Դասական երաժշտության հանդիսատեսը երիտասարդացել է. Սերգեյ Սմբատյան

Հայ երիտասարդներն սկսել են ավելի շատ դասական երաժշտություն լսել: Նման կարծիքի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա կարծիքով՝ դրա մեջ ներդրում ունի նաեւ իր թիմը, որը ստեղծման օրվանից ի վեր փորձել է հնարավորինս հետաքրքիր կերպով մատուցել դասականը: Դա, սակայն, ըստ նրա, իրենց միակ ձեռքբերումը չէ: Հունվարի 25-ին նվագախումբը տոնում էր 12-ամյակը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սմբատյանը խոսեց նվագախմբի հաջողությունների, իրենց ճանապարհին եղած դժվարությունների, անվանափոխման մասին (վերջերս Երիտասարդական նվագախումբը վերանվանվեց Սիմֆոնիկ նվագախումբ):

-Պարոն Սմբատյան, շնորհավորում եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ հիմա արդեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 12-ամյակի կապակցությամբ:

-Շնորհակալություն (ժպտում է):

-Այսօր (հունվարի 25-ին) ինչ-որ հատուկ կերպով տարեդարձը նշվելո՞ւ է, թե՞ սովորական աշխատանքային օր է:

-Մեզ համար սովորական աշխատանքային օր է՝ շատ հագեցած: 2 տարի առաջ այս օրը մեծ ոգեւորությամբ եւ կարծում եմ՝ միջազգային որակով նշեցինք մեր տասնամյա հոբելյանը, որին ներկա էին Քշիշտոֆ Պենդերեցկին, Մարիո Ստեֆանո Պետրոդարկին, Նարեկ Հախնազարյանը... նվագախմբի լավագույն ընկերները: Այս տարի որոշեցինք յուրահատուկ բան չանել, քանի որ նվագախումբը չափից դուրս ծանրաբեռնված է տարվա ընթացքում: Հունվարի 25-ն, իհարկե, նվագախմբի տոնն է, բայց այս տարին հոբելյանական չէ: Մեզ համար հատկանշական է, որ այս տարի մեր տարեդարձն առաջին անգամ նշում ենք արդեն նոր տեսլականով, նոր ասելիքներով եւ նույնիսկ նոր խնդիրներով, որոնք ավելի մեծ ու գլոբալ են: Օրը յուրահատուկ է, բայց տոնական համերգային ծրագիր չունենք. մեզ համար կարեւորը ոչ թե համերգն է, այլ միջավայրը, որում նվագախումբը կայանում է:

-Խոսեցիք նոր տեսլականի ու ասելիքների մասին, որոնք հավանաբար թելադրում է անվանափոխությունը: Որո՞նք են անվանափոխության պատճառները:

-Տարիների ընթացքում մեր մեծ ընտանիքի չափից դուրս նույնիսկ նվիրված բառն այստեղ չի արտահայտում այն ամենը, թե ինչ է  թիմն անում, որ նվագախումբը հաջողություններ ունենա: 12 տարի անց դարձանք Սիմֆոնիկ նվագախումբ. ստեղծեցինք նվագախումբ, զարգացրինք եւ աշխարհին տվեցինք արդեն նոր նվագախումբ, որն այսօր համերգներ է ունենում ամենազբաղված համերգասրահներում: Օրինակ, մարտի 28-ին ելույթ ունենք Համբուրգում՝ աշխարհի ամենազբաղված ֆիլհարմոնիայում, եւ տոմսերն արդեն սպառվել են: Երիտասարդական նվագախմբերն աշխարհում աշխատում են ամառ-ձմեռ, երբ ուսանողներն ավելի քիչ են ծանրաբեռնված, ազատ են, միասին նվագում են, չէի ասի սիրողական, բայց դա նրանց միակ պրոֆեսիոնալ զբաղմունքը չէ: Աշխարհում տեսնում էին մեր նվագախումբը, որը տարեկան ունենում է 75 համերգ, եւ չէր ընկալվում, որ ուսանողաական, երիտասարդական նվագախումբը կարող է ունենալ լիիրավ համերգաշրջան: Հասկացանք, որ ֆորմատը չի համապատասխանում միջազգային չափանիներին, եւ եթե ուզում ենք, որ նվագախումբը Հայաստանը ներկայացնի դրսում, պետք է ադապտացվենք, եւ արդեն ունենք նոր անվանում:

-Նշեցիք, որ ներկայացրել եք նոր նվագախումբ: Որո՞նք են նոր նվագախմբի նոր առաքելությունները:

-Առաքելություն, որ Հայաստանում գոյություն ունեցող կատարողական արվեստի հիման վրա ձեւավորենք, զարգացնենք, ցույց տանք նոր արվեստ, նոր երաժշտություն: Այսօր Հայաստանում ապրում եւ ստեղծագործում են կոմպոզիտորներ, որոնք ստեղծում են այն արժեքը, որը մենք պետք է ներկայացնենք աշխարհին: Մեր նվագախումբը չի ստեղծվել ինչ-որ մարդու կամ ամբիցիայի համար: Եղել է շատ ազնիվ ցանկություն, որ մենք սիրում ենք երաժշտությունը, ուզում ենք ապրել Հայաստանում եւ հավատում ենք, որ Հայաստանն ունի պաշար, որով կարելի է ստեղծել նվագախումբ եւ ունենալ հաջողություն: 12 տարի անց ունենք նույն առաքելությունները շատ ավելի վառ ձեւավորած: Եթե մենք մեր ազգի հաջողությունը կապում ենք մշակույթի հետ, պետք է կարողանանք այդ մշակույթն այնպես մատուցել աշխարհին, որ մեր ասելիքը տեղ հասնի: Մեր կարեւորագույն առաքելություններից է, մեր ընդհանուր կարծիքով, ազգի մեծ հերոս Արամ Խաչատրյանի երաժշտությունն ավելի շատ նվագել այլ որակների մեջ: Ստանձնել ենք առաքելություն՝ սատարելու մեր ժամանակակից կոմպոզիտորների փայլուն գործերը, որոնք քիչ են, բայց կան: Մեր նվագախումբը Հայաստանում ստեղծում է պրոյեկտներ, որոնք աշխարհին հետաքրքիր են: Անցած տարի Արամ Խաչատրյանի փառատոնը բացեցինք Ջոն Մալկովիչի համերգով, դրանից հետո 2 փառատոններից՝ Ամերիկայում եւ Ավստրալիայում նրան հրավիրել են, որ ելույթ ունենա բացմանը, ինչը միանշանակ հաջողություն է:

-Բացի նրանից, որ ձեր պրոյեկտները փոխառնվում են՝ ուրիշ ի՞նչ կարեւոր հաջողություններ եք ունեցել այս տարիների ընթացքում:

-Մենք ունկնդրի սերնդափոխություն արեցինք, երիտասարդներն արդեն շատ են գալիս: Վստահ եմ, որ նվագախմբի մեծագույն ձեռքբերումներից է նաեւ, որ երիտասարդները, որոնք նոր են ընդունվում կոնսերվատորիա, տեսնելով իրենց կոլեգաների՝ մեր հաջողությունն աշխարհում՝ հասկանում են, որ կա հաջողություն նաեւ դասական երաժշտության ասպարեզում: Մեծագույն ձեռքբերումներից է, որ ծրագրեր ենք անում երեխաների համար: Նույնիսկ շփվելու շատ քիչ ժամանակ ունենալով, շատ եմ հանդիպում երեխաներ ունեցող ընտանիքների, ընտանիքների, որոնք ուզում են կրթել իրենց երեխաներին, բոլորն անհամբեր սպասում են մեր մանկական կրթական ծրագրերին: Եվ իհարկե, նվագախմբի ամենամեծ ձեռքբերումն է, որ աշխարհի տարբեր երկրներից հրավերներ ենք ունենում: Եթե դուք, լինելով Հայաստանում, կարողանում եք հիմնվել աշխարհի օրենքների, աշխատաոճի վրա, եւ ձեզ հրավիրում են, ապա դա հաջողություն է: Եթե նայենք արեւելքից, ԱՄՆ-ից, Ասիայից եղած հրավերներին, չենք զիջում այն նվագախմբերին, որոնք ունեն 60, 70, 100 տարվա պատմություն:

-Բացի նրանից, որ հանդիսատեսը երիտասարդացել է՝ դասական երաժշտությունը, կարծես, այլ հաջողություն էլ ունի: Դասական համերգներն ավելի շատ են, եւ այդ առումով գերազանցում են էստրադայիններին. շոուբիզնեսյան ժանրերի երաժշտությունները հիմա նախկին տարածումը չունեն. տեսահոլովակները՝ համացանցում, համերգները՝ հիմնականում ակումբային մակարդակով:

-Նկատել ենք, խոսեմ կոլեկտիվի անունից: Հաշվի առնելով մեր այն անհավանական կրեատիվ աշխատանքը, թե ինչպես ենք պատկերացնում դասականը մատուցելը՝ կարող եմ ասել, որ նվագախումբը կարելի է համարել դաշտի այն 2, 3 կամ 4 կարեւորագույն խաղացողներից, որոնք նպաստեցին փոփոխությանը: Դասական երաժշտության համերգները հիմա շատ ավելի լեցուն են, չեմ կարող վստահ ասել, թե դասական եւ էստրադային համերգների տոմսերի գների վրա դա ինչպես է արտահայտվում, բայց ստաբիլ լսարան ունենք: Եթե համեմատենք օրինակ 2013 թ. հետ՝ վիճակն ավելի վատ էր. մարդկանց պետք է խնդրեինք, որ համերգների գային: Հիմա մարդիկ են խնդրում, որ գան: Կարծում եմ՝ 5 տարի հետո էլ ավելի մեծ հաջողություն կլինի:

-Դուք բողոքել չեք սիրում, բայց այս տարիների ընթացքում դժվարություններ ունեցած կլինեք:

-Դժվարություններ եղել են շատ: Դժվարություն, որ Երեւանում, Հայաստանում լսարան-երաժիշտներ կոմունիկացիան չի եղել, ստիպված ենք եղել լինել առաջինը: Եթե նվագախումբը ինչ-որ հարցերում պետք է լինի առաջինը, ապա դա խնդիր է: Մենք առաջինն էինք, որ փորձեցինք ներկայացնել միջազգային չափանիշներով նվագախումբ, որն ունի բրենդավորում, համացանց, ակտիվ լսարան, կա շփում լսարանի հետ: Խնդիր է, որ Հայաստանում չունենք այն մշակույթը, որ հանդիսատեսը թելադրում է: Մարդիկ սիրում են ինչ-ինչ ստույգ գործեր, օրինակ, շատ սիրված են Աստոր Պիացոլայի գործերը, բայց սովորաբար ծրագիրը չէ, որ մարդկանց կանչում է համերգի, այլ կատարողը: Եթե հրավիրենք փայլուն երաժիշտի, որը կարող է ունենալ շատ մրցանակներ, եթե մարդիկ չեն ճանաչում նրան, չեն գա: Շատ մեծ ցավով եմ ասում, որ երիտասարդները, շատ հաճախ գալով մեր համերգներին, խանգարում են: Վերջերս կատարում էինք ստեղծագործություն, որը Հայաստանում երբեք չէր կատարվել՝ Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիան, որը սիմֆոնիկ բարդագույն ստեղծագործություններից մեկն է, եւ մարդիկ դահլիճում նստած խոսում էին: Դա զայրանալու պատճառ չէ, խնդիր է, որ մարդիկ չգիտեն, որ չի կարելի խոսել: Նաեւ Հայաստանում շատ քիչ են համերգասրահները:

-Ընդամենը 18 տարեկան եք եղել, երբ հիմնել եք նվագախումբը: Դա դժվարություններից մեկը չի՞ եղել:

-Երբեք: Ոչ  մի օր մենք եւ ես առաջինը չենք փորձել ձեւավորել աշխատանքը մեր ամբիցիայի շուրջ: Չի եղել տարիքի, գիտելիքի խնդիր: Կար անմնացորդ, անհավանական մեծ ոգեւորություն, առ այսօր դա կա եւ շատ ավելի ուժեղ է: Հիմա արդեն ունենք գիտելիք, թե ինչպես է պետք վարել գործերը: Մեր նվագախումբն ինքնաբուխ սկզբունքով հիմնվեց, զարգացավ, եւ տարիքային խնդիրներ երբեք չենք ունեցել:

-Առաջիկայում սպասվում է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնը, որը նվիրված է նրա 85-ամյակին: Մանրամասներ կներկայացնե՞ք:

-Նրա հոբելյանական տարվան նվիրված փառատոնը կմեկնարկի Երեւանում: Կկայանա փետրվարի 13-17-ը: Նրա հետ մենք շատ կապված ենք: Անցած տարի մենք Բեթհովենի անվան Զատկի փառատոնին ելույթ ունեցանք Լեհաստանում՝ Վարշավայում, մաեստրոյի տիկնոջ հրավերով: Եվրոպայի մեծագույն փառատոններից է: 2 տարի առաջ մաեստրոն 1 օրով եկել էր Հայաստան մեր 10-ամյա հոբելյանին: Նա նույնիսկ ստեղծագործություն ղեկավարեց, ինչը մեզ համար մեծ պատիվ էր: Նրա անվան փառատոնը կլինի դասական երաժշտության ասպարեզում կարեւորագույն մեդիահարթակների՝ Մեցցոյի եւ Մեդիչիի ուշադրության կենտրոնում:

-Ի՞նչ է սպասվում հանդիսատեսին:

-Կհնչեն սիմֆոնիաներ, կամերային ստեղծագործություններ, կվարտետներ, սոնատներ... Բացումը կանի մեր ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ելույթ կունենա «Հովեր» երգչախումբը, Լեհաստանից շատ հայտնի եւ մաեստրոյի կողմից շատ սիրված քառյակ կգա: Փակման օրը՝ փետրվարի 17-ին, կհնչի նրա ամենամեծ ստեղծագործություններից մեկը՝ «Երուսաղեմի 7 դարպասները». 5 սոլիստ, ասմունքող, երգչախումբ, նվագախումբ բեմում եւ նվագախումբ՝ բեմից դուրս: Մեծ ստեղծագործություն է: Մեզ համար մեծագույն հաջողություն է, որ կներկայացնենք այն: Այդ փառատոնից հետո կշարունակենք 2017-18 համերգաշրջանի 2-րդ հատվածը՝ համերգներ կունենանք Հայաստանում, հետո, ինչպես արդեն ասացի, կմեկնենք Համբուրգ: Նոր համերգաշրջանը կսկսվի սեպտեմբերին:

-Տեղյակ եմ, որ պատրաստվում եք հատուկ կերպով նշել Արամ Խաչատրյանի 115-ամյակը: Կմանրամասնե՞ք: Ի՞նչ այլ ծրագրեր ունեք, որոնց մասին չխփոսեցինք:

-Այս տարի Արամ Խաչատրյանի 115-ամյակն է, այդ առիթով շատ ծրագրեր ունենք: Հունիսի 6-14-ը կայանալու է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը: Մտածում ենք գագաթաժողովի մասին, որը նվիրված կլինի ակտուալ խնդիրներին: Ցանկանում ենք գագաթաժողովն անցկացնել Խաչատրյանի անվան ներքո: Մտածում ենք նաեւ փառատոնը որպես հոբելյանական ավելի շքեղ անցկացնելու մասին: Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը հայտարարվել է մշակութային մայրաքաղաք, ապրիլի 15-ից մայիսի 1-ը կայանալու է Եվրոպայում ամենամեծ եւ շքեղ երաժշտական փառատոնը: Ամեն օր համերգներ են լինելու, հյուրընկալվելու են աշխարհի լավագույն երաժիշտները, եւ մեծ հպարտությամբ ու ոգեւորությամբ պետք է ասեմ, որ մեր նվագախումբը կլինի այդ փառատոնի պաշտոնական նվագախումբը եւ կունենանք ավելի քան 14 համերգ: Այս տարի նաեւ թողարկելու ենք մեր 2-րդ ձայնասկավառակը:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում: 

Տպել
3908 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց