Դավիթ Պետրոսյան vs կեղծ հայրենասիրություն. Լիլիթ Ավագյանի հոդվածը

22/12/2017 schedule15:56

Դեկտեմբերի 18-ից 4-րդ օրն է, ինչ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հացադուլ է սկսել: Պատճառը «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո իշխանությունների հետ բանակցությունների անարդյունավետությունն է: Հացադուլ հայտարարած մյուս ուսանողը՝ Յուրի Ավագյանը, թոքաբորբ ախտորոշմամբ, դեկտեմբերի 20-ին տեղափոխվել է հիվանդանոց: Դավիթ Պետրոսյանը հացադուլը շարունակում է միայնակ: Ավելորդ չէ նորից հիշեցնել, որ Դավիթ Պետրոսյանը ծառայել է բանակում, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ էլ մեկնել առաջնագիծ՝ իբրեւ կամավոր: Այս փաստերը լրջություն են հաղորդում նրա պահանջներին, ինչպես նաեւ պայքարի այս ծայրահեղ քայլին:

 Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում ասաց, «Երեկ չէ առաջին օրը (հացադուլավորները- Լ.Ա.) կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երեւի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել եւ եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, եւ հացադուլ են անում (նախաձեռնության 5 անդամներ նույն այդ լսարանում հացադուլ էին սկսել նոյեմբերի 14-ին, 15-ին դադարեցրել էին՝ ԱԺ նախագահի ու փոխնախագահի հետ հանդիպումից հետո- Լ.Ա.)»։

ԵՊՀ ռեկտորին, պաշտպանության նախարարին, իշխանության մյուս ներկայացուցիչներին հեշտ է ձեւացնել, թե վստահ են՝ Դավիթ Պետրոսյանը հացադուլ է անում Սորոսի պատվերով: Այսպիսով՝ նաեւ ՀՀԿ-ական վերնախավը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորը, խուսափում են հացադուլի հետեւանքների համար պատասխանատվությունից:

Իրավապաշտպաններից մեկը պատմում էր, թե մի քանի տարի առաջ, երբ խմբով հանդիպել են բանտում խոշտանգված քաղբանտարկյալի, իրավապաշտպաններից մեկը քաղբանտարկյալի` հարվածներից վնասված դեմքին չի նայել, որ հանկարծ չնկատի խոշտանգման հետքերը: Հետո էլ լրագրողներին ասել էր, թե ինքն անձամբ չի տեսել քաղբանտարկյալի դեմքը, հետեւաբար չի կարող պնդել, թե նրան խոշտանգել են:

Չափազանց բարդ է գիտակցել, որ Դավիթ Պետրոսյանը հացադուլի մեջ է, իսկ քո օրվա գրաֆիկում ոչինչ չի փոխել: Քննադատել նրան, թե ինչու է դիմել ծայրահեղ այդ քայլին, տեղին չէ. դա նրա գիտակցված որոշումն է: Բայցեւ սոցցանցով նրանց քաջալերելը, թե «մենք քեզ հետ ենք», եւս տեղին չէ: «Մենք քեզ հետ ենք» ասելը լուրջ է այն դեպքում, երբ ասողները կամ ԵՊՀ այդ լսարանի պատի տակ են, կամ իրենք էլ են միացել Դավիթին:

Դավիթ Պետրոսյանի ուղիղ եթերներին սոցցանցում ինքս հետեւում եմ, սակայն զգուշանում եմ «հավանել» կոճակը սեղմել՝ մտավախությամբ, թե այդպիսով, տանը նստած, նրան մղում եմ առողջությանը վտանգող քայլի: Բայց ինչու՞ է հացադուլը, նստացույցը շարունակում մնալ պայքարի մեր զինանոցում: Ինչու՞ այս խելացի, մտածող երիտասարդները ընտրեցին պայքարի այդ ճանապարհը:

Գուցե պատճառն այն է, որ ավելի հասուն, փորձառու քաղաքական գործիչները, ավելին չե՞ն առաջարկել՝ իբրեւ ալտերնատիվ գործողություն: Շահեն Հարությունյանի ու ընկերների, Հայկ Կյուրեղյանի, «Սասնա ծռեր»-ի գործողությունները ինչո՞վ ավարտվեցին. բոլորն անազատության մեջ են:

 Մենք մեր անզորությամբ մղում ենք մեր երիտասարդներին իռացիոնալ քայլերի, որոնց համար պատասխանատվություն էլ չենք կրում, քանի որ ինքներս՝ իբրեւ քաղաքացիական սուբյեկտ, ոչինչ ենք գործող իշխանությունների համար:

Դավիթ Պետրոսյանը միայնակ դուրս է եկել համակարգի դեմ՝ պայքարելով ուսանողների տարկետման իրավունքի համար: Ի՞նչ է պատրաստ անել ուսանողությունը Դավիթի համար: Եթե այս երիտասարդի գլխից մի մազ պակասի, ի՞նչ է լինելու:

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, անզոր ենք նրանց իրավունքները պաշտպանել:

Դավիթի, նրա ընկերների պես մտածող երիտասարդներն էլ քիչ են, չափազանց քիչ: Երիտասարդներից շատերն էլ հաշվարկել են՝ համակարգի դեմ անզոր են, ու միացել են համակարգին: Հանրապետականներն ամեն տարի բյուջեի հաշվին հանրապետական հակումներ ունեցող երիտասարդներին տանում են «Բազե» կոչվող ճամբարը՝ ինֆանտիլ ժամանցի՝ պարան ձգել, երգել, նորաձեւություն ցուցադրել…Վերջում էլ դեսերտն է՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Իշխանություններին հարմար է երիտասարդների էներգիան այսպես փոշիացնել:

Գործող իշխանությունների ամենից վտանգավոր ու ոչ գրագետ քայլը երիտասարդների հնարավորությունները սահմանափակելն է, նրանց ինքնագնահատականը նվազեցնելը։ Կան տաղանդավոր, կոսմոպոլիտ երիտասարդներ, որոնք այս կամ այն հիմնադրամի միջոցով գնում են արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու։ Եվ, որպես կանոն, չեն վերադառնում։

Կան կուսակցականացված երիտասարդներ՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, Օրինացի, ՀՀԿ-ի երիտթեւերում: Նրանց համար կարիերա անելու լավագույն նմուշը, օրինակը ամեն ինչի պատրաստ Արմեն Աշոտյանն է:

Ու կան իրենց հայրենակիցների պատվի, արժանապատվության համար իրենց առողջությունը, կյանքը զոհելու պատրաստ երիտասարդներ, որոնց հանդեպ այս համակարգն աններում է: Այս երիտասարդներին կա՛մ արագ ու անմիջապես մեկուսացնում են, ինչպես Գեւորգ Սաֆարյանին՝ «տոնածառի գործով»: Կա՛մ նրանց կարծիքը քամահրում են՝ երիտասարդներին մղելով իռացիոնալ պայքարի, ինչպես Դավիթ Պետրոսյանի դեպքում:

Հաց բերողի հացադուլը, ապա եւ մահը, դրան հետեւած քաղաքացիական փոքրիկ ու տխուր շարժումը, վկայում է՝ ազատության եւ, առհասարակ, խնդիրների լուծման ճանապարհն այլեւս Ազատության հրապարակում նստացույց անելը չէ: Եվ ոչ էլ հացադուլը: Դա սպառված, իրեն չարդարացրած ճանապարհ է:

Իշխանության ներսում դա շատ լավ գիտակցում են: Ինչպե՞ս են իրենց վերարտադրության, իշխանության կերակրամանին մոտ գտնվելու համար հարցերը լուծում ՀՀԿ-ն ու նրա դուստր ձեռնարկությունները՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Օրինաց երկիրն ու մյուսները…Նրանք իրենց հարցերը լուծում են ուժով: Հիշենք, ԱԺ մտնելու համար անգամ կուսակիցներն էին պատրաստ միմյանց կոկորդ կրծել: Ուժ, բիրտ ուժ, եթե պետք է՝ քաղաքացիների գնդակահարություն, ինչպես եղավ մարտի 1-ին: Սա է իշխանությունների պայքարի ձեւը:

Սրան հակադրել նստացույցը կամ հացադուլը, անհավասար պայքար է:

Տպել
14495 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց