Այս տարի իմ առջեւ դրված բոլոր առաջադրանքները կատարեցի. Հարություն Մերդինյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) գոհ է 2017 թ. մրցաշրջանից: 2016-ին Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո, այս տարի նույն մրցաշարում կրկին կարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել: Ճիշտ է՝ 3-րդ տեղ, բայց 2-րդ անգամ անընդմեջ այդ խոշոր մրցաշարից մեդալով վերադառնալը կարեւոր ձեռքբերում է համարում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա ամփոփեց 2017-ը:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ այս տարվանից: Իմ առջեւ դրված բոլոր առաջադրանքները կատարեցի: Եվրոպայի առաջնությունում լավ հանդես եկա: Շատ ուրախ եմ, որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կարողացա նորից եռյակում լինել, որովհետեւ մեծ հաջողությունից հետո դժվար է լինում. հնարավոր է՝ հոգեբանորեն պատրաստ չլինես, կենտրոնանաս այն մտքի վրա, որ անցած տարի չեմպիոն ես դարձել, դա պարտավորեցնող է, բայց, փառք Աստծու, նման խնդրի առաջ չկանգնեցի»,- ասաց նա:

Կանադայում կայացած աշխարհի առաջնությունում Մերդինյանը թեժ պայքարոմ զբաղեցրեց 5-րդ տեղը: Եզրափակչում հավաքեց 14.700 միավոր: Նշում է, որ մրցանակային տեղը զբաղեցնելու իրական հնարավորություններ կունենար, եթե մրցավարությունն օբյեկտիվ լիներ: Ըստ նրա՝ անգամ եթե մեդալ չնվաճեր, միավորները պետք է ավելի բարձր լինեին:

«Ինչո՞ւ ո՛չ, հնարավոր էր մեդալ նվաճել: Ես էլ, մարզիչս էլ ելույթիցս հետո չէինք սպասում, որ նման գնահատական կստանամ՝ սպասվածից ցածր: Եթե, օրինակ, լիներ 15 բալ եւ այդ դեպքում հետ մնայի մրցանակային տեղից, կմտածեի, որ հնարավոր է՝ մի մրցավար ինչ-որ սխալ է տեսել, մյուսը՝ ո՛չ, ու այդ պատճառով եմ զրկվում մրցանակային տեղից, բայց ստացա 14.7, չէի սպասում, ցածր գնահատական էր, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- ասաց նա:

Տարվա ընթացքում ունեցած կարեւոր նվաճման համար Մերդինյանն ընդգրկվել է ՀՀ տարվա լավագույն մարզիկների տասնյակի 25 թեկնածուների թվում: Տասնյակը կազմվելու է հանրության SMS քվեարկության ու հավավատարմագրված մարզական լրագրողների ընտրության հանրագումարով: Առաջին անգամն է, որ ընտրություն անցնում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ այս ձեւաչափով: Նախկինում լավագույններին որոշել է ՀՀ Մարզական լրագրողների ֆեդերացիան, որի վարկածով՝ Մերդինյանը տասնյակում է եղել 2011, 2012, 2015, 2016 թթ.: Նա նշում է, որ իր համար պատիվ կլինի տասնյակում հայտնվելը:

«Հպարտ կլինեմ, որ Հայաստանի Հանրապետության լավագույն 10 մարզիկների թվում լինեմ, դա մեծ պատիվ է»,- ասում է նա:

Մերդինյանի 2018 թ. ծրագրերը դեռ վերջնական հստակեցված չեն: Գիտի, որ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությունների, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:

Տպել
2342 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ