ՀՀ առաջնության դրամատիկ գոտեմարտերից մեկը. ողջ դահլիճն Արսեն Ջուլֆալակյանի դեմ էր

77 կգ քաշային կարգի Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան գոտեմարտը ՀՀ 2018 թ. առաջնության ամենալարված ու թեժ դիմակայություններից էր: Երեկ՝ հունվարի 28-ին, օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թ. չեմպիոն Ջուլֆալակյանն ու երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Չալյանը միմյանց դեմ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի 2018 թ. առաջնության եզրափակչում:

Դրամատիկ գոտեմարտում մինչեւ վերջին վայրկայնները հաշիվը 3-3 էր, եւ առավելությունը Ջուլֆալակյանի կողմն էր: Սակայն նա, կարծես թե, չգիտեր, որ հաղթում է, եւ գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ փորձեց հնարք անել միավորներով առաջ անցնելու համար, սակայն ինքը հնարք բաց թողեց. Չալյանը կարողացավ օգտվել իրավիճակից, հաշիվը դարձրեց 5:2 օգուտ իրեն եւ դարձավ չեմպիոն:

Երեկ ողջ օրը՝ Ջուլֆալակյանի բոլոր գոտեմարտերի ընթացքում, նրա դեմ հատուկ տրամադրվածություն էր նկատվում: Ներկաները (հիմնականում գործող ու նախկին ըմբիշներ) երկրպագում էին նրա դեմ: Նույնը ավելի թեժ տեղի ունեցավ  եզրափակչի ընթացքում. դահլիճը լրացուցիչ ճնշում էր գործադրում նրա վրա: Հատկապես էմոցիոնալ էին Չալյանի՝ մրցագորգի մոտ կանգնած համակիրները: Նրանից մեկը շատ բուռն էր արձագանքում ամեն անգամ, երբ Ջուլֆալակյանը դիմում էր բժշկի օգնությանը, ինչի կարիքը նա իսկապես ուներ:

Ինչ վերաբերում է մրցակիցներին, նրանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ նման չէր դահլիճի տրամադրվածությանը: Գոտեմարտից հետո նրանք ջերմորեն գրկախառնվեցին:

Սա «Միկա» մարզահամալիրում կայացած ՀՀ 2018 թ. առաջնության միակ լարված գոտեմարտը չէր: Թեեւ մասնակիցների թիվը քիչ էր. չէր հասնում 90-ի, սակայն հավաքականի առաջատարներից շատերը մասնակցում էին, ինչը հետաքրքիր էր դարձրել մեդալների ու հավաքականի կազմում տեղ գտնելու համար մղվող պայքարը:

Տպել
8205 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին