Հրազդանի քաղաքապետի որդու վրաերթի գործը կարճվեց, նա չի պատժվի. Սերժ Սարգսյանը օժանդակե՞ց

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանն ու Հրազդանի քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ 17-ամյա Ռազմիկը, որը մեղադրվում էր ամիսներ առաջ 58-ամյա Վալերի Թորոսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ չի պատժվի. նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Սույն գործով ստացվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Ռազմիկ Դանիելյանը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում թույլ չի տվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ քրեական գործը կարճվել է:

Նրա խոսքով՝ մինչ քրեական գործի կարճումը նախաքննության ընթացքում երեք անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե վարորդ Ռ. Դանիելյանը արդյո՞ք թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, թե՝ ոչ: Ըստ նրա՝ երեք փորձաքննություններն էլ անցկացվել են տարբեր փորձագիտական կենտրոններում, եւ որեւէ կենտրոն միանշանակ պաատասխան չի տվել՝ ասելով, որ հնարավոր չէ պատասխանել առաջադրված հարցերին եւ կարիք ունեն նոր ելակետային տվյալների:

«Այնուհետեւ նախաքննության ընթացքում կրկին կատարվել է քննչական փորձարարություն եւ արդեն նշանակվել է հանձնաժողովային դատաավտոտեխնիկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է նախորդ եզրակացությունները տված բոլոր երեք կազմակերպությունների փորձագետներին։ 2017թ. դեկտեմբերի 25-ին ստացվել է հանձնաժողովային փորձաքննության թիվ 242ա-17 եզրակացությունը, համաձայն որի՝ նշված պայմաններում վարորդ Ռազմիկ Դանիելյանը վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել եւ նա տվյալ իրադրությունում ՃԵԿ-ին հակասող գործողություններ թույլ չի տվել: Եզրակացությունը ծանոթացվել է տուժողի իրավահաջորդին եւ մեղադրյալին ու նրա օրինական ներկայացուցչին, ովքեր առարկություններ եւ միջնորդություններ չեն հայտնել, իսկ տուժողի իրավահաջորդ Գագիկ Թորոսյանն էլ շարունակել է պնդել, որ բողոք եւ պահանջ չունի վարորդ Ռ.Դանիելյանի նկատմամբ»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:

Նախաքննության սկզբում Ռազմիկ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քանի որ Ռազմիկ Դանիելյանն անչափահաս է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Դեպքը տեղի էր ունեցել սույն թվականի հունիսի 8-ին: Ռազմիկ Դանիելյանը խոստովանել է, որ այդ օրը հոր ծառայողական մեքենայով՝ Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին:

Այս ընթացքում Հրազդանի քաղաքապետի որդին Սերժ Սարգսյանի կողմից 2016-2017 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար պարգեւատրվեց ոսկե մեդալով: Օրեր առաջ էլ Սարգսյանը Դիլիջանում ՏԻՄ-երին նվիրված ծավալուն ելույթում մի շարք կարեւոր հայտարարություններ էր արել՝ մասնավորապես նշելով հետեւյալը. «Մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դանիելյանը մեղադրվում էր անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետեւաբար չի բացառվում, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը վայելեց Սերժ Սարգսյանի օժանդակությունը:

Տպել
17129 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին