15 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր՝ Երեւանի մանկապարտեզների համար

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ԼԴԿ խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագիրն իրականացվելու է Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2017թ. տարեվերջին ստորագրված պայմանագրի շրջանակում: Հիշեցնենք, որ 7 մլն վարկային ու 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով եւ Երեւանի քաղաքապետարանի 2 մլն եվրո համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման եւ հիմնանորոգման, ինչպես նաեւ սեյսմիկ ամրացման աշխատանքներ: Արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ կնվազի արտանետվող CO2 գազը: Հարկ է նշել, որ Երեւանի էներգաարդյունավետության ծրագրին զուգահեռ քաղաքապետարանի կողմից կիրականացվեն նաեւ հիմնանորոգման մյուս աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ժամանակացույցի, աշխատանքների կառավարման ու կազմակերպման, ինչպես նաեւ ծրագրում ներառվելիք շենքերի ցանկի, մրցույթների անցկացման եւ մշտադիտարկումների հետ կապված հարցեր:

Ընդգծելով ծրագրի կարեւորությունը՝ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ սա եւս մեկ անգամ փաստում է, որ Երեւանը վստահելի գործընկեր է միջազգային կազմակերպությունների համար.

«Ի դեպ, «Ֆիչ Ռեյթինգս» միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականին վերանայել եւ բարձրացրել է Երեւանի վարկանիշը «B+» մակարդակում՝ «Կայուն»-ից սահմանելով այն «Դրական», ինչը կարեւոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար: Գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երեւանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն: Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնումը», - նշել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ Երեւանի էներգաարդյունավետության ծրագիրը լիարժեքորեն համահունչ է Երեւանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրին, որով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել մանկապարտեզների շենքերը:

Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ֆիլիպ Վանդերպուտն իր հերթին նշել է, որ Երեւանն իսկապես կարեւոր գործընկեր է ԵՆԲ-ի համար, իսկ էներգաարդյունավետության ծրագիրը՝ կարեւոր քայլ քաղաքի համար:

Նշվել է նաեւ, որ Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման նպատակով Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման եւ մասշտաբավորման» ծրագրով ՄԱԶԾ կողմից կտրամադրվի տեխնիկական օժանդակություն:

Տպել
2560 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը