Աղետի գոտու խնդիրը լուծված է 90%-ով, 542 ընտանիք էլ բնակարան կստանա մինչեւ 2020 թվականը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: 
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը: Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: 
Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը: 
Քաղաքաշինության ոլորտում բիզնես գործունեությունը զարգացնելու և խթանելու նպատակով էապես պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ; Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները:

Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն: 
Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ: 
Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի, այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարության աշխատակազմ: Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում գնագոյացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխտանանքերին: 
Կարեն Կարապետյանն առաջարկել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ կյանքի կոչվող այլ ծրագրերին անդրադառնալ առաջիկայում՝ իր մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

Տպել
2113 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան