«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

«Ես որոշեցի դատական բարեփոխումներով զբաղվել։ Թե ինչ էին վրացական դատարանները, ես լսելով չէ, որ գիտեի։ Երբ ես Ամերիկայում մագիստրոսի աստիճան ստացա, փորձեցի Վրաստանում փոքրիկ իրավաբանական ընկերությունում աշխատանքի տեղավորվել։ Իմ առաջին հանձնարարությունն էր ընկերության մասնաճյուղերը դատարանում գրանցելը։ Դատարանը հավաբնի նման և ուռած հատակով մի շենքում էր։ Դատավորը, որն ինձ պետք էր, միշտ խմած էր։ Ես երկու թե երեք անգամ գնացի նրա մոտ և երկար բացատրում էի, որ ցանկանում եմ կազմակերպություն գրանցել։ Իմ երկրորդ այցելության ժամանակ նա ինձ վրա չար հայացք նետեց ու հարցրեց. «Բա ի՞նչ են քեզ ուղարկել, դու ո՞վ ես»։ Իրավաբան եմ, ասացի։ «Մենք, ի՞նչ է, իրավաբաններ չունե՞նք քո կարծիքով։ Թե՞ ես իրավաբան չեմ։ Ինչո՞ւ են քեզ վարձել։ Նրանք, ի՞նչ է, չէի՞ն կարող միանգամից ինձ վճարել։ Գրանցողը ես եմ, դու ախր էստեղ ի՞նչ կապ ունես ընդհանրապես։ Թող տերդ զանգի, կլորիկ գումարի դիմաց կգրանցեմ ինչ ուզի.... Վրացական դատավորներին ես դեռ երկար մտապահեցի»:

Սա մի հատված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրական «Ուժերի զարթոնք» գրքից, որի հայերեն թարգմանությունը փետրվարից կլինի մեր գրախանութներում:

Չափազանցրած չենք լինի եթե պնդենք, որ Սահակաշվիլին 21-րդ դարի ամենահակասական եւ հետաքրքրիր առաջնորդներից է: Նա կարողացավ շատ կարճ ժամկետներում արմատական փոփոխություններ անել  Վրաստանում, բայց հետագայում նրա հասցեին հնչեցին ծանր մեղադրանքներ, եւ նա ստիպված հեռացավ իր հայրենիքից:

Մինչ գիրքը հասանելի կդառնա գրախանութներում, «Հայկական ժամանակ»-ը մի քանի հատված կտպագրի Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից: Առաջին հատվածը կարող եք կարդալ թերթի վաղվա համարում: 

 

Տպել
2793 դիտում

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)

«Ազնիվ գողեր» ֆիլմը նկարահանվել է հեղափոխության ժամանակ, ու դժվարություններ են եղել. կայացավ պրեմիերան