Այս սեփականատերերի ձեռը կրակն ենք ընկել. Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը գետնանցումում էր

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին այսօր առավոտյան հանդիպեցինք Գրիգոր Լուսավորիչ-Հակոբ Պարոնյան փողոցների խաչմերուկի ստորգետնյա անցումում:

Սա մի տարածք է, որը հայտնի է իր գարշահոտությամբ, անբարեկարգ վիճակով ու նաեւ ոչ անվտանգ լինելով: Մինչդեռ վերջին տարիներին այն, իբր թե վերանորոգվել է: Քաղաքապետարանից մեր հարցմանն այդ ընթացքում պատասխանել էին, որ վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 19 միլիոն դրամ, ինչն այդ ժամանակ համարժեք էր 45 հազար ԱՄՆ դոլարին:

Փոխքաղաքապետին խնդրի շուրջ մի քանի հարց ուղղեցինք:

- Պարոն Արեյան, մարդիկ Ձեզ այստեղ հաճախ են տեսնում: Ի՞նչ նպատակով եք այցելում:

- Ճիշտն ասած՝ ուզում ենք սա կարգի բերել (ձեռքով ցույց է տալիս տարածքի քիչ թե շատ փակ ու ավերված հատվածը, որտեղ նախկինում, թերեւս խանութներ են գործել- Ա.Զ.): Սեփականատեր ունի սա: Կարծես դարձել է իմ անձնական հսկողության թեման՝ մաքրություն, հիգիենիկ վիճակ, ախտահանում: Ուղղակի այս սեփականատետերի ձեռը կրակն ենք ընկել: Պետք է հրավիրեմ, ասեմ՝ կարգի բերեք ձեր սեփականությունը: Սա էլ է սեփականություն, նա էլ, այն մյուսն էլ:

- Կարծեմ թե, բավական ժամանակ է՝ ունեք այդ նպատակը, ու սայլը տեղից չի շարժվում:

- Չի կարողանում, ասում է՝ ես միջոցներ չունեմ կառուցելու, մաքրելու: Ասում եմ՝ գոնե բեր, ցանկապատիր, ապահով վիճակ ստեղծվի, մնացածը մնա հետիոնտնի համար նորմալ տարածք:

Ովքեր են սեփականատերերը: Երեքն էլ տարբե՞ր են:  

- Չեմ էլ ճանաչում: Այո, տարբեր: Երկու տարբեր անձինք են, բայց հիմնականը սրա տերն է: Երկու անգամ ընդունել եմ, մարդավարի, քաղաքավարի, օրենքով, կարգով բացատրել՝ ձեր սեփականությունը բերեք պատշաճ տեսքի, որ մենք կարողանանք լուսավորություն եւ մաքրությունն ապահովել: Հիմա նորից նախատեսվում է այս պատերը մաքրել տարեմուտին, որ կարողանք նաեւ լուսավորությունը միշտ պահել հսկողության տակ: Իրենց (սեփականատերերի-Ա.Զ.) պատճառով լուսավորությունը գրեթե ամեն շաբաթ մենք նորոգում ենք:

- Ինչո՞ւ իրենց պատճառով:

- Որովհետեւ տարբեր ցանկությունների տեր մարդկանց համար գիշերը շատ հարմար տեղ է սա: Ջարդում են, որպեսզի գիշերեն այստեղ: Մի խոսքով՝ ուզում ենք այս ամբողջը կարգի բերել ե՛ւ սանիտարահիգիենիկ, ե՛ւ բարեկարգման տեսանկյունից, մինչեւ կիրճի ափը:

- Ամենաշատը 5 տարի առաջ այս տարածքի վերանորոգման համար 45 հազար դոլարի չափով գումար պիտի ծախսված լիներ: Այստեղ դուք տեսնո՞ւմ եք 45 հազար դոլարի աշխատանք:

- Վերանորոգում մեկ անգամ ենք արել, ես չգիտեմ՝ 45 հազար դոլարը ով է հորինել:

Քաղաքապետարանից մեր հարցմանն են ժամանակին պատասխանել:

- Մեր բյուջետային ֆինանսավորումները դրամով է: 2013 թվականին էր, այո, հիմնական աշխատանքներն արվել են՝ պատերը, հենապատերը, թասակները, բոլոր աստիճանավանդակները կարգի էին բերվել: Բայց սա ունի խրոնիկ թերություն՝ կապիտալ մասով: Սրա ծածկույթը վատն է եւ անընդհատ ջրեր են ներթափանցում: Հիմա էն մի թեւը, որ նայեք, ծեփը թափվել է:

Տեսել ենք, ու դա նաեւ վտանգավոր է մարդկանց համար:

-  Իմ մասնագիտական կարծիքն այն է, որ ամբողջովին՝ կապիտալ պետք է փոխվի սրա ծածկը: Դրա անալոգը Իսահակյան-Աբովյան-Մոսկովյան միջանկյալ հատվածում ստորգետնյա անցումն է: Հին ստորգետնյա անցում է: Նույն խնդիրն ուներ, որի սեփականտերը հիմնովին կատարեց ջրամեկուսացումը:

- Հիմա եթե այս դեպքում մարդն ասում է՝ գումար չունի ու ոնց որ թե պարտավորություն էլ չունի տարածքը կարգի բերելու, ինչ է անելու քաղաքապետարանը:  

- Պարտավորություն ունի, օրենքի առաջ պարտավոր է իր սեփական գույքը պատշաճ պահելու: Սա օրենքի պահանջ է: Պերմանենտ եթե մենք իրեն անընդհատ վարչական տուգանքի ենթարկենք... Բայց հրավիրել ենք քաղաքապետարան, պահանջ ենք դրել, որ կարգի բերի իր սեփականությունը: Եթե ոչ, ստիպված ենք մենք մեր հերթին միջամտել՝ հարցին իրավական լուծում տալու առումով եւ, ինչու չէ, միջոցներ ձեռնարկել՝ այս հակահիգիենիկ վիճակն այստեղից վերացնելու համար ինչ-որ պատնեշ տեղադրել: Պարզ ասեմ՝ հանուն քաղաքի, հանուն բնակչի ստիպված ենք մենք համագործակցել նաեւ իրենց հետ եւ կարգի բերել: Իսկ ինչ մնում է խնդրին, խնդիրը շատ հստակ է, այստեղ կապիտալ պետք է փոխվի ծածկը:

- «Պետք է» ճիշտ լինելո՞ւ իմաստով, թե՞ նաեւ նախատեսվում է:

- Նախատեսել ենք հետագայում համալիր սրա օգտագործումը դարձնել ավելի բարեկարգ, նորմալ, հիգիենիկ վիճակում:

2018-ի բյուջեի նախագծում դա կա՞:

- Չէ, այդպիսի կապիտալ աշխատանք չկա, բայց կաշխատենք ձեւ գտնել գոնե որոշ հատվածներում ջրամեկուսացման խնդիրը լուծելու:

Տպել
3747 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է