Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հայկական դիվանագիտության գագաթնակետն է. Սարգսյանի հարցազրույցը

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել  ֆրանսիական «Le Express» հեղինակավոր շաբաթաթերթին։ Սարգսյանն ամփոփել է Ֆրանսիա կատարած այցն ու խոսել նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման տպավորությունների մասին։

«Կարծում եմ նախագահ Մակրոնն իր երիտասարդությամբ ու դինամիզմով նոր լիցք կhաղորդի մեր երկու երկրների միջեւ հարաբերություններին։ Արդեն 25 տարի է, ինչ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ եւ այդ հարաբերությունները խորանում են տարբեր ոլորտներում։ Բացի դրանից, Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ երկիր է, առանցքային գործընկեր է, ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում»,- ասել է Սերժ Սարգսյանը։ Նա խոսել է նաեւ նոյեմբերի 24-ին կնքված Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին, նշելով, որ դրա արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը։

Հարցին, թե այս տարվա հոկտեմբերի 11-12 Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ի՞նչ նշանակություն ունի Հայաստանի համար, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ այն հայկական դիվանագիտության գործունեության գագաթնակետն է եւ մեծ իրադարձություն մեր երկրի համար։

«Հայաստանը կկարողանա ներկայացնել իրեն ամբողջ աշխարհին։ Մենք հնարավորը կանենք, որ այն անցնի մեծ հաջողությամբ։ Աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկայացված կլինեն Երեւանում, շատերը պետությունների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- ասել է Սարգսյանը։ Նա նաեւ կարեւորել է գագաթաժողովի շրջանակներում տնտեսական համաժողովի անցկացումը, որը ֆրանկոֆոն գործատուների միջազգային ցանցի ստեղծման հիմք է հանդիսանալու։

Լրագրողը նշելով, որ Հայաստանն աշխարհագրորեն գտնվում է բարդ իրավիճակում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, Թուրքիայի հետ հարաբերությունները հիմնված են 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության չճանաչման վրա, Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ անբաժան են Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունից, հետաքրքրվել է Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների մակարդակով։ Սերժ Սարգսյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի․ «Մեր քաղաքական երկխոսությունը կայուն է, փոխայցերն էլ պարբերական բնույթ ունեն»,- ասել է Սարգսյանը։ Նա նաեւ խոսել է Ղարաբաղյան հարցում Թեհրանի հավասարակշռված դիրքորոշման մասին։

«Չնայած Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան խնդրին հաղորդել կրոնական բնույթ, Իրանի հետ մեր օրինակելի հարաբերությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հարգում է իր հարեւաններին»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հարցին՝ Սարգսյանը կարեւորել է այս խնդրի շուրջ 2015թ.-ի Հուլիսյան համաձայնագիրը, որը կառուցողական մոտեցում է եւ տանում է խաղաղության։ «Ես ուրախ եմ ,որ Ֆրանսիան աջակցում է այդ համաձայնագրին՝ ինչպես նշել է նախագահ Մակրոնը»,- իր խոսքը եզրափակել է Սերժ Սարգսյանը։

Էմմա Չոբանյան

Տպել
2530 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ