ԲՈՀ-ը գործակալություն չի լինի, Լեզվի տեսչությունը կլուծարվի, որ հետո ստեղծվի Լեզվի կոմիտե

ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում հավանության է արժանացել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի նախագիծը, որը հաջորդիվ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Փաստաթղթում, մասնավորապես կրթության եւ գիտության համակարգում գործող մարմինների վերաբերյալ ամրագրված են որոշակի փոփոխություններ: Ըստ այդմ, ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողով» (ԲՈՀ) գործակալությունը գործելու է որպես  Բարձրագույն որակավորման հանձնաժողով: Գիտության պետական կոմիտեի անվանումից հանվելու է «պետական բառը» եւ այն կոչվելու է Գիտության կոմիտե:

Այսպիսով, փաստվում է, որ ԲՈՀ-ը գիտության պետական կոմիտեի կազմում ներառելու ջատագովների երկարատեւ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն, օրինակ, չէր թաքցնում, որ ինքը միացյալ կառույց ստեղծելու կողմնակից է: Բայց նաեւ նշում էր, որ դա կառավարության որոշելիքն է:

«Ես ճիշտ էի համարում, որ լիներ միացյալ կառույց, որը ամբողջ գիտական ենթակառուցվածքների կոորդինացիան կվերցներ իր ձեռքը, ոչ թե դա բաժանվեր տարբեր նախարարությունների միջեւ: Օրինակ, ինովացիաներով եւ գիտական արդյունքի կոմերցիալիզացիայի հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Ինձ թվում է` դա այնքան էլ ճիշտ չէ: Այնտեղ այս տարիների ընթացքում առանձնապես ոչ մի բան չի արվել: Մենք փոքր երկիր ենք, այդ ամենը պետք է կենտրոնացնել մեկ կառույցի ձեռքում, որպեսզի արդյունավետ լինի աշխատանքը: Իսկ եթե տարբեր, ոչ պրոֆեսիոնալ կառույցների ձեռքն են կենտրոնացնում դրանք, բավականին տուժում է գործը: Նույնը նաեւ ԲՈՀ-ին է վերաբերում: Գիտական աստիճանաշնորհումը գիտություն է: Իմ կարծիքը ԲՈՀ-ի մասին լրիվ ուրիշ է, ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել»,- կրթության եւ գիտության նախարարության համակարգում գործող երկու մարմինների լուռ կամ բացահայտ հակամարտության փուլում մեզ հետ զրույցում ասել էր Սամվել Հարությունյանը, երբ տեղեկություններ էին շրջանառվում, թե հնարավոր է դադարեցվի ԲՈՀ-ի գործունեությունը եւ գիտական աստիճանաշնորհման գործառույթը ԲՈՀ-ից փոխանցվի Կոմիտեին:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրինագծով նաեւ նախատեսվում է, որ գործելու է Լեզվի կոմիտե: Բայց որեւէ խոսք չկա այն մասին, որ այդ մարմինը փոխարինելու է Լեզվի պետական տեսչությանը:

«Մենք էլ առաջարկել էինք, որ անցումային դրույթներով գրվեր, որ Լեզվի պետական տեսչությունը գործելու է որպես Լեզվի կոմիտե: Չգիտես ինչու՝ մեր՝ նախարարության կարծիքը փաթեթում ներառված չէ»,- մեզ հետ զույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:

Ըստ նրա, առայժմ գործող լեզվի պետական տեսչությունն ամենայն հավանականությամբ կլուծարվի, որպեսզի փոխարենը ստեղծվի Լեզվի կոմիտեն՝ նոր պետով, տեղակալներով ու աշխատակազմով: Վերոնշյալ օրինագծով սահմանվում է, որ օրենքն ուժի է մեջ է մտնելու ՀՀ նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Դա նախատեսված է ապրիլին: Իսկ հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատվի Լեզվի կոմիտեի կանոնադրությունն ու աշխատողների թվաքանակը:

Նշենք, որ ի սկզբանե կառավարությունը պատրաստվում էր Լեզվի պետական տեսչությունն ուղղակի լուծարել եւ դրանով հարցը համարել փակված: Այդ հեռանկարը հանրային դժգոհության ալիք բարձրացրեց: Ավելի ուշ որոշվեց տեսչության փոխարեն ստեղծել Լեզվի կոմիտե:

Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի եւ Գիտության պետական կոմիտեի հետ կատարվելիք փոփոխություններին, իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը պատասխանեց, որ դա գործառույթների եւ որեւէ այլ փոփոխություն չի ենթադրում: «Ուղղակի սահմանադրությանն են համապատասխանեցվել, ըստ որի՝ միայն օրենքներով կարող է սահմանվել մարմինների հստակ ցանկը: Սահմանադրությունից բխող փոփոխություններ են»,- ասաց նա: ծ

Հետագայում կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվելու է, թե պետական այս կամ այն մարմինը նախարարություններից որի ենթակայությամբ է գործելու: Լուսինե Գրիգորյանի խոսքով, ԲՈՀ-ը եւ Գիտության կոմիտեն, ըստ ամենայնի, կլինեն ԿԳՆ ենթակայությամբ: Լեզվի կոմիտեի հարցն այդ առումով առավել անորոշ է: Վարչության պետը չբացառեց, որ հնարավոր է այն գործի Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Տպել
3937 դիտում

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել