Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

22/01/2018 schedule20:59

Այսօր` հունվարի 22-ին, Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2017 թվականի գործունեության արդյունքները:
Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Հարկադիր կատարման ծառայության լրատվական ծառաւյության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, ծառայության բաժինների պետերը ներկայացրել են տարեկան հաշվետվությունը՝ ինչպես հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների, այնպես էլ իրականացված այլ առանցքային  ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ:
Ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով: Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին է վերականգնվել 6 143 574 927 ՀՀ դրամ:
Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:
Տարեվերջին մնացորդային կատարողական վարույթները կազմել են 35 246:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Արմեն Հարությունյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարներին նոր մեխանիզմներ առաջարկել աճուրդային գործընթացն էլ ավելի կատարելագործելու և դրա մասնակիցների համար հատուկ առանձնացված կայքում նոր հնարավոր հասանելի գործիքների ներդրման վերաբերյալ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 2017 թվականին կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 19 հարկադիր կատարողներ, որոնցից 3-ն ազատվել են ծառայությունից: Արմեն Հարությունյանը տեսչական և վերլուծական բաժնին հանձնարարել է նոր միջոցներ ձեռնարկել՝ կարգապահական խախտումները ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները հնարավորինս արագ բացահայտելու ուղղությամբ՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նաև արդեն կատարված և առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ հարկադիր կատարմանն առնչվող նոր օրենքների ու իրավական ակտերի ընդունումը, որոնք ուղղված են գործող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը:

Մրցույթների արդյունքներով հաշվետու ժամանակաշրջանում Ծառայությունում աշխատանքի են ընդունվել 39 հարկադիր կատարողներ:

 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդադարձել է նաև միջազգային հարթակում Ծառայության հաջողություններին: Զեկուցվել է, որ 2017 թվականին Ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ մի շարք եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին` նպատակ հետապնդելով պատշաճ հիմքեր և նախադրյալներ ստեղծել հարկադիր կատարման ոլորտում միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման համար:
Այնուհետ 2017 թվականին կատարված աշխատանքների արդյունքներով Ծառայության աշխատակիցները պարգևատրվել և խրախուսվել են:

Արմեն Հարությունյանի հրամաններով «Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» ու «Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները հանձնվել են Ծառայության կենտրոնական մարմնի տեսչական և վերլուծական բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանի, և Սյունիքի մարզային բաժնին՝ ի դեմս բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սուրիկ Ծատրյանի: Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ նրանց վրա կրկնակի պատասխանատվություն է դրվում աշխատանքն արդյունավետորեն կազմակերպելու և ձեռքբերված ցուցանիշները կատարելագործելու գործում:

Տպել
2041 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը