Իրանի հայկական բնակավայրերը չեն մասնակցել ցույցերին. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

05/01/2018 schedule14:29

Իրանի Իսլամական հանրապետության խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած բողոքի լայնածավալ գործողությունները երեկվանից սկսած հանդարտվում են, Իրանի պես հզոր երկիրն անհնար է քանդել, ասել է Թեհրանի հայկական թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, գրում է arevelk.am-ը: 

«Իրանը շատ ուժեղ եւ զորավոր երկիր է, ինչ-որ բաներ, այո՛, եղան, տնտեսական տագնապը որոշ մարդկանց փողոց հանեց, բայց ինչպես տեսնում եք՝ իշխանությունը կացության տերն է, իրանցի ժողովուրդն էլ իր հերթին կապված է իր արժեքներին, իր երկրին եւ արաբների պես իր ձեռքով  իր երկիրը չի քանդի»,- ասել է Թեհրանի թեմի առաջնորդը:

Նա նշեց նաեւ, որ հայկական բնակավայրերը զերծ են մնացել խժդժություններից, ավելին, այդ օրերին հայերը տոնել են Նոր տարին, իսկ հիմա պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին:  

«Նոր  տարվա առաջին օրը  ես  շնորհավորական այցելություններ տվեցի այն հայ ընտանիքներին, որոնք զոհ են ունեցել իրանա-իրաքյան պատերազմում, այցելեցի կարիքավորներին, մինչեւ ուշ երեկո այցելություններով անցկացրի, եւ  նկատելի էր, որ հայկական համայնքում կյանքը չի խաթարվել, բնականոն հունի մեջ է: Ընդամենը երեկ Թեհրանի քաղաքապետը մեծ ընդունելություն-ճաշկերույթ էր կազմակերպել, բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներին հրավիրել էր,  ավելի քան չորս հարյուր հոգի էր ներկա, ես էլ էի հրավիրված եւ խոսեցի այդ հավաքի ընթացքում»,- Թեհրանի այսօրվա մթնոլորտը ներկայացրեց առաջնորդը:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ իբր Իրանի վերջին գործողությունները հրահրված են, Սեպուհ արք. Սարգսյանը պատասխանել է. «Այս դեպքերը կարող են ե՛ւ բնական, ե՛ւ անբնական լինել: Բոլոր երկրներում էլ, բնականաբար նմանատիպ դժգոհություններ լինում են, տնտեսական տագնապը, դժվարությունը երբեմն մարդկանց անել կացության են մատնում, մարդիկ փողոց են իջնում, բայց Իրանը շատ արագ վերագտավ իր խաղաղությունը: Բոլորս պետք է գիտակցենք, որ Իրանի խաղաղությունը օրհնաբեր կարող է լինել հարեւան երկրների համար, այնպես որ բոլորով ցանկանք այդ խաղաղությունը: Ինչպես նաեւ, մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, Հայաստանին, Արցախին շնորհաբեր Նոր տարի, Աստվածային օրհնություններով օծված տարի թող լինի»: 

Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված հակակառավարական ցույցերի յոթ օրվա ընթացքում առնվազն 21 մարդ է զոհվել, ավելի քան 450 մարդ ձերբակալվել է: 

Իրանում հակակառավարական ցույցերն իրականացվում են «միջնորդավորված պատերազմի» շրջանակում, որը Թեհրանի դեմ սկսել են մի քանի երկրներ, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին: Նրա խոսքով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան են գլխավորում սոցիալական ցանցերում քարոզչությունը, որն ազդում է ցույցերի կազմակերպման և ընթացքի վրա: 

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»: 

Տպել
3895 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը