Գյումրիում անօթեւան չկա. պետությունը հրաժարվում է 3 հազար անօթեւան ընտանիքի բնակարան տալ

2017 թվականի պետական բյուջեից 546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթեւան ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար: Այսօր մայիսի 19-ին, Շիրակի մարզպետարանում ԲԳՎ տրամադրվեց 26 ընտանիքի, իսկ մյուսներինը կտրամադրվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ անօթեւան ընտանիքներին տրամադրվելու է 18 հատ 1, 53 հատ երկու եւ 12 հատ 3 սենյականոց բնակարաններ:

Մեկ սենյականոց բնակարանի համար պետությունը հատկացնում է 4 մլն 923 հազար դրամ, երկուսի համար՝ 6 մլն 17 հազար դրամ, երեքի համար՝ 7 մլն 111 հազար դրամ: 

ԲԳՎ-ներ ստացած քաղաքացիները դժգոհ են պետական այս ծրագրից: Նշում են, որ Գյումրիում նշյալ գներին համապատասխան բնակարան գոյություն չունի:

«Ես երկու սենյակ եմ կորցրել, բայց 6 միլիոն են տալիս, որը բավարար չէ երկու սենյականոց բնակարան գնելու համար: Վեց միլիոնով լավ տուն չես առնի, ստիպված չարյաց փոքրագույնն ենք ընտրելու: Տունը որակով պետք է լինի, անորակ տունը առնեմ, ի՞նչ անեմ: Մի տեղ տեսել ենք 2 սենյականոց, բայց երկու սենյականոցի նման չէ: Հնարավորություն չունենք, որ վրան գումար ավելացնենք, մոլորված մնացել ենք »,- ասում է Ռոզա Ասատրյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը համամիտ չէ ԲԳՎ ստացած քաղաքացիների հետ: Նրա խոսքով, ցանկության դեպքում հնարավոր է գնել բնակարան:

«Մեր քաղաքում կարող են բնակարան գտնել այդ գումարով: Այլ հարց է, որ քաղաքացիները ցանկանում են բնակարաններ գնել կենտրոնական մասերում, վերանորոգված եւ շքեղ հարմարություններով»,- ասաց մարզպետը:

83 ընտանիքի ԲԳՎ տրամադրելով պետության պարտավորությունն ավարտվում է 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած քաղաքացիների նկատմամբ: Սրան զուգահեռ, Գյումրիում շարունակում է մնալ մոտ 3000 ընտանիք, ովքեր բնակվում են տնակներում, բայց չունեն անօթեւանի կարգավիճակ:

«Դա չի նշանակում, որ նրանք երկրաշարժի հետեւանքով են անօթեւան: Մեզ մնում է միայն լուծել մարզի գյուղական համայնքներում առկա 171 ընտանիքի անօթեւանության խնդիրը: Սրանով մենք ավարտում ենք մարզում ունեցած անօթեւանության այն խնդիրը, որն առաջացել է երկրաշարժի հետեւանքով»,-պարզաբանում է մարզպետը:

Տպել
6667 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի