«Ելք» ու «Ծառուկյան» դաշինքները 2018-ի նախագահի հարցում հաջողության չեն հասնի. Վարդանյան

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հարցին պատասխանելով եւ կարծիք հայտնելով «Ելք»-ի 2018 թվականի նախագահի թեկնածուի վերաբերյալ նշեց, որ նրանք չեն կարող հաջողության հասնել, քանի որ, եթե անգամ «Ելք»-ին գումարվի «Ծառուկյան» խմբակցության ձայները, ապա ՀՀԿ-ն իշխող մեծամասնություն է:

«Սահմանադրությունն ունի իր որոշակի պահանջները նախագահի ընտրության հետ կապված: Առաջին քվեարկության համար անհրաժեշտ է ձայների ¾-ը, ապա համեմատաբար իջնում է: Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունները չեն կարող հաջողության հասնել, բայց թող առաջադրեն: Ազգային ժողովում կա քաղաքական մեծամասնություն, իսկ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայներից կեսից ավելին, եթե գումարենք «Ելք»-ի եւ «Բարգավաճ» կուսակցության շատ բազմագույն ձայները՝ կստանանք կեսից պակաս թիվ»,- ասաց Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ ՀՅԴ-ում եւ ՀՀԿ-ում դեռ քննարկումներ չեն եղել վարչապետի եւ նախագահի թեկնածուների հարցով, սակայն խմբակցության քարտուղարը հիշեցնում է, որ «ասողը» հանրապետական կուսակցությունն է:

«Դաշնակցության  պարագայում մենք դեռ որեւէ քննարկում կուսակցության ներսում չենք ունեցել, ինչից էլ պարզ է դառնում նաեւ, որ ՀՀԿ-ի հետ քննարկումներ չեն եղել: Որքանով, որ ես եմ տեղյակ, ՀՀԿ-ում էլ դեռ քննարկումներ չեն եղել: Կա հուշագիր, որտեղ գրված է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին: Կա քաղաքական մեծամասնություն եւ մեծամասնության անվերապահ առաջնորդ եւ բնական է, որ վարչապետի թեկնածուին առաջադրելու է այդ առաջնորդը»,- նշում է նա:

Վերջինս միաժամանակ բացառում է այն հանգամանքը, որ Հանրապետականն ու Դաշնակցությունը եւս կսատարեն «Ելք»-ի թեկնածուին:

«Բացառում եմ, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ կսատարեն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, որովհետեւ կա քաղաքական հուշագիր: Մենք կգտնենք մեր թեկնածուին, որը կատարի այդ պարտականությունները»,- ասաց Վարդանյանն ու լրագրողներին առաջարկեց սպասել ՀՀԿ-ի հետաքրքիր առաջարկին, որն ամենավերջում պարզ կդառնա:

«Հանրապետական կուսակցությունը շատ հետաքրքիր կուսակցություն է: Նա կանի առաջարկություն, որը դուք կիմանաք վերջին պահին, սպասեք այդ առաջարկությանը»: 

Տպել
5206 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում