Մրցանակների պատճառով ամեն մեկն իրեն թույլ է տալիս ասել, որ այսօրվա «Բեթհովենն» է

Հունվարի 28-ին Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» համալիրում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հեղինակավոր մրցանակին են արժանացել երաժշտական ոլորտի ամենատարբեր ուղղությունները ներկայացնող տասնյակ հայտնիներ:

«Գրեմմի» մրցանակի հավակնորդների թվում էր նաեւ Տիգրան Մանսուրյանը: Մաեստրոյի «Ռեքվիեմ»-ն առաջադրված էր «լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը, սակայն մրցանակի չի արժանացել: Այս առիթով «Հայկական ժամանակ»-ը խոսել է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ: Վերջիններս իրենց գնահատականը տվեցին թե՛ Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի, թե՛ մրցանակաբաշխության վերաբերյալ:

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, որը նաեւ Մանսուրյանի ընկերներից է, ասաց, որ մրցանակներն այնքան էլ ճիշտ չեն տրվում, եւ մենք այնպիսի շրջանում ենք ապրում, ուր պարզ երեւում է մրցանակների արժեքն ու նշանակությունը, անփույթ մոտեցումը: «Մրցանակներն ու մրցույթները մեր ժամանակի խնդիր են, առաջ նման բան չկար, բայց շատ ավելի բարձր երաժշտություն կար, իսկ այսօր այդ մրցանակների պատճառով ամեն մեկն իրեն թույլ է տալիս ասել, որ ինքն այսօրվա «Բեթհովենն» է»,- ասում է կոմպոզիտորը:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը ասաց, որ Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը վերջին տարիների ամենալավ գործերից մեկն է հայ դասական երաժշտության մեջ: Շահեն Շահինյանը հիշեցրեց՝ օրեր առաջ Լյուքսեմբուրգում կայացած Դասական երաժշտության միջազգային մրցույթին Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը գլխավոր մրցանակին արժանացավ: Ըստ Շահինյանի՝ պետք չէ դրան պակաս կարեւորություն տալ:

«Եթե Մանսուրյանի ստեղծագործությունը «Գրեմմի» մրցանակի չի արժանացել դա չի նշանակում, որ իր գործը լուրջ կամ արժեքավոր չէ», «Ռեքվիեմ»-ը Մանսուրյանի այն ստեղծագործությունն է, որ երկար տարիներ կապրի եւ ժամանակի հետ էլ ավելի կարժեւորվի»,- վստահեցնում է Շահեն Շահինյանը:

Նշենք, որ «Գրեմմի»-ի «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում առաջադրված Դմիտրի Խվորոստովսկու «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» ստեղծագործությունը՝ Կոնստանտին Օրբելյանի դիրիժորությամբ, նույնպես մրցանակի չի արժանացել:

Ստորեւ ներկայացնում ենք «Գրեմմի-2018»-ում մրցանակ ստացածներին.

«Լավագույն  ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում հաղթել է Ջենիֆեր Հիգդոնը («Viola Concerto»), գրում է billboard.com-ը:

«Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» եւ «Լավագույն R&B ալբոմ» անվանակարգերում հաղթել է Բրունո Մարսը («24K Magic»): Ի դեպ, նա հաղթել է նաեւ «Լավագույն երգ» անվանակարգում («That’s What I Like»):

Նշվում է, որ նույն անվանակարգում էր ներկայացված անցած ամառվա հիթը՝ YouTube-ում դիտումների քանակով ռեկորդ սահմանած Despacito երգը:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում բաղձալի մրցանակը շնորհվել է Քենդրիք Լամարին (Damn):
Մինչդեռ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը (Shape of you):

«Լավագույն ռեփ/փոփ կատարում» անվանակարգում հաղթել է Ռիհանայի եւ Քենդրիք Լամարի դուետը՝ Loyalty-ն:
«Լավագույն պարային/ էլեկտրոնային ալբոմ» է ճանաչվել Kraftwerk-ի 3-D The Catalogue-ը:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում հետմահու մրցանակի է արժանացել նախորդ տարի կյանքից հեռացած Լեոնարդ Քոհենը (You Want It Darker):

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Run-ի Foo Fighters-ը:
«Լավագույն փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում կրկին մրցանակի է արժանացել Էդ Շիրանը (Divide):
«Լավագույն փոփ դուետ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը:
«Լավագույն ռեփ կատարում» եւ «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել Քենդրիք Լամարի Humble-ը:
«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:

                                                                                               Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
2020 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին