ԼՂ հակամարտության կարգավորման հարցում չունենք իրական բանակցային ճարտարապետություն. ԵԱՀԿ

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց: Այս մասին, ինչպես հայտնում է «Արմենպրեսը», հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:

«Հետաքրքրական է այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում սեղանին ունենք վերջնական կարգավիճակի մասին որոշ սկզբունքներ, սակայն չունենք իրական բանակցային ճարտարապետություն»,- նշել է նա: Գյունտեր Բեհլերը կարեւոր եւ ինչ-որ առումով նաեւ քաջալերող է անվանել 2017թ. հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ընդգծելով, սակայն, որ միայն նախագահների երկկողմ հանդիպումն ավտոմատ կերպով չի վերականգնի բանակցային գործընթացը:

«2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կառուցվածքային բանակցային գործընթացի վերաբերյալ մշակել էր ոչ պաշտոնական փաստաթուղթ՝ բոլոր տարրերով ու լայնամասշտաբ բանակցային գործընթացի համար բոլոր մանրամասներով: Մենք այն շարունակաբար ներկայացրել ենք հաջորդ նախագահողներին եւ ներգրավված անձանց, գուցե մի օր այն օգտագործվի: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանում մենք բավական ժամանակ անցկացրինք նախ եւ առաջ, զարգացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային առաքելությունն ուժեղացնելու գաղափարը: Սանկտ Պետերբուրգում նախագահների միջեւ կար համաձայնություն, որը, սակայն, դեռեւս կյանքի չի կոչվել: Շփման գծում եւ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին շատ փոքր խումբ է դիտորդական առաքելություն իրականացնում. մենք խոսում ենք միջազգային անձնակազմը 6-ից 13-ի ավելացնելու մասին»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ արդեն 2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ավելի է զարգացրել տվյալ կոնցեպտը եւ վերջերս այս հարցում որոշակի տեղաշարժ է գրանցվել, ուստի 2018 թվականին դրանց կիրառման հեռանկարներն իրատեսական են թվում: «Միեւնույն ժամանակ մենք մշակել ենք ոչ պաշտոնական փաստաթուղթ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության վերաբերյալ՝ վստահություն կառուցող եւս մեկ միջոց, որը պետք է կիրառվի»,- ասել է Գյունտեր Բեհլերը:

Տպել
1984 դիտում

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան

Ես ոչ մի ծանր բան չեմ արել, զինվորական եմ եղել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել․ Սեյրան Օհանյան