Երևան
11 °C
Ավարտվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող` 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործի հետաքննությունը, որով մեղադրյալ Արման Ջանջուղազյանն իրեն հայտարարել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման համախոհ, գրում է kavkaz-uzel.eu-ն:
Մեղադրական եզրակացությամբ անձը չպարզված հանցակիցների աջակցությամբ 2017-ի ապրիլի 22-ին՝ 17:30-ին, Ստեփանավան քաղաքի բնակիչը կրոնական ֆանատիզմի շարժառիթով Յալպաևին դանակով մահացու հարվածներ է հասցրել:
Քրեական գործը փոխանցվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւը, սպանվել է ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Ջանջուղազյանին Երեւանում պաշտպանում է հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը: Մեր հարցին, թե Ջանջուղազյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Խչեյանը պատասխանեց, թե այդ հարցը նախաքննական գաղտնիք է: Պաշտպանը չպատասխանեց նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի շարք հարցերին՝ նույն պատճառաբանությամբ:
Ավելի վաղ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կասկածյալը նախնական տվյալներով ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ:
Ապա մեր տեղեկություններով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը Քննչական կոմիտեից ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:
Ձերբակալված Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում: Այս մասին մեր զրույցում ասել էր նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Ջանջուղազյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականին՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով:
ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը
Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան
Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)
Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան
Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում
Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան
Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց
Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով
Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան
Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)
Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր
Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում
ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի
Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան
Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)
Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս
ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները
Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի
Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան
Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին
Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ
Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ
© 2024 Հայկական ժամանակ