Նիկոլ Փաշինյանն անձամբ կդիմի «Ծառուկյան» դաշինքին՝ Զեյնալյանին սատարելու հարցով. տեսանյութ

«Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնապես կդիմի «Ծառուկյան» դաշինքին՝ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը 2018 թվականի նախագահի պաշտոնում պաշտպանելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա օրերին մենք պաշտոնապես կդիմենք «Ծառուկյան» դաշինքին: Ես ինքս կդիմեմ խմբակցության անունից, որպեսզի այդ հարցով խորհրդակցություններ ունենանք: Թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ է պատգամավորների ¼-ի ստորագրությունը: Հույս ունենք, որ «Ծառուկյան» դաշինքի գործընկերները կպաշտպանեն մեր դիրքորոշումը»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Փաշինյանի խոսքով՝ թեկնածուի ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 2018 թվականից հետո նախագահի գործառույթը լինելու է սահմանադրության կետերի իրականացումը, իսկ Զեյնալյանը ոլորտին տիրապետում է կատարյալ:

«Նոր սահմանադրությամբ նախագահի գործառույթը փոփոխությունների են ենթարկվել: Մեր գործունեությունը, Արտակ Զեյնալյանի կենսագրությունը եւ աշխատանքը ցույց են տալիս, որ նա առավել հարմար թեկնածու է այդ գործառույթներն իրականացնելու համար: Նորընտիր նախագահի գործառույթը պետք է լինի Սահմանադրության գործունեությանը հետեւելը եւ ինչ-որ առումով դա ապահովելը՝ Սահմանադրական դատարանի հետ համատեղ: Արտակ Զեյնալյանն այդ ոլորտում հսկայական փորձ ունի, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատելու փորձ ունի, Արցախյան պատերազմի մասնակից է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Եթե Զեյնալյանն ԱԺ-ի կողմից ընտրվի նախագահ, իսկ վարչապետը լինի ՀՀԿ-ական, ապա «Ելք»-ին մեղադրանք չի հնչեցվի՞, թե ընդդիմադիր ուժն իշխանության մաս է կազմում: Այս հարցին Փաշինյանը պատասխանեց.

«Նոր սահմանադրությամբ նշված է, որ երկրի նախագահը կուսակցական գործունեություն ընդհանրապես չպետք է վարի: Նախագահը պետք է իրականացնի ամբողջ քաղաքական համակարգի եւ իշխող ուժի հակակշռի դերը: Այս Սահմանադրությամբ նախագահը ոչ միայն կառավարության հետ թիմային կապեր չունի, այլեւ իր գործառույթը հակակշռելն է կառավարությանը եւ խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը»,- նշեց պատգամավորը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ թեմայի շուրջ պատասխանելով լրագրողների հարցին ասել էր, թե «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ընդհանուր քվեն բավարար չէ, որպեսզի Զեյնալյանն ընտրվի նախագահ: Վարդանյանը հիշել էր նաեւ Էդմոն Մարուքյան եւ Արա Բաբլոյան պայքարի արդյունքներն՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար: Փաշինյանն այս ամենի վերաբերյալ ասաց.

«Ես ուզում եմ հիշեցնել, որ քարոզարշավին մասնակցել ենք մի շատ հայտնի կարգախոսով՝ ելք կա: Այժմ մենք մեր պարտքն ենք համարում ժողովրդին բոլոր հնարավոր տարբերակներով ցույց տալ, որ ելք կա: Խնդիրն այն չէ, թե մեր առաջադրած թեկնածուն կընտրվի նախագահ կամ վարչապետ, խնդիրը բոլորովին այլ է: Մենք ուզում ենք մեր ժողովրդին եւ ընտրողներին ցույց տալ հետեւյալը, որ եթե իրենց քվեարկությունները լինեին այլ կերպ, ապա իրադարձությունները կզարգանային՝ այլ կերպ: Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը չընտրվեց ԱԺ նախագահ, որովհետեւ մեր քաղաքացիներն ընտրակաշառքով ձեւավորել են մեծամասնություն, ովքեր դեմ քվեարկեցին Էդմոն Մարուքյանին: Նախագահի, վարչապետի թեկնածուներ առաջադրելը մեզ համար միջոց է ժողովրդի հետ երկխոսությունը շարունակելու, որի նպատակն այն է, որ քաղաքացին հասկանա ամեն ինչ կախված է իրենից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շուրջ կարծիք է հայտնել նաեւ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ նշել, որ խմբակցությունում հարցը դեռ չի քննարկվել:

Տպել
5071 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից