Հենրիխ Մխիթարյանը դեպրեսիայի մեջ է. մի քանի շաբաթ է՝ ոչինչ չի գրում սոցցանցերում

«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի վերաբերյալ ոչ մի ակնարկ չի անում: Բրիտանական, իտալական ու հայկական լրատվամիջոցները ողողված են նրա մասին տեղեկություններով, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, լռում է: Մի քանի շաբաթ է՝ սոցիալական ցանցերում ոչ մի հրապարակում չի անում. ոչ տոնում է թիմի հաղթանակները, ոչ էլ հանդիպումներից առաջ հաղթական տրամադրվածություն ունենալու վերաբերյալ գրառումներ կատարում, թեեւ նախկինում նման սովորություն ուներ:

Մխիթարյանի վերջին հրապարակումը թվիթերում, ֆեյսբուքում եւ ինստագրամում եղել է նոյեմբերի 24-ին: Նա իր էջերը հանձնել էր երեխաներին՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ: Ժամանակավորապես էր հանձնել, սակայն այդ օրվանից դեռեւս չի վերադարձել սոցիալական ցանցեր: Նման պայմաններում դժվար է կռահել՝ ինչպես է պատրաստվում դասավորել ապագա կարիերան, սակայն մի բան պարզ է, որ բարձր տրամադրություն ունենալու ու այդ մասին սոցիալական ցանցերում կիսվելու տրամադրություն չունի: Նախկինում մեկ առիթով նշել է, որ վատ տրամադրություն ունենալու ու զայրացած լինելու դեպքում ճիշտ է համարում է ընդհանրապես չխոսել:

Նախորդ մրցաշրջանում նա նույնպես նման իրավիճակում էր, սակայն այդ մասին խոսել չէր խուսափում: Մշտապես նշում էր, որ պայքարելու է կազմում հաստատվելու ու թիմին օգտակար լինելու համար: Մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով «Հայկական ժամանակի» հարցին, ընդգծել էր, որ չի  հանձնվելու:

«Ամեն ինչ շատ լավ է: Թեեւ քիչ խաղային ժամանակ եմ ստանում, բայց դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ, որովհետեւ շատ երկար ճանապարհ եմ անցել, որպեսզի հասնեմ այստեղ: Կարծում եմ, որ ոչինչ չի կարող ինձ խանգարել իմ երազանքի հասնել ու առաջ շարժվել, քանի որ, եթե այս պարագայում ես հանձնվեմ, կստացվի, որ ոչինչ չեմ արել այնտեղ հասնելու համար: Փորձելու եմ իմ մեջ ուժ գտնել ու պայքարել իմ ուզածին հասնելու համար»,- ասել էր նա:

Անցած անգամ ջանքերն արդյունք տվեցին: Իմանալով Մխիթարյանի պրոֆեսիոնալզիմի ու նվիրվածության մասին՝ կարելի է վստահ լինել, որ հիմա էլ պատրաստ է պայքարել, եթե իրեն հնարավորություն տան, սակայն նրա լռությունը կարծես թե հուշում է, որ արդեն գիտի, որ այդ հնարավորությունը չի ունենալու: Եթե նախկինում հույսեր կային, որ լավ մարզավիճակ հավաքելու դեպքում կրկին թիմ կվերադառնար, ապա հիմա նման հեռանկար չի նշմարվում. նրա ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վատ հարաբերություններն արդեն գաղտնիք չեն: Օրերս այդ մասին բացահայտ ասել է նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, որ այս իրավիճակը չի կարող երկար շարունակվել: Եվ բոլորիդ էլ հայտնի է՝ պատճառն ինչ է, ոչ թե Հենրիխի մարզավիճակը... հրապարակված է բազմաթիվ տեղերում: Մոտ ժամանակներս ինքս էլ կուսումնասիրեմ ու հայտարարություն կանեմ այդ ուղղությամբ»,- ասել էր նա:

Մխիթարյանը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում չի եղել նոյեմբերի 5-ին կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղից սկսած: Դրանից հետո միայն 20 րոպե խաղաժամանակ է ստացել 13-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղում: Հենց այդ հանդիպումից հետո Մխիթարյանի ու մարզչի հարաբերություններն ավելի են սրվել: Խաղը վերլուծելու ընթացքում «յուրահատուկը» հայ ֆուտբոլիստին թիմակիցների մոտ քննադատել է իր գործողությունների համար, հետո վեճը շարունակվել է միջանցքում: Վերջին շաբաթներին էլ Մոուրինյոն չի բացառում, որ կարող է ազատվել նրանից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա նշում է, որ ցանկացած ֆուտբոլիստ իր գինն ունի, ու լավ գնի դիմաց այն խաղացողը, որը գոհ չէ թիմում իր կարգավիճակից, կարող է հեռանալ:

ՀՀ հավաքականի ավագին ձեռք բերելու հիմնական թեկնածուները վերջին շրջանում համարվում են նրա նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», եւ Միլանի «Ինտերը»: Խոսվում է նաեւ Թուրինի «Յուվենտուսի» մասին, ուր նրան ԶԼՄ-ները տարիներ առաջ ուղարկում էին: Վերջին ակումբը, որի հետաքրքրության մասին շշուկներ կան, թուրքական «Բեշիկթաշն» է:

Տպել
5914 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց