետերի՝ շենքն ինքնուրույն տնօրինելու մտադրության մասին։ Միաժամանակ Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց ներկայացվեց վստահված կառավարումը դադարեցնելու վերաբերյալ։

Դատի արդյունքներով չստանալով սպասված արդյունքը, Կարիֆելովը բաժնետեր Նատալյա Աբրահամյանի անունից 2016թ. փետրվարին դիմեց ՌԴ Մոսկվայի կենտրոնի ոստիկանություն՝ մեղադրելով բաժնետեր Գրիգորյանին եւ կառավարիչ Գորինովին «2Ն Քոմփընի» ընկերության եւ դրա երկրորդ բաժնետերի շահերին վնասող գործողությունների մեջ։

Դիմումում շարադրվածի ստուգումից հետո Կարիֆելովը ստացավ քրեական գործ հարուցելու մերժում, սակայն որոշ ժամանակ անց ՌԴ դատախազությունը հրահանգեց ոստիկանությանը հարուցել քրեական գործ։

Դրա հետ մեկտեղ հապշտապ փոխվում է Աբրահամյանին պատկանող բաժնեմասի տերը՝ Նատալյա Աբրահամյանից դրանք փոխանցվում են Աբրահամյանի զարմիկին՝ Վարդան Խաչատրյանին։ Բաժնեմասերը չվաճառելու նպատակով, դրանք փոխանցեցին անհատույց նվիրաբերությունների շղթայով մտերիմ բարեկամների միջեւ հետեւյալ ուղիով՝ Ն. Աբրահամյան-Ա. Աբրահամյան (ամուսին)-Ա. Աբրահամյան (քույր)-Վ. Խաչատրյան (քրոջ որդի)։ Այս սխեման իրականացվել է հաշված օրերի ընթացքում՝ առանց երկրորդ բաժնետիրոջը կամ կառավարող ընկերությանը տեղյակ պահելու։

Եվ հիմա, իր զարմիկի թիկունքում թաքնվող Արա Աբրահամյանը, արդեն բացված քրեական գործով կրկին գնում է արբիտրաժային դատարան՝ փորձելով չեղարկել կառավարման պայմանագիրը։ Ֆորմալ իմաստով բացված քրեական գործն էլ հնարավորություն է տալիս կատարելու օպերատիվ գործողություններ՝ ընդհուպ մինչեւ տնտեսական գործունեության կատարյալ կաթվածահարում։

Ներկայացնում ենք «2Ն Քոմփընի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովի պարզաբանումը.

Տպել
4807 դիտում

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով