Ինչու չկա ՀՀ տարվա միակ լավագույն մարզիկ. սպորտի փոխնախարարը պարզաբանում է

Հայաստանը 2017 թվականին ունի ոչ թե 1 լավագույն մարզիկ, այլ 10 լավագույններ: Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հավատարմագրված մարզական լրագրողների ու հանրության SMS քվեարկության հիման վրա ձեւավորվեց լավագույն տասնյակը: SMS քվեարկությունը սկսվել էր դեկտեմբերի 11-ին եւ ավարտվեց այսօր: 23 լրագրողները քվեարկեցին այսօր՝ ժամը 16:00-18:00-ն: Արդյունքների ամփոփումից հետո ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը պարզաբանեց, որ որոշվել է ընտրել ոչ թե 1, այլ 10 լավագույն մարզիկ, քանի որ մարզաձեւերը տարբեր են, եւ մեկը մյուսի հետ համեմատելը ու մեկը մյուսից վեր դասելը նպատակահարմար չէ:

«Մենք չենք կարող առանձնացնել մի մարզաձեւը մյուսից, երբ որ դրանք տարբեր տեսակարար կշիռ ունեն ամբողջ աշխարհում: Չեմ կարող համադրելի դարձնել X մարզաձեւը, որը չունի այդքան մասսայականություն, Y-ի հետ»,- ասաց նա:

Լրագրողների ու SMS քվեարկության հիման վրա ձեւավորվել է հետեւյալ տասնյակը.

Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ- 9897.62 միավոր

Արթուր Ալեքսանյան- ըմբշամարտ- 7686.50

Լեւոն Արոնյան- շախմատ- 6148.59

Գրիգոր Մխիթարյան- սամբո- 4568.93

Մաքսիմ Մանուկյան- ըմբշամարտ- 4377.62

Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ- 3953.65

Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ- 3683.72

Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ- 2503.92

Արթուր Թովմասյան- մարմնամարզություն- 2485.95

Տիգրան Կիրակոսյան- սամբո- 2196.90

Ըստ Քարամայանի՝ թեեւ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միավորների քանակով առաջ է անցել բոլորից, նա առաջին հորիզոնակը չի զբաղեցրել: ՀՀ հավաքականի ավագը եւ միավորներով տասնյակի վերջին մարզիկը՝ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, հավասարապես լավագույնն են:

Քարամյանը գոհ է քվեարկության եղանակից ու միջոցառման կազմակերպվածությունից: Նշում է, որ նախարարությունը 1 տարի աշխատել է դրա վրա: Նա մեծ ցանկություն ունի, որ հետագայում լավագույն տասնյակի ընտրությունն ավելի մասսայական կլինի:

«Այս միջոցառումը որակապես նոր մակարդակի բարձրացվեց էր, հուսով եմ, որ շարունակությունը կունենա դինամիկ աճ՝ մշակույթ ձեւավորելով մեզանում եւ որոշակիորեն նաեւ ճաշակ թելադրելով»,- ասաց նա՝ շնոհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին, ֆեդերացիաներին ու լրագրողներին:

2017 թ. տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվել է հավատարմագրված մարզական լրագրողների եւ հանրության SMS քվեարկության արդյունքների համադրությամբ՝ նույն սկզբունքով, ինչ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը:

Առաջին անգամ է, որ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունը կազմակերպում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Քվեարկության այս ձեւաչափը եւս նորույթ է: Նախկինում տարվա լավագույն 10 մարզիկների ընտրությունը կազմակերպում էր ՀՀ Մարզական լրագրողների ֆեդերացիան: Նախորդ 3 տարիներին լավագույնն էր ճանաչվել Արթուր Ալեքսանյանը:

Լավագույնների պարգեւատրման արարողությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Տպել
2994 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ