Եղվարդի բնակիչները զգուշացնում են Ծառուկյանին, Կարապետյանին, Սարգսյանին եւ Դավթյանին

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների եւ դրա հարեւանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջեւ վեճը դեռ չի ավարտվում: Թաղամասի բնակիչները «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն բաց նամակ են ուղարկել, որն ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը եւ Սերժ Սարգսյանին, անդրադարձ կա նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Նամակում, մասնավորապես, ասված է.

«Մեր տների կողքին՝ ք. Եղվարդ Երեւանյան խճուղի 129 հասցեում, կառուցվող անհայտ ծագման շինության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ենք պահանջել բնապահպանության նախարարությունից, որը մեզ պարզ ու հստակ պատասխան տալու փոխարեն (անվտանգ է, թե ոչ) ուղարկել է փաստաթղթերի մի փաթեթ, որոնք ստացել է Ալֆրեդ Աբեդի անունով գործարանատիրոջից: Դուրս է գալիս, որ նախարարությունը վերջինիս փոստատարի դերն է ստանձնել:

Ալֆրեդ Աբեդին իր բիզնես գործունեությանը շահեկան բացատրագիր է ուղղել նախարարությանը, ինչն առանց լիարժեք մասնագիտական ուսումնասիրության ուղարկվել է մեզ»,- գրել են «Նատի» թաղամասի բնակիչներն ու հավելել, որ իրենք երաշխիքներ ոչ թե գործարանը կառուցողից են ուզում, այլ պետական կառույցներից, մասնավորապես, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություններից:

Նրանք նշել են, որ գործարանը բնապահպանության նախարարություն ուղարկած բացատրագրում նշել է, որ Եղվարդում կառուցվում է բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ հետագա տարալցման գործարան, մինչդեռ դրան հակասող տեղեկատվություն է ներկայացված «Արմօյլ» գործարանի պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ իրենք տարածաշրջանում նմանը չունեցող նավթավերամշակման գործարան են կառուցում:

Նամակում ասվում է նաեւ, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին «Արմօյլ» ընկերությունը որեւէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել եւ չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցում: Մինչդեռ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության:

«Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով եւ առանց թույլտվության, սակայն առանց խոչընդոտների եւ դրա բացատրությունը հետեւյալն է. քանի որ հողատարածքի սեփականատերն է հայտնի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջինիս փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է»,- գրել են նամակի հեղինակները՝ նշելով, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը շուրջ 2 ամիս է չի պատախանում իրենց նամակին եւ չի հանդիպում իրենց հետ, որն էլ հիմք է տալիս եզարակացնելու, որ այդ ապօրինության հեղինակն ու հովանավորը եղել է քաղաքապետը:

Բնակիչները նաեւ նշել են, որ գործարանի հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխվել է առանց կից հողօգտագործողների թույլտվության: «Մենք պահանջում ենք հասարակ ու պարզ բան՝ տալ մեզ մասնագիտական պատասխան, երաշխիք, տվյալ արտադրությունը մեզ ու մեր առողջությանը, մեր այգիներին ու բնությանը, վնաս է, թե ոչ: Դադարեցնել եղեռնաշինությունը հակառակ դեպքում կձեռնարկվի խիստ միջոցներ մինչեւ անգամ հանրապետական նշանակության ճանապարհները փակել»,- ասված է բաց նամակում:

Եղվարդի բնակիչներն իրենց ստորագրություներով կազմված նամակին կից ներկայացրել են նաեւ նաեւ «Արմօյլ» ընկերության տնօրենի բացատրագիրը, որը վերջինս ներկայացրել է բնապահպանության նախարարությանը:

Բացատրագրում Ալֆրեդ Աբեդին գրել է, որ Եղվարդում իրենք նախատեսել էին կառուցել դիզելային վառելիքի պահեստարաններ, որը կառուցվել է 2015 թվականին: Հետագայում ընկերությունը կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրով որոշել է կառուցել բիտումի եւ քսայուղերի պահեստավորման եւ յուղերի տարալցման գործարան եւ վերջինիս սպասարկման համար նախատեսված վարչական շենք: «Ներկայումս իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ վերը նշված գործունեություններն իրականացնելու համար, եւ նշեմ, որ նախատեսվող գործունեության կառուցապատման ընդհանուր մակերեսը չի գերազանցում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակը»,- իր բացատրագրում գրել է ընկերության տնօրենն ու հավելել, որ նախարարությանն է ներկայացրել Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենը, «Սեմուր ընդ Կո» եւ «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ների կողմից տրված համաձայնությունների պատճենները:

Տպել
10860 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց