Ամանորի գիշերը Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցի 10 րոպեն Երեւանում 50 հազար դրամ կարժենա

29/12/2017 schedule16:30

Վերջին տարիներին ամանորյա ճոխություններից մեկն էլ համարվում է Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններից օգտվելը: Տարեցտարի այս ծառայության գները եւս բարձրանում են:

Մասնավորապես, «Հայկական ժամանակ»-ը Երեւանում Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ծառայություններ իրականացնող ընկերություններից մեկից տեղեկացավ, որ Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի ծառայության 10-15 րոպեի գները հասնում են  20-ից 50 հազար դրամի: Արժեքը պայմանավորված է նրանով, թե Ձմեռ պապը եւ Ձյունանուշը քանի րոպե կզվարճացնեն երեխային:

Օրինակ մինչ դեկտեմբերի 31-ը՝ ժամը 22:30-ը, ծառայության 10-15 րոպեն արժի 20 հազար դրամ: Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22:30-ից մինչ 23:30-ը, ծառայության 10-15 րոպեն դառնում է 30 հազար դրամ: 23:30-ից մինչեւ 00:30-ը նույն 10-15 րոպեի արժեքը դառնում է 50 հազար դրամ: 

Հունվարի 1-ի 01:00-ից հետո ծառայության արժեքը կրկին դառնում է 30 հազար դրամ: Կախված ժամանակից գումարի չափը կարող է ավելանալ:

Մեկ այլ Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի ծառայություն մատուցող ընկերությունից միանգամայն տարբեր գներ ներկայացրեցին, մասնավորապես՝ մինչ դեկտեմբերի 31-ը՝ ժամը 22:00-ն 15 հազար դրամ, իսկ դրանից հետո 25 հազար դրամ, տեւողությունը 15-20 րոպե: Ի դեպ, ծառայության մեջ չի մտնում երեխաների նվերի արժեքը: 

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
2579 դիտում

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել

Քրեակատարողական հիմնարկներում նշեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

«Լիդիանը» կառավարություն է ներկայացրել ոչ հավաստի, ոչ լիարժեք տվյալներ. ՀԲՃ-ն հաղորդում է տվել հանցագործության մասին

Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով. Նազարյանը մանրամասներ է հայտնում

Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նախարարի նոր տեղակալ է նշանակվել