Լրագրող-պաշտոնյա. տարվա ընթացքում պատասխանել հարցերի՞ն, թե՞ կենաց խմել միասին

Լուսանկարում՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահի նստավայրում ընդունելություն  լրագրողների համար, 2017 թ.

Երեկ ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ լրագրողների համար ԱԺ նախագահի Ամանորյա ընդունելությունը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 13-ին:

«Հայկական ժամանակ»-ն Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է հետաձգվել ընդունելությունը, քանի որ նման միջոցառումները տեղի են ունենում մինչ Ամանոր:

«Ոչ մի բան չի հետաձգվել: Դրանք բաներ են, որոնք Ազգային ժողովում կարող են լինել, կարող են՝ չլինել»,- ասաց Բաբայանը:

«ՀԺ»-ի դիտարկմանը, թե հնարավոր է, որ կառույցը ֆինանսական խնդիրներ ունի, ինչն էլ պատճառ է հանդիսացել՝ ընդունելությունը հունվարին կազմակերպել, Բաբայանը պատասխանեց. «Ազգային ժողովը բյուջեի գրեթե բոլոր կետերով ունի մեծ խնայողություններ»:  Նշենք, որ ընթացիկ տարում ԱԺ-ի հեռախոսավարձերի եւ ավտոմեքենաների վառելիքի ծախսերի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ:

Հարցին, թե՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տարեվերջյան ասուլիսով հանդես գալո՞ւ է, Հանրային կապերի վարչության պետն ասաց.

«Եթե լինում է ասուլիս մենք դրա մասին անում ենք հայտարարություն»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւս տարեվերջյան ասուլիս չի ունենալու, իսկ լրագրողների ընդունելության օրն այսօր կհստակեցվի: Այս մասին մեր հարցին ի պատասխան, հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Լրագրող-պաշտոնյա այս ոչ պաշտոնական հանդիպումը  առիթ է, որպեսզի լրագրողները կարողանան իրենց հուզող հարցերը ուղղել պաշտոնյաներին: Ձեւական բնույթ կրող այս միջոցառումները, թեեւ կազմակերպվում են լրագրողի կատարած աշխատանքն ու դերը կարեւորելու համար, բայց լրագրողի հանդեպ հարգանքը դրսեւորելու լավագույն միջոցը հայ պաշտոնյայի կողմից կլինի այն, եթե տարվա ընթացքում լրագրողների հարցերն ընդամենը անպատասխան չմնան:

Հ.Գ. Քիչ առաջ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց, որ ԶԼՄ ներկայացուցիչների և մամուլի խոսնակների համար կազմակերպվող տարեմուտի ընդունելությանը կառավարությունում տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:

Տպել
6435 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին