Այդպես խոսողը սպորտից հեռու մարդ է. Արթուր Ալեքսանյանը դժգոհ է սպորտի նախարարությունից

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դժգոհ է 2017 թ. ՀՀ 10 լավագույն մարզիկների ընտրության կարգից: Այս մասին նա ասաց դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած լավագույն 10 մարզիկների մրցանակաբաշխությունից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Լավագույններն ընտրվել են հավատարմագրված մարզական լրագրողների ընտրության եւ հանրության SMS քվեարկության միջոցով: Ըստ մարզիկի՝ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության այս ձեւաչափը սխալ է, իսկ փոխնախարար Արսեն Քարամյանի գնահատականը, թե ընտրությունն արդար է, ոչ օբյեկտիվ:

«Կային արժանի մարզիկներ, որոնք չեն հայտնվել 10 լավագույնների թվում: Աշխարհի առաջնության մրցանակակիրներ կային, ծանրորդ կար օլիմպիական մրցանակակիր, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների մրցանակակիր, որին պարտավոր էին մտցնել 10 լավագույնների թվում: Իմ կարծիքով՝ մեղավորը սպորտի նախարարությունն է: Ու եթե փոխնախարարն էլ ասում է, որ թափանցիկ ու արդար է եղել, չեմ համաձայնվում, որովհետեւ մարզիկներ կան, որոնք դուրս են մնացել, իսկ այդպես խոսողը, իմ կարծիքով, սպորտից շատ հեռու մարդ է»,- ասաց նա:

Ըստ Ալեքսանյանի՝ տասնյակում պետք է լինեին նաեւ օլիմպիական արծաթե մեդալակիր ծանրորդ Գոռ Մինասյանը, որը դարձել է Եվրոպայի 2017 թ. մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, 2017 թ. համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի 2017 թ. առաջնության մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Գեորգի Կետոեւը, որը դարձել է աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, եւ նույնպես ազատոճային Լեւան Բերիանիձեն, որը դարձել է Եվրոպայի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի 2017 թ. առաջնության բրոնզե մեդալակիր:

Ինչ վերաբերում է իր մրցաշրջանին, ապա Ալեքսանյանը գոհ է: Այս տարի բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում, 3-րդ անգամ կարիերայում դարձել է աշխարհի չեմպիոն: Հատկապես իր համար առանձնացնում է աշխարհի առաջնությունում հաղթանակի օրը:

«Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանը սպորտային երկիր է, եւ լինել Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում ինձ համար պատիվ է: Այս տարվա ամենահիշվող օրը, երեւի, աշխարհի առաջնության եզրափակիչի օրն էր, երբ դարձա աշխարհի եռակի չեմպիոն»,- ասաց նա:

Ալեքսանյանը, ինչպես տասնյակի մյուս մարզիկները, մրցանակաբաշխության ժամանակ ստացավ խորհրդանշական արձանիկ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենա: Սերժ Սարգսյանի կարգադրությամբ՝ նրան նաեւ առանձին պարգեւ հանձնվեց՝ անվանական զենք:

Տպել
9381 դիտում

Բոլոր դպրոցներում մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ինչպես գրանցվել

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա տղամարդու մարմին

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

ՌԴ-ում ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորում ստացել

ՄՊՀ նախագահը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Քաղաքացին գիտի, որ եկեղեցին, Աստվածը ու անհատները, որոնք քաղաքական շահ են սպասարկում, տարբեր բաներ են. Սիմոնյան

Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններում՝ 2026 թվականին․ Սիմոնյան

Հանրային քրեական հետապնդում 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Բուդապեշտում ընթանում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

ՀՀ ԱԺ ուղարկած ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, ես իմ հայտարարությունների տերն եմ․ Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Կարևոր է՝ «Խաղաղության պայմանագիրը» երկակի մեկնաբանությամբ չլինի. Ալեն Սիմոնյան

Բաքվում ՌԴ քաղաքացին ինքնասպանություն է գործել

Տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Ավինյան

Վարչապետը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը

Միկա Բադալյանի կողմից լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի շրջանակում նշանակվել է ծառայողական քննություն

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Այս տարի ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ. Տիգրան Ավինյան

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

Ատոմակայանի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ԱԷԿ-ների անվտանգության միջոցառումների բարձրացման քննարկմանը

Հայտնի է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը

Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ

Բողոքները բազմաթիվ են, հանգուցալուծում չկա․ Ավինյանը՝ տեղումների հետևանքով Երևանում առաջացած խնդիրների լուծման մասին

Մայիսի 13-ից Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին տնօրենի նոր պաշտոնակատար ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում հրդեհ է բռնկվել

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան