Մովսես Հակոբյանը Վիգեն Սարգսյանի դեմ արշավ է սկսել. խմբագրական

Վիգեն Սարգսյանի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում: Պաշտպանության նախարար դառնալու օրվանից Սարգսյանը մշտապես սկանդալների կենտրոնում է եղել: Նախ՝ 1000 դրամները, ապա Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը, եւ հատկապես տարկետման իրավունքի սահմանափակումների շուրջ աղմուկը: Այնուհետեւ ՊՆ մի քանի երկարամյա պաշտոնյաների պաշտոնանկությունը, որոնցից ամենաթարմն ու աղմկոտը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանինն էր: Վիգեն Սարգսյանը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ինքն է Բաղմանյանին ազատել աշխատանքից, որից հետո ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը անսպասելի եւ նույնիսկ ամոթալի աստիճան փութաջանորեն Վիգեն Սարգսյանի գովքը երգեց, այդպիսով վերջինիս հրապարակայնորեն ընդունելով որպես պաշտպանության ոլորտի առաջնորդ եւ յուր ղեկավար:

Հակոբյանի այս խոնարհումը պատճառներ ուներ. բանն այն է, Բաղմանյանից հետո Սարգսյանը պատրաստվում էր ազատվել նաեւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանից, որը բանակի, մեղմ ասած, այնքան էլ լավ համբավ չունեցող գեներալներից է: Հակոբյանի հարցազրույցից հետո նրա ազատումից առայժմ ոչ մի լուր չկա: Փոխարենը Վիգեն Սարգսյանը կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում: Այս անգամ նա ֆեյսբուքյան գրառում է արել, որով կոչ է արել միանալ վիրավորված զինվորին արտերկիր բուժման ուղարկելու համար կազմակերպված դրամահավաքին:  Անձամբ ինքը 4 294 դոլար է փոխանցել այդ նպատակի համար: Եվ ահա սկսվել են քննարկումները, թե ինչու ՊՆ-ն իր միջոցներով չի հոգում զինվորի բուժման ծախսերը, կամ, եթե այս մի զինվորի համար դրամահավաքի կոչեր է անում, նախարարն էլ մասնակցում է դրան, ինչու կրկին վիրավորում ստացած եւ արտերկիր մեկնելու կարիք ունեցող ուրիշ զինվորների համար նույնը չի արվում: Եվ կրկին առաջին պլան են եկել՝ բանակի թալանը, գեներալների ջիպերը, զինվորի բաժին սմետանը եւ այլն:

Կրքերը բորբոքվեցին, երբ Վիգեն Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա ՖԲ իր էջում օգտատերերից մեկին պատասխանեց՝ «բոշան դու ես»: Ընդհանրապես, Սարգսյանը հանգստյան օրերին ակտիվ էր ՖԲ-ում, մեկնաբանությունների էր պատասխանում, ինքն էր գրում: Մի բան, որ պետական պաշտոնյաները, համենայնդեպս, Հայաստանում հաճախ չեն անում: Նույն Վիգեն Սարգսյանը ՀՀ երբեմնի ամենափակ չինովնիկներից մեկն է եղել, նախարար նշանակվելուց հետո էլ մինչեւ այս վերջին դեպքը ֆեյսբուքյան գործողություններով չի փայլել: Հարց է առաջանում, ինչն էր պատճառը, որ նա անձամբ որոշեց դրամահավաքի կոչեր անել ՖԲ-ում: Չէ որ նույնը կարող էր անել նախարարության աշխատակազմի, խոսնակի կամ ՊՆ-ին կցված ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով: Եվ ինչու նրա նյարդերը տեղի տվեցին այն աստիճան, որ լեզվակռվի մեջ մտավ օգտատերերից մեկի հետ: Կարծում ենք այս հարցերի պատասխանը թաքնված է նրա շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների մեջ: Անցյալ շաբաթ գրել էինք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը երրորդ անձանց մոտ դժգոհում է Վիգեն Սարգսյանից, կարծիք հայտնելով, որ նա այդպես էլ չկարողացավ կայանալ նախարարի պաշտոնում: Գրել ենք նաեւ, որ մեր այդ հրապարակումից անմիջապես հետո նույն օրը, գեներալների հավաք տեղի ունեցով, որի ժամանակ գեներալները որոշեցին Վիգեն Սարգսյանին փոխել ներկայում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանով:

Ակնհայտ է, որ այս հրապարակումները եւ հավաքը լուրջ անհանգստություն են առաջացրել Վիգեն Սարգսյանի մոտ: Ըստ ամենայնի, նա իսկապես ցանկանում է շարունակել ղեկավարել երկրի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը եւ պաշտոնի փոփոխությունը նրա սրտով չէ, անկախ նրանից, թե ՊՆ-ից հետո Սերժ Սարգսյանն իրեն ինչ աշխատանք կառաջարկի: Եթե Սարգսյանի համար միեւնույնը լիներ, թե ինքը որ նախարարությունում կլինի՝ ՊՆ, ԱԳՆ, թե որեւէ այլ պոստի, նա հանդարտ, առանց ցնցումների կհետեւեր գեներալների ու մյուս բոլոր շրջանակների գործողություններին եւ իր ոտքի տակ փորողների ցուցակ կկազմեր: Բայց Սարգսյանը այդպես չի պահում իրեն:

Ինչ վերաբերում է ֆեյսբուքում եւ իշխանական լրատվամիջոցներում Վիգեն Սարգսյանի դեմ այս օրերին ընթացող հակաքարոզչությանը, ապա այդտեղ ակնհայտ երեւում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ականջները: Վերջինս Պաշտպանության նախարարին հրապարակային «խոնարհվելուց» հետո, ընդհատակյա լուրջ աշխատանք է տանում նրա դեմ: Չի բացառվում, որ գեներալների հավաքի ետեւում նույնպես ԳՇ պետը կանգնած լինի: Ամենահետաքրքիրը, սակայն այն է, որ ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Տոնոյանը նույնպես Հակոբյանի հետ աշխատելու ցանկություն չունի եւ միակ բանը, որ նա ասել է ՊՆ տեղափոխվելու հետ կապված, եղել է Մովսես Հակոբյանի ազատման նախապայմանը: Այսինքն՝ իր համար լոբբինգ անող գեներալներին Տոնոյանը մեկ պայման է փոխանցել, եթե իսկապես իրեն նման առաջարկ արվի, ապա ինքը դրան կհամաձայնի միայն մի դեպքում, եթե ՊՆ-ից հեռանա ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Ինչ վերաբերում է Վիգեն Սարգսյանի վերջին գրառումների դեմ հանրային աղմուկին, ապա փորձը ցույց է տալիս, որ հանրությունը շատ հարցերում վաղուց կորցրել է ադեկվատությունը: 

Տպել
5968 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց