Հորս արեւ, չես տուգանվի. «պարկովշիկը»-ը՝ կարմիր գծերի համար չվճարելու մասին (տեսանյութ)

Երեւանի ավտոկայանատեղիների խնդիրը մնում է չլուծված: Թվում էր, թե կարմիր գծեր ներդնելով՝ Երեւանի քաղաքապետարանը լուծել է մեքենաների կայանման հարցը, սակայն իրականությունը բոլորովին այլ է: Armtimes.com-ը պարզել է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնի փողոցներում, որտեղ կարմիր գծանշումներ կան, դեռեւս շարունակում են գործել «պարկովշիկները»: Ստորեւ ներկայացված տեսանյութից պարզ է դառնում, որ վարորդներից կայանման համար գումարներ են գանձվում եւ տրվում են երաշխիքներ, որ վարորդները չեն տուգանվի, եթե չվճարեն «կարմիր գծերի» համար: Տեսանյութն արվել է Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի եւ Քրիստափորի փողոցների խաչերուկում: Տեսանյութում վարորդը «պարկովշիկին» հարցնում է, թե հաստա՞տ տուգանք չի գա, եթե չվճարի կարմիր գծերի համար, որին ի պատասխան՝ ստանում է այս պատախանը. «Ասում եմ՝ հորս արեւ, չէ: Մեռնեմ քեզ, հո չեմ խաբում»:

Խնդրի վերաբերյալ  զրուցել են Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության անդամ Սերգեյ Ղահրամանյանի հետ, որը թվարկեց բազմաթիվ փողոցներ, որտեղ կան ե՛ւ «կարմիր գծեր», ե՛ւ «պարկովշիկներ»:

«Նման տեղերից են Վազգեն Սարգսյան փողոցի Կենտրոնական բանկին հարող հատվածը, Հանրապետական մարզադաշտին հարող հատվածը: Ընդ որում, «պարկովշիկները» վարորդներին վստահեցնում են, որ տուգանքներ չեն գա: Երեք տարվա մեջ ես չեմ հիշում մի դեպք, որ Գնունու շուկայի մոտ կայանված մեքենայի համար խախտում արձանագրվի: Երեւանի բոլոր տեղերի համար խախտման արձանագրություն տեսել ենք, բայց նշված տեղում որեւէ դեպք չի եղել»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ նշելով, որ ինքն անձամբ դիտարկում է կատարել նշված հասցեներում եւ տեսել է, որ ճանապարհով անցնում են «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության ծառայողական մեքենաները, որոնք խախտում արձանագրելու համար են, բայց արդյունքում խախտում չի արձանագրվել:

«Որտեղ որ կան կարմիր գծեր, որը փաստում է, որ դա վճարովի ավտոկայանտեղի է, վճարված գումարը գնում է համայնքային բյուջե, բայց մարդիկ սեփական գրպանը լցնելու ձեւ են գտել: Դա ե՛ւ Ճանապարհային ոստիկանության աչքի առաջ է տեղի ունենում, ե՛ւ քաղաքապետարանի: Հիմա վարորդն ի՞նչ անի՝ մի կողմից մտածի տուգանվելու մասի՞ն, թե՞ ապօրինի գումար չտա եւ «պարկովշիկի» վատ բառերին արժանանա»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը, Երեւանի ավագանու անդամը պատասխանեց, որ վաղը ավագանու նիստ է տեղի ունենալու, որտեղ պատրաստվում է բարձրաձայնել հարցը: «Դեկտեմբերի 26-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու նիստը: Այս հարցը եւ այլ հարցերը կբարձրաձայնեմ: Կարմիր գծերի վերաբերյալ շատ հարցեր կան: Սկսած մարդկանց ապօրինի վարչական տույժ նշանակելուց մինչեւ նշված հարցը: Այս հարցը գլոբալ լուծում է պահանջում, ոչ թե միայն ձեր նշած տեղի խնդիրն է լուծում»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանը:

Տպել
6802 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ