Հաց բերողի արձանի տեղադրման հարցը ձգձգվում է. հանրային քննարկում կանցկացվի

Ոստիկանության Երեւանի ՊՊԾ գունդը գրաված անձանց սնունդ հասցրած, ապա կալանավորումից հետո մահացած Արթուր Սարգսյանի (Հաց բերող) հուշարձանը Երեւանում տեղադրելու հարցով դեռ որեւէ մեկը չի դիմել Երեւանի քաղաքապետարան: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որն աշխատել է արձանի նախագծման վրա, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարան դիմելու հարցը տեղափոխվել է հաջորդ տարի: Անահիտ Թարխանյանի խոսքով, այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ճարտարապետների միության հետ, որպեսզի հունվար ամսին միությունում կազմակերպվի հանրային քննարկում, որից հետո նոր կդիմեն քաղաքապետարան:

Հարցին՝ նախնական տարբերակը նույնությամբ մնո՞ւմ է, թե՞ որոշ փոփոխություններ արվել են, Անահիտ Թարխանյանը պատասխանեց, որ որեւէ փոփոխություն չի կատարվել եւ հանրային քննարկմանը կդրվի հրապարակված տարբերակը:

Նոյեմբերի 2-ին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ մտավորականներ հանդես էին եկել Արթուր Սարգսյանի արձանը կանգնեցնելու առաջարկով, եւ ներկայացրել էին արձանի նախագիծը: Երեւանի քաղաքապետարանից էլ մեզ հայտնել էին, որ դիմումի առկայության դեպքում կքննարկվի արձանը տեղադրելու հարցը: Արձան տեղադրել ցանկացողները մտադիր են այն կանգնեցնել Երեւանի Իտալիայի փողոցում գտնվող զբոսայգում՝ Մյասնիկյանի արձանի ետնամասում:

Տպել
1864 դիտում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ

Ի՞նչ է կորոնավիրուսը, ինչպե՞ս տարբերակել եւ ինչ է պետք իմանալ վիրուսի մասին. պարզաբանում է նախարարը (տեսանյութ)

Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

«Այո»-ի մասին Հայկ Ստվերի երգի պրեմիերան տեղի կունենա այսօր

Հրդեհ Խաշթառակ գյուղում. այրվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Հայաստանի եւ Արցախի ՄԻՊ-երն այցելել են Արցախի Ռազմական ոստիկանություն, ՔԿՀ եւ զինհոսպիտալ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարաների համար, 656 բեռնատար կա կուտակված

Որեւէ ուժ Հայաստանում բռնապետություն հաստատելու ռեսուրս չունի

Կեղծ ահազանգ. «Զվարթնոց» օդանավակայանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

ԱԳ նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց

8 բալանոց երկրաշարժ՝ Իրանում. ցնցումները զգացվել են Հայաստանի տարածքում

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը