«Սեֆ Ինթերնեյշնլ»-ի գողությունից տուժածները դժգոհ են առաջարկվող փոխհատուցման չափից

«Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից հունվարի 1-ին կատարված գողությունից տուժած հաճախորդները դժգոհ են գրասենյակի առաջարկած փոխհատուցման տարբերակից ու տրվող գումարի չափից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, մտավախություն ունենալով, թե կազմակերպությունը «վրեժխնդիր» կլինի:

Գրեթե յուրաքանչյուր օր մասնաճյուղի տարածքում հերթեր են: Քաղաքացիները նախ ցանկանում են տեղեկանալ, թե ի վերջո որտեղ է իրենց ոսկեղենը՝ հայտնաբերվածի, թե կորածների մեջ: Մինչդեռ մասնաճյուղի աշխատակիցները որեւէ կոնկրետ տեղեկոթյուն չեն տալիս, միայն ասում են, թե պատրաստ են փոխհատուցել այնքան, ինչքան որ գնահատել է բանկը գրավ ընդունելիս: Այս առաջարկը սակայն, հաճախորդների սրտով չէ, նրանք նշում են, որ իրենց ոսկեղենը գրավադրելիս բանկը գնահատել է ոսկին գրամ-արժեքով, մինչդեռ իրենց ոսկեղենը զարդ է, եւ շատ ավելի շատ արժե:

«Ասեցին եթե Ձեր ոսկին չլինի հայտնաբերվածների մեջ, ապա դուք կբերեք ձեր վերցրած վարկը կմարեք, ու գումարը հետ կտանք, երբ ոսկին կհայտնաբերվի՝ կգաք փողը կտաք, ձեր ոսկին կտանք ձեզ…բայց ինձ փողը չի պետք, ինձ իմ ոսկին ա պետք»,-ասաց հաճախորդներից մեկը, նշելով, որ դատարան է դիմելու ոսկյա զարդերը ստանալու պահանջով:

Հիշեցնենք, որ դրամապահոցից հափշտակվել էր մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդեր, մոտ 7200 դոլար եւ 8.300.000 դրամ գումար:

Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:

Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, ով ավելի ուշ արդեն կալանավորվեց:

Քննությամբ պարզվել է,  որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երեւանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:

Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:

Դեպքից անցել է ավելի քան 10 օր, սակայն վարկային կազմակերպության մասնաճյուղից տուժած քաղաքացիները դեռեւս գտնվում են անորոշության մեջ, նրանց մի մասը շտապում է բանկ տրվող նվազագույն փոխատուցումը ստանալու, մի մասն էլ շարունակում է հրաժարվել առաջարկվող փոխհատուցումից, պատրաստվելով դիմել դատարան ու պահանջել իր ոսկեղենը, ոչ թե գումարը, քանի որ իրենք ոսկեղենն են գրավ դրել, հետեւաբար՝ կազմակերպությունը մեծ հաշվով իրավունք էլ չունի գումար առաջարկելու, առավել եւս, որ դեռ քննություն է տարվում:

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Քուչուկյանի ետ, ով խոստացավ պատասխանել մեր հարցերին ավելի ուշ:

Տպել
9000 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին