Անմեղության կանխավարկածը խախտելու համար շատերը կարող են քրեական պատասխանատվություն կրել

«Անձի ինքնության բացահայտմանը ես սկզբունքորեն դեմ եմ, հատկապես այն պաշտոնատար անձանց կամ մարմինների կողմից, որոնք իրականացնում են քննություն»,- ասաց նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե՝ վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից տարածված հաղորդագրություններում չի՞ խախտվում անմեղության կանխավարկածը, քանի որ հաղորդագրություններում նշվում է անձանց անուն-ազգանունը:

«Չի կարող պաշտոնատար անձի կամ պետական մարմնի հաղորդագրության մեջ լինի այնպիսի ձեւակերպումներ եւ անձի վերաբերյալ այնպիսի տեղեկատվություն, որն օբյեկտիվ դիտորդի մոտ կարող է տվյալ անձի մեղավորության կանխավարկած ձեւավորել: Ես չեմ կարդացել որեւէ մեկի հաղորդագրությունները, բայց բանաձեւը հետեւյալն է, եթե հաղորդագրությունների բովանդակություններն այնպիսին են, որ օբյեկտիվ դիտորդի մոտ ձեւավորվում է ընկալում՝ տվյալ անձի հանցագործ լինելու մասին, դա բացարձակ անթույլատրելի է եւ անմեղության կանխավարկածի ուղղակի խախտում է»,- ասաց Գեւորգ Կոստանյանը եւ գերատեսչությունների անուններ չտալով շեշտեց.

«Եթե քննություն իրականացվի անմեղության կանխավարկածի խախտման մասով վստահ եմ, որ բազմաթիվ անձինք պատասխանատվության կենթարկվեն, այդ թվում՝ քրեական»:

Նախկին գլխավոր դատախազը միաժամանակ ընդգծեց, որ այժմ կարելի է հանդիպել իրավապահ մարմինների կողմից հրապարակված այնպիսի հաղորդագրությունների, որտեղ անվան առաջին տառերն են միայն նշված:

«Շատ հաղորդագրություններում նույն քննիչը եւ ոստիկանն անուններ չեն նշում, անվան առաջին տառեր են նշում, որը էլի լավ է: Համենայնդեպս, եթե նման գործելաոճը շարունակվի, մենք կխուսափենք անմեղության կանխավարկածի խախտումից նաեւ հետագայում Եվրոպական դատարանի վճիռներից»,- ասաց նա:

Տպել
1987 դիտում

Ռուստամ Բադասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր

Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները