Հայտնի են ՀՀ 2017 թ. լավագույն մարզիկները. Հենոն բոլորից առաջ է անցել (տեսանյութ)

Ամփոփվեցին Հայաստանի 2017 թ. լավագույն 10 մարզիկների քվեարկության արդյունքները: ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջ անցավ մյուս 24 թեկնածուներից: Լավագույն 10 մարզիկներն ընտրվեցին հավատարմագրված մարզական լրագրողների եւ հանրության SMS քվեարկության հանրագումարով: SMS քվեարկությունը տեւեց դեկտեմբերի 11-25-ը: Լրագրողներն ուղիղ եթերով քվեարկեցին այսօր՝ դեկտեմբերի 25-ին՝ 16:00-18:00-ն:

Լրագրողների եւ SMS քվեարկության համադրությամբ վերջնական տասնյակը ստացավ հետեւյալ տեքստը.

Հենրիխ Մխիթարյան- ֆուտբոլ- 9897.62 միավոր

Արթուր Ալեքսանյան- ըմբշամարտ- 7686.50

Լեւոն Արոնյան- շախմատ- 6148.59

Գրիգոր Մխիթարյան- սամբո- 4568.93

Մաքսիմ Մանուկյան- ըմբշամարտ- 4377.62

Հովհաննես Բաչկով- բռնցքամարտ- 3953.65

Սիմոն Մարտիրոսյան- ծանրամարտ- 3683.72

Էդգար Ստեփանյան- հեծանվասպորտ- 2503.92

Արթուր Թովմասյան- մարմնամարզություն- 2485.95

Տիգրան Կիրակոսյան- սամբո- 2196.90

Լրագրողների քվեարկություն.

Արթուր Ալեքսանյան- 210 ձայն

Լեւոն Արոնյան- 172

Մաքսիմ Մանուկյան- 161

Հենրիխ Մխիթարյան- 161

Հովհաննես Բաչկով- 147

Սիմոն Մարտիրոսյան- 120

Գոռ Մինասյան- ծանրամարտ- 44

Տիգրան Կիրակոսյան- սամբո- 42

Լեւան Բերիանիձե- ըմբշամարտ- 41

Էդգար Ստեփանյան- 34

Հանրության SMS քվեարկություն (քվեարկել է 29092 հոգի, 1 հեռախոսահամարից կարելի էր ուղարկել 1 SMS)

Հենրիխ Մխիթարյան- 6195 SMS

Գրիգոր Մխիթարյան- 3902

Արթուր Ալեքսանյան- 2857

Լեւոն Արոնյան- 2193

Արթուր Թովմասյան- 1980

Էդգար Ստեփանյան- 1722

Տիգրան Կիրակոսյան- 1231

Սերգեյ Վարդազարյան- թաեքվոնդո- 1212

Հարություն Մերդինյան- մարմնամարզություն- 1112

Վաչիկ Վարդանյան- սամբո- 1096

Լրագրողների քվեարկության արդյունքները եւ SMS-ները գումարվել են 50%-50% համադրությամբ՝ ինչպես «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: Առաջին անգամն է, որ ՀՀ տարվա լավագույն մարզիկների տասնյակը կազմվում է այս կարգով եւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Նախկինում լավագույնների ընտրությունը կազմակերպել է ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան, որի վարկածով՝ վերջին 3 տարիների լավագույն մարզիկը եղել է Արթուր Ալեքսանյանը:

Նոր ձեւաչափի համաձայն՝ ՀՀ տարվա միակ լավագույն մարզիկ չկա, բոլորը համարվում են հավասարապես լավագույն, եւ Հենրիխ Մխիթարյանի՝ միավորներով առաջինը լինելու փաստը միայն պայմանական է:

Տարվա լավագույն մարզիկները կպարգեւատրվեն դեկտեմբերի 27-ին: Արարողությունը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լավագույն տասնյակի 25 թեկնածուների նվաճումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տպել
4321 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը