Բոլորը պետք է միս եւ կարագ ուտեն. Ծառուկյանը Գյումրիում 100 մլն դրամ կբաժանի (տեսանյութ)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սոցիալապես անապահով գյումրեցիներին 100 մլն դրամ կբաժանի` որպես բարեգործություն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին, գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս նշեց, որ անկախ կուսակցական պատկանելիությունից գումարը կբաժանվի այն ընտանիքներին, ովքեր ունեն սոցիալական խնդիրներ: Վաղը Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը իրենց գրասենյակներից կբաժանեն նշված գումարը: 50 միլիոնը կբաժանվի տնակներում ապրողներին, մյուս 50 միլինոնն էլ՝ սոցիալապես անապահով գյումրեցիներին: Առայժմ հայտնի չէ, թե յուրաքանչուր անձի կամ ընտանիքի, որքան գումար կհատկացվի:

«Այս Նոր տարվա օրով բոլորն էլ պետք է միս եւ կարագ ուտեն»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

«Հայկական Ժամանակ»-ի հարցին, թե վերջին շրջանում տեղի ունեցած գնաճի համատեքստում, ինչպես է պատկերացնում աղքատության ցուցանիշի նվազեցումը կամ ի սպառ վերացումը, Ծառուկյանը պատասխանեց.

«Աղքատությունը պետք է վերանա տնտեսության զարգացմամբ: Պետք է աշխատատեղեր բացվի, թոշակն ու աշխատավարձը բարձրացվի: Ես գյումրեցիներին սիրում եմ, որպես հյուրասեր, ղայդին, տեղը-տեղին մարդ: Ես ոչ թե ընտրությունից ընտրություն եմ գալիս, այլ իրենց սիրում եմ, դրա համար ամեն տարվա վերջին գալիս եմ` իրենց շնորհավորելու, հույս հայտնելու: Ցանկացած պետության հարստություն սովորական ժողովուրդն է, նրանք էլ պետք է հույսով ու հավատով ապրեն, իրենց բալիկի առաջ պարզ ճակատով լինեն: Գոնե այդ Նոր տարվա օրը պետք է ուրախ լինեն, այդ միսն էլ, կարագն էլ պետք է լինի: Դրա համար ես 100 միլիոն դրամ հատկացնում եմ գյումրեցիներին, որից 50 մլն-ը դոմիկում բնակվողներին, իսկ 50 միլիոնն էլ տրամադրում եմ Գյումրիում ծանր ապրող ընտանիքներին: Գյումրիում պետք է գործարանները բացվեն եւ այդ արտադրանքի սպառումով պետք է զբաղվենք: Անհնարին ոչինչ չկա»:

Լրագրողներից մեկի հարցին, թե տարեցտարի իրեն սպասող մարդկանց թիվն ավելանում է, այսինքն՝ աղքատությունը չի կրճատվում, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Քանի գնալով մարդկանց թիվը պետք է ավելանա, քանի որ տնտեսական աճ չկա, մարդկանց վիճակի բարելավում չկա: Մարդ իր լավ վիճակը պետք է զգա իր ընտանիքում, երբ իր սառնարանի դուռ բացում է»,- նշեց նա:

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպելու նպատակով Գյումրու Վարդանանց հրապարակ էին եկել բազմաթիվ գյումրեցիներ, ովքեր իրենց հետ բերել էին նամակներ` իրենց հոգսերի մասին, իսկ ոմանք էլ հրապարակում էին նամակը գրում Ծառուկյանին փոխանցելու համար:

Երբ Գագիկ Ծառուկյանը ժամանեց հրապարակը մեծ իրարանցում սկսվեց: Յուրաքանչյուրն իր հերթին փորձում էր իր նամակն ու խնդիրները փոխանցել Ծառուկյանին:

«Հայկական Ժամանակ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Ծառուկյանին սպասելու ժամանակ ներկաներից մի տարեջ կնոջ ինքնազգացողություն վատացել էր: Նա ուշաթափվել էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
51313 դիտում

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները