Բարդությունն ապացուցողական բազայում է. Կոստանյանը՝ Մարտի 1-ի դեպքերը չբացահայտվելու մասին

Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի զոհերի 10-րդ տարելիցը: Սակայն Մարտի 1-ի գործի շրջանակներում դեռ որեւէ շոշափելի բացահատում չի եղել: Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ «սայլը տեղից շարժվելու է», բացահայտումներ են լինելու: «Հայկական ժամանակ»-ը նախկին դատախազից հետաքրքրվել է, թե ինչու՞ 10 տարի անց «սայլը տեղից չի շարժվել»:

Պարոն Կոստանյան, 2014 թվականի նոյեմբերի 21-ին հանդիպել եք Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ: Հանդիպման ժամանակ՝ զոհերի հարազատների ներկայությամբ, ցուցում էիք տվել Ձեր աշխատակիցներին, որպեսզի Մարտի 1-ի տասը զոհերի գործերը քննվեն առանձին վարույթներով: Ի՞նչ արդյունք տվեց գործերն առանձին վարույթներում քննելը:

- Մինչեւ դա գործը քննվում էր ամբողջական՝ մեկ վարույթի շրջանակներում: Պատկերացրեք' տասը տուժողի իրավահաջորդներ, ներկայացուցիչներ...դա իմ խորին համոզմամբ բերում էր ոչ պատշաճ քննության, որովհետեւ քննիչը կամ քննչական խմբի անդամները մի քիչ դժվարությամբ կարող էին կողմնորոշվել: Երկորդ՝ տուժողները, նրանց իրավահաջորդները չէին կարողանում պատշաճ հետեւել քննչական գործողությունների ընթացքին եւ հետեւաբար բողոքարկել կամ դիրքորոշում հայտնել քննչական գործողությունների ընթացքի վերաբերյալ: Իմ հանձնարարությամբ գործը բաժանվեց 10 առանձին վարույթների, որպեսզի տուժողների ներկայացուցիչները կարողանան տիրապետեն գործի իրենց վերաբերյալ նյութերին: Իմ կարծիքով, եթե այն բաժանվեց 10 առանձին գործերի, ապա մեխանիկորեն կկենտրոնացնի եւ կուղղորդի գործի նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը: Արդյունքների մասին չեմ կարող փաստարկ ասել, որովհետեւ գործերը դեռեւս քննության մեջ են, եւ այս պահին ձեռք բերված ապացույցներին չեմ կարող անդրադառնալ, չեմ տիրապետում:

- Զոհերի հարազատների հետ հանդիպման ժամանակ խոստացել էիք, որ սայլը տեղից շարժվելու է՝ այսինքն, ինչ-որ բան բացահատվելու է: Եղա՞ն բացահայտումներ:

- Քրեկան գործով հիմնականում երեք որոշումներ են կայացվում՝ որոշում առաջին, երբ կազմվում է մեղադրական եզրակացություն եւ գործը ուղարկվում է դատարան, երկորդ՝ գործը կարճվում է, երրորդ՝ գործի վարույթը կասեցվում է: Այն հանգամանքը, որ գործը դատարան ուղարկված չէ, այն հանգամանքը, որ գործը կասեցված չէ եւ բնականաբար կարճված չէ: Եթե այս երեք որոշումներից որեւէ մեկը չկա, հետեւաբար, գործի քննությունը շարունակվում է, իսկ եթե գործի քննությունը շարունակվում է, դա նշանակում է, որ գործով դեռ բացահայտման ենթակա հանգամանքներ կան եւ այդ հանգամանքները բացահատելուն ուղղված ձեռնարկվում են քննչական, դատավարական բոլոր գործողությունները:

- Պարոն Կոստանյան, ի՞նչն է խնդիրը կամ պատճառը, որ 10 տարի անց գործը չի բացահայտվում:

- Բարդը գործի, մասնակիցների ծավալն է, ժամանակը: Ապացուցողական բազայի ձեւավորման մեջ հիմնական բարդությունն է ընդհանրապես գործի մեջ: Շատ մարդ է եղել դեպքի վայրում, բայց, երբ ծանոթանում ես տրված ցուցմունքների բովանդակությանը՝ մահերի հանգամանքների պարզմանն ուղղված շատ դժվար է: Այս պահին չգիտեմ, ապացուցողական բազա կա, բայց հիմնականում բարդությունը դրանում է:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
3577 դիտում

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ